2015
Լիցքավորեք ձեր ջահը վառելիքով. 30 օրանոց փորձաշրջան
Հոկտեմբեր 2015


Երիտասարդներ

Լիցքավորեք ձեր ջահը վառելիքով. 30 օրանոց փորձաշրջան

Եկեղեցու երիտասարդների զբաղված կյանքը կարող է հեշտությամբ վերածվել միապաղաղ առօրյա գործողությունների՝ հատկապես հոգևոր վիճակի առումով: Մենք կարդում ենք սուրբ գրությունները, աղոթում և երկրպագում նույն կերպ համարյա ամեն օր, իսկ հետո զարմանում, թե ինչո՞ւ ենք հայտնվել հոգևոր անկման մեջ։

Որպեսզի ձեր հոգևոր ջահը անընդհատ վառ մնա, լավագույն ուղիներից մեկն է հավաստիանալ, որ ունենում եք իմաստալից հոգևոր փորձառություններ։ Սակայն ավելի հեշտ է ասել, քան կատարել։ Այսպիսով, ահա մեկ առաջարկություն, որը կօգնի ձեզ շարունակել հոգևոր առաջընթացը։ Մտածեք ավետարանին առնչվող միջոցառման մասին, որը դեռևս չեք արել (կամ երբևէ չեք անելու) և պարտավորվեք անել այն ամեն օր՝ մեկ ամսվա ընթացքում։ Կարող եք փոքրից սկսել, որովհետև կպարզեք, որ փոքրն ավելի հեշտ է վերածել երկարատև փոփոխությունների։ Այն գործերը, որոնք հանում են մեզ մեր հոգևոր հարմարավետության գոտուց, կարող են պահանջել մեզանից ավելի շատ հավատք և ջանք։ Սակայն, երբ մենք անում ենք դրանք, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն լինել մեզ հետ և դրսևորում ավելի մեծ հավատքը առ Երկնային Հայրը և ցանկությունը մոտենալ Նրան։ Ահա մի քանի մտքեր, որոնք կարող են օգնել ձեզ․