Սուրբ գրությունների ժամ
Պետրոսը, Կորնելիուսը և Հրեշտակը
Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Յուտայում, ԱՄՆ:
Եկեք այս տարի միասին սովորենք Նոր Կտակարանի մասին:
Հիսուսի հարությունից և երկինք վերադառնալուց հետո, Պետրոսը և մյուս Առաքյալները քարոզեցին մի քանի վայրերում, բայց միայն Հրեա ժողովրդին:
Կոռնելիուսը Հռոմեական բանակի բարձրաստիճան զինվորական էր: Նա հավատում էր Աստծուն, սակայն Հրեա չէր: Մի հրեշտակ հայտնվեց և պատվիրեց, որ նա մարդ ուղարկեր Պետրոսի ետևից: Կոռնելիուսն իր մարդկանց ուղարկեց, որ գտնեն Պետրոսին, և Սուրբ Հոգին ասաց Պետրոսին, որ գնար նրանց հետ:
Կոռնելիուսի տանը հավաքված շատ մարդկանց Պետրոսն ուսուցանեց: Նա պատմեց նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, և նրանք զգացին Սուրբ Հոգին և իմացան, որ դա ճշմարիտ էր: Պետրոսի ընկերներն ապշել էին, երբ պարզեցին, որ նա քարոզել էր մարդկանց, ովքեր Հրեա չէին: Սակայն Պետրոսն ասաց նրանց, որ ինքն իմացել էր, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն ամենքի համար էր: (Տես Գործք 10.1–48, 11.1–18:)