Մեկը միլիոնից
Միլիոն ուժեղ մանուկներ
Այսօր ողջ աշխարհում,
Աստծո հատուկ զավակներն ենք՝
Հատուկ ենք և տարբեր:
Մենք միլիոնից մեկն ենք,
Հավատքով աճում։
Մենք միլիոնից մեկն ենք,
Նրա լույսով քայլում։
Յուրահատուկ, անհատական,
Յուրատեսակ,
Այնպիսին, ինչպես Հայրն է մեզ տեսնում։
Պիտի լինեմ բարի,
Հնազանդ, ճշմարիտ,
Աստծո հանդեպ սեր ցույց տալով՝
Խոսքով և գործով իմ։
Ես միլիոնից մեկն եմ,
Հավատքով աճում։
Ես միլիոնից մեկն եմ,
Նրա լույսով քայլում։
Յուրահատուկ, անհատական,
Յուրատեսակ,
Այնպիսին, ինչպես Հայրն է ինձ տեսնում։
Այնպիսին, ինչպես Հայրն է ինձ տեսնում։
© 2010 by Jan Pinborough and Michael F. Moody. Բոլոր իրավունքները վերապահված են:
Այս երգը կարող է բազմացվել միայն առանձին դեպքերում` ոչ առևտրային նպատակներով եկեղեցում կամ տանն օգտագործելու համար:
Այս ծանուցումը պետք է ներառվի յուրաքանչյուր օրինակի մեջ: