2015
Արդյո՞ք ես ծառայում էի` ինչպես հարկն է:
Հոկտեմբեր 2015


Եկեղեցում ծառայելը

Արդյո՞ք ես ծառայում էի՝ ինչպես հարկն է:

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Կորած ոչխարի մասին դասն օգնեց ինձ հասկանալ, թե ինչպես լավագույնս կատարեմ իմ կոչումը։

Նկար
Composite photo of a lamb on a cliff. There is a tree growing out of the side of the rocky cliff.

Կոմպոզիտային լուսանկար՝ Մայք Բոյլանդ/iStock/Thinkstock և Օլեքսիյ Ֆյոդորով/Hemera/Thinkstock

Քսաներեք տարեկանում ես կանչվեցի որպես Սփոփող Միության նախագահ մեր ամուսնացած ուսանողների ծխում։ Ես հիշում եմ այդ կոչմանն անհամապատասխան լինելու իմ զգացումը, որը զուգորդվում էր լավագույն ձևով ծառայելու ցանկությամբ։ Ես մեծ ցանկություն ու ոգևորություն ունեի ծառայելու, սակայն կասկածում էի լավ ղեկավար լինելու իմ ունակության վրա։

Մի քանի ամիս ծառայելով որպես Սփոփող Միության նախագահ, ես զգացի, որ չէի ծառայում՝ ինչպես հարկն է։ Ես փորձում էի հարաբերություններ հաստատել քույրերի հետ և զգոն լինել նրանց անհատական կարիքների հանդեպ, սակայն զգում էի, որ չէր ստացվում։

Ես խոսեցի իմ եպիսկոպոսի հետ և արտահայտեցի մտահոգություններս։ Ես բացատրեցի, թե ինչպես, անկախ իմ ցանկությունից, չէի կարողանում օգնության հասնել բոլոր քույրերին։ Ես նկարագրեցի, թե որքան էի ցանկանում իմ ջանքերի հնգապատիկ չափով ծառայել, որպեսզի կատարեի աշխատանքը այնպես, ինչպես հարկն է։ Ես փորձեցի իմ մտահոգությունները թեթև ու հումորով ներկայացնել, բայց աչքերս արագ լցվեցին վհատության արցունքներով։ Նա ժպտաց և տվեց ինձ ղեկավարության վերաբերյալ մի քանի լավագույն խորհուրդներ, որ ես երբևէ լսել էի։

«Ծանո՞թ եք այն հովվի պատմության հետ, որտեղ նա, կորցնելով իր հոտի մեկ ոչխարը, թողեց «իննսունիննին», որ գտնի այն», հարցրեց նա (տես Ղուկաս ԺԵ.4–7)։ Ես գլխով արեցի:

«Այդ առակը այնքան շատ իմաստություն է պարունակում», շարունակեց նա։ «Հովիվը գիտեր, որ ամեն ինչ լավ կլիներ իննսունիննի հետ, եթե նա թողներ նրանց՝ մեկ կորած ոչխարը փնտրելու համար»։

Այնուհետև, իմ եպիսկոպոսն առաջարկեց ինձ հետևյալ խորհուրդը.

«Հասկացիր, այդ իննսունինը հաջողությամբ հոգում են միմյանց մասին քո բացակայության ժամանակ։ Նրանք կաջակցեն միմյանց և շատ լավ կլինեն միասին։ Ես խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ նրանց վրա, ովքեր կորած են թվում։ Մնացածի հետ ամեն ինչ լավ է լինելու»։

Ես ուժեղ վկայություն զգացի, որ նրա խոսքերը ճշմարիտ էին, և ես կարիք չունեի մտահոգվելու ամբողջ հոտի մասին միանգամից։ Իմ նպատակն է եղել՝ գտնել կորածներին և կրկին նրանց հրավիրել հոտ։ Այդպիսով, Երկնային Հոր նպատակները կիրագործվեին, և ես կդառնայի գործիք Նրա ձեռքերում։

Եպիսկոպոսի խորհրդին ուշադրություն դարձնելիս ես զգացի, որ մեծապես ըմբռնում էի, թե Տերը ինչպես կուզենար, որ ես ծառայեի Նրա արքայությունում։ Ես ստացա նաև հոգևոր բավարարվածություն, որն ամրապնդեց ինձ իմ կոչման մեջ, որովհետև ես ծառայում էի այնպես, ինչպես Փրկիչն էր ուսուցանել։ Սուրբ Հոգու զորության միջոցով իմ եպիսկոպոսը տվեց ինձ հասկացողության և խորաթափանցության մեծ պարգև։

Ես վկայում եմ, որ եթե աղոթենք և ստանանք ոգեշնչում քահանայության ղեկավարներից, նրանք կոգեշնչվեն՝ ուղղորդելու մեզ արդարակյաց ուղիներով։