2015
Դդումնե՞ր, թե՞ սեխեր
Հոկտեմբեր 2015


Մտորումներ

Դդումնե՞ր, թե՞ սեխեր

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Երբեմն չկա սխալ ընտրություն։ Կա միայն ընտրություն։

Նկար
illustration of a pumpkin on a vine

Նկարազարդումը՝ Քարոլին Վիբերթ

Իմ հայրը շատ զարմացած էր, երբ բացահայտեց, որ նախորդ տարում տնկած դդմի սերմերը որոշել են ծլել սեխի հողամասի մեջտեղում այդ ամռանը։ Սեխերը աճում էին բավականին լավ՝ նույնպես էլ դդումները։ Դրանք իրականում այնքան լավ էին աճում, որ հայրս համոզվեց թողնել դդումները, որ շարունակեն աճել։ Թեպետ նա հավանաբար գիտեր, որ դդումները կզսպեին սեխերի աճը։

Այնպես որ նա ստիպված էր ընտրություն կատարել: Նա կարող էր. կամ հեռացնել դդումները, որպեսզի սեխերը ունենան բարգավաճելու ավելի լավ հնարավորություն, կամ թողնել դդումները, որ աճեն, և, դիտել, թե ինչպես դրանք, հնարավորինս, դուրս կմղեն սեխերը, ինչը հավանաբար կհանգեցներ երկու բույսի ավելի քիչ քանակի բերքին։ Դդումնե՞ր, թե՞ սեխեր Ընտրությունը երկու լավ ընտրանքների միջև էր։

Համեմատելով երկուսը, իմ հայրը որոշեց հեռացնել բարգավաճող դդումները։ Դրանք ոչ միայն ուշ էին ծլել, այլև նա որոշեց, որ ավելի շատ ցանկանում էր ծրագրված սեխերը, քան անակնկալ դդումները։

Այս փորձառությունը հուշեց ինձ մտածել մեր կողմից կատարվող ընտրությունների մասին, հատկապես ուրիշների հետ մեր հարաբերություններում։ Թե՜ մեր ընտանիքի, թե՜ մեր ընկերների, թե՜ մեր գործատուի հետ, կամ ում հետ ժամադրվում ենք կամ ամուսնանում, ճիշտ կամ լավագույն ընտրանքը ճանաչելը երբեմն բարդ է լինում, հատկապես երբ ցանկանում ենք խուսափել սխալ ընտրություններ կատարելուց։ Սխալ ընտրություն կատարելու վախը երբեմն անդամալուծում է մեզ, և այդ վախը կարող է զսպել մեզ հավատքի մեջ առաջ ընթանալուց։ Իսկ ճշմարտությունն այն է, որ երբեմն չկա սխալ ընտրություն։ Կա միայն ընտրություն։ Իմ հոր դեպքում, նա հիմնում էր իր որոշումն այն բանի վրա, որն ավելի շատ էր գնահատում։ Նա չէր ցանկանում տեսնել դդումների վերանալը, սակայն գիտեր, որ կզղջար, եթե դրանք վնասեին սեխերը։

Կյանքում առնչվող որոշ ընտրությունները նշանակություն չունեն, այնպիսիք, ինչպիսիք է սնունդը՝ թե ի՞նչ պետք է ուտեմ նախաճաշին։ Ի՞նչ գույնի հագուստ պետք է հագնեմ այսօր: Երբ գտնվում ենք երկու լավ բաների ընտրության միջև, կարող ենք անել այնպես, ինչպես հայրս արեց և պարզապես հարց տալ. «Ի՞նչ եմ գնահատում ամենաշատը»։ Այնուհետև որոշում կայացրեք և առաջ ընթացեք հավատքի մեջ, վստահելով Տիրոջը, որ կառաջնորդի մեզ, եթե ինչ-որ բան սխալ ենք անում։

Սակայն, որոշ ընտրություններ մեծ նշանակություն ունեն։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մի անգամ ասաց. «Որոշումները մշտապես մեր առջև են։ Իմաստուն որոշումներ կայացնելու համար քաջություն է հարկավոր, քաջություն՝ ասելու ոչ, քաջություն՝ ասելու այո: «Որոշումները կերտու՜մ են ճակատագիրը» («Ընտրության երեք դասերը», Լիահոնա, նոյ. 2010, 68): Երբ դեմ առ դեմ հանդիպում ենք այս տեսակի ընտրությունների հետ, ավելի լավ հարցադրումը հետևյալն է. «Ի՞նչն է Տերը գնահատում ավելի շատ»։ Եթե գիտենք այդ հարցի պատասխանը, մեզ ընդամենը հարկավոր է համապատասխանեցնել մեր արժեքները Նրա արժեքների հետ, իսկ այնուհետև առաջ ընթանալ այդ ընտրությամբ։ Այն մշտապես ճիշտ ընտրություն կլինի։