2015
Աղոթք Ռոթումա հասնելու համար
Հոկտեմբեր 2015


Աղոթք Ռոթումա հասնելու համար

Ջոն Կ․ Մուարոր, Նյու Սաութ Ուելս, Ավստրալիա

(Հեղինակը մահացել է։)

Նկար
illustration of a ship at sea

Նկարազարդումը՝ Ալեն Գարնսի

«Westerland-ը երեկ գնաց», - ասաց քենիս, երբ դիմավորեց մեզ Նադի միջազգային օդանավակայանում Ֆիջիում։

Ես տխրեցի և հիասթափվեցի այդ լուրը լսելիս։ MV Westerland-ը այն նավն էր, որը պետք է տաներ մեզ Ռոթումա կղզի՝ իմ ավագ եղբորը տեսնելու համար։ Ռոթուման մոտ 600 կմ․ հեռու է Ֆիջիի կղզիներից ամենամեծից՝ Վիտի Լեվույից, դեպի հյուսիս-արևմուտք։ Եթե բաց ես թողնում նավը, ապա մյուսին պետք է սպասես օրեր, անգամ շաբաթներ։

Մեկ տարի առաջ ես գնացել էի Ռոթումա՝ օգնելու եղբորս վերանորոգել մեր տատիկի տունը, սակայն շուտով թողեցի նրան մենակ՝ աշխատանքի հետ կապված անհամաձայնության պատճառով։ Այժմ ես ուզում էի անձամբ տեսնել նրան և ասել, թե որքան էի զղջում։

Մեկ շաբաթ առաջ ես և կինս՝ Ակատան, Ավստրալիայից թռչեցինք Ֆիջի, զարմիկս ասաց, որ Westerland-ը մեկնելու էր Ռոթումա մեր ժամանումից մեկ օր առաջ։ Ես անմիջապես զանգահարեցի նավահանգստի գրասենյակ և խնդրեցի հետաձգել մեկնումը երկու օրով։

«Ոչ, մենք չենք կարող, եթե անգամ ուզենայինք», - եկավ պատասխանը։ «Ռոթումա կղզու խորհուրդը նախապատրաստություններ է տեսել ողջույնի տոնակատարության համար, և նավը պետք է մեկնի ըստ ծրագրվածի»։

Մի միտք ծագեց գլխումս և ես որոշեցի ծոմ պահել և աղոթել։

«Սիրելի Երկնային Հայր, - աղոթեցի ես, - ես շատ եմ ուզում հասնել Ռոթումայի նավին։ Ես հասկանում եմ, որ նրանք չեն կարող մեկ կամ երկու օրով հետաձգել մեկնումը, բայց Դու ի զորու ես անելու դա։ Խնդրում եմ, հանի մի մեխ նավի որևէ մասից, որպեսզի մեկնումը հետաձգվի և ես հասնեմ։ Ես պետք է գնամ Ռոթումա և հաշտվեմ եղբորս հետ»։

Երբ մենք լսեցինք հիասթափեցնող լուրը, գնացինք նավահանգիստ կղզու հակառակ կողմում։ Սակայն այնտեղ մենք տեղեկացանք, որ նավը տեխնիկական խնդիրների պատճառով դեռ չէր մեկնել։ Երկնային Հայրը պատասխանել էր իմ աղոթքին։ Պարզվեց, որ ամբողջ շարժիչն էր շարքից դուրս եկել, և այն հանվել էր որպեսզի վերանորոգվեր յուղ բաց թողնելու պատճառով։

Երբ մեկ շաբաթ անց նավը վերջապես մեկնեց, ես նավի վրա էի։ Երբ ժամանեցի Ռոթումա, գրկեցի եղբորս և ներողություն խնդրեցի, և մենք վերականգնեցինք մեր կապը։ Դա, անշուշտ, տոնակատության օր էր։

Ես ընդմիշտ երախտապարտ կլինեմ այդ հրաշալի հոգևոր փորձառության և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի համար: Դա վկայում է, որ հրաշքները տեղի են ունենում այսօր, որ Երկնային Հայրն ապրում և պատասխանում է մեր անկեղծ աղոթքներին, և որ աղոթքը և ծոմապահությունը կողք-կողքի են գնում, և որ ավետարանը ճշմարիտ է՝ անգամ Ռոթումա փոքրիկ կղզու փոքրիկ գյուղում։