2015
Ժամանակին կատարված հեռախոսազանգ
Հոկտեմբեր 2015


Ժամանակին կատարված հեռախոսազանգ

Հեղինակն ապրում է Թայվանի Թայչունգ քաղաքում:

Նկար
Illustration depicting a woman and young woman talking on their cell phones.

Երբ ես մեծացա, չէի հավատում, որ Աստված կա: Կյանքս լի էր նեղությամբ և ինձ համար առավել մութ օրերին ես այնքան ընկճված էի, որ ուզում էի կյանքիս վերջ տալ: Այդ ժամանակ էր, որ միսիոներները թակեցին իմ դուռը: Ավետարանը հենց այն էր, ինչ ինձ պետք էր. այն մագնիսի պես ձգեց ինձ:

Եկեղեցուն միանալուց հետո իմ փորձությունները չավարտվեցին, սակայն ես ավելի լավ դիրքում էի գտնվում հակառակորդի ազդեցությանը դիմակայելու համար: Առաջին անգամ ես իմացա, թե ինչ է նշանակում երջանիկ լինել:

Ինչևէ, ընկճվածությունս հեշտությամբ իր տեղը չզիջեց: Մի պահ ես կրկին ուզում էի անձնատուր լինել: Այդ ժամանակ էր, որ Քույր Թինգը՝ եպիսկոպոսի կինը, զանգահարեց: Նա ասաց, որ զգացել էր, որ պիտի ինձ զանգահարեր: Նա հարցրեց, թե ինչպես էի ինձ զգում: Ես հոգիս դատարկեցի նրա առաջ: Ինձ համար նա Աստծուց ուղարկված հրեշտակ էր:

Այդ միջադեպն ինձ ուժ տվեց: Հավատքս զորացավ: Զգացի, որ կարող եմ հաղթել մահվանը: Ես ինձ ազատագրված զգացի, ինչպես Ալմա 36.2–3-ում է ասվում.

«Նրանք ճորտության մեջ էին, և ոչ ոք չէր կարող ազատել նրանց, բացի … Աստծուց: …

… Ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»:

Ես դեռևս փորձություններ ունեմ, բայց հեշտ չէ ինձ կրկին տապալել: Աստված սատարեց ինձ իմ փորձությունների և նեղությունների մեջ: Նա փրկել է ինձ հոգևոր բանտից և գերությունից, անգամ՝ մահից: Նա է իմ Փրկիչը: