2016
Ջին Բ․ Բինգհեմ
Մայիս 2016


Քույր Ջին Բ. Բինգհեմ

Երեխաների խմբի գերագույն նախագահության առաջին խորհրդական

Գրեթե վեց տարի Քույր Ջին Բարուս Բրինգհեմը սիրով վայելել է Երեխաների խմբի գերագույն խորհրդի կազմում իր ծառայությունը։ Նա այցելում էր անդամների տները և Երեխաների խմբերը, տեսնում էր ողջ աշխարհում վերջին օրերի սրբերի, և հատկապես՝ երեխաների ամուր հավատքը։

Քույր Բինգհեմը, ով վերջերս հաստատվեց որպես Երեխաների խմբի գերագույն նախագահության առաջին խորհրդական, իր կյանքի մեծ մասը նվիրել է երեխաներին ուսուցանելուն, դաստիարակելուն և սիրելուն։ Շատերի համար նա եղել է ուժի աղբյուր և պաշտպան, լինեին դա իր կրտսեր եղբայրներն ու քույրերը, իր սեփական երկու դուստրերը, իր մեծացրած դուստրերը, թոռները, տան այցելուները, թե նրանք, ում նա հանդիպել է որպես Երեխաների խմբի գերագույն խորհրդի անդամ։

«Յուրաքանչյուր երեխա հրաշալի ներուժ ունի, և եթե մենք նայենք նրանց Երկնային Հոր աչքերով, ապա մենք կարող ենք օգնել նրանց դառնալ այն, ինչ Նա ակնկալում է նրանցից», - ասում է նա։

Ծնված 1952թ. հունիսի 10-ին Պրովոյում, Յուտա, Էդիթ Ջոյ Քլարկի և Ռոբերտ Ռոլանդ Բարուսի ընտանիքում, Քույր Բինգհեմը ինը երեխաներից երրորդն է։ Երբ նա երեք ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Ինդիանա, որպեսզի հայրը շարունակեր ուսումը։ Կյանքի առաջին վեց տարիներին Քույր Բինգհեմի ընտանիքը ապրել է չորս տարբեր նահանգներում։

Նյու Ջերսիում ավագ դպրոցն ավարտելուց հետո Քույր Բինգհեմը տեղափոխվեց Պրովո Յուտա, Բրիգամ Յանգ Համալսարան հաճախելու համար։ Այնտեղ երկրորդ կուրսում սովորելիս նա հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Բրյուս Բրայըն Բինգհեմին, որը Իլինոյսից եկած գյուղացի տղա էր և որը դեռահաս տարիքում մկրտվել էր իր ծնողների հետ։ Նրանք ամուսնացան 1972թ. դեկտեմբերի 22-ին Պրովո Յուտա տաճարում:

Կյանքի տևողություն ունեցող նրա Եկեղեցու ծառայությունը ներառում է ծխի Երեխաների խմբի նախագահի, Երիտասարդ Կանանց նախագահի, Սփոփող Միության նախագահության խորհրդականի, ցցի Երիտասարդ Կանանց նախագահի, տաճարային աշխատողի և վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցչի կոչումները։

«Ամուսնության 43 տարիների ընթացքում նրա ապրելակերպից ես նկատել եմ, որ նա մշտապես հավատարիմ է Հոգու հուշումներին», - ասում է Եղբայր Բինգհեմը կնոջ մասին։ «Նա, կրկին ու կրկին, անում է այն, ինչ Տերն է ակնկալում իրենից»։