2016
Սրբազան պարտք
նախորդ հաջորդ

Սրբազան պարտք

Քահանայության թանկագին պարգևը իր հետ ոչ միայն հանդիսավոր պարտականություններ է բերում, այլև նաև հատուկ օրհնություններ՝ մեզ և ուրիշների համար:

Իմ սիրելի եղբայրներ, ես աղոթում եմ, որ Հոգին ուղղորդի իմ խոսքերն այս երեկո: Մենք բոլորս կապված ենք մի ընդհանուր թելով: Այդ կապը Աստծո քահանայությունը կրելու և Նրա անունով գործելու վստահությունն է: Մեզ տրվել է սրբազան վստահության: Շատ բան է սպասվում մեզանից:

Վարդապետություն և Ուխտերի 121 բաժնի 36 հատվածում կարդում ենք. «Քահանայության իրավունքներն անբաժանելիորեն կապված են երկնքի զորությունների հետ»: Ինչ հրաշալի պարգև է մեզ տրվել: Մերն է պատասխանատվությունը հսկելու և պաշտպանելու այդ քահանայությունը և արժանի լինելու բոլոր փառահեղ օրհնություններին, որոնք Երկնային Հայրը պահել է մեզ համար և, մեր միջոցով, ուրիշների համար:

Ուր էլ որ գնաք, ձեր քահանայությունը ձեզ հետ է: Արդյոք դուք կանգնա՞ծ եք սուրբ տեղերում: Նախքան ձեզ և ձեր քահանայությունը վտանգի ենթարկելը, այնպիսի տեղերում կամ այնպիսի գործերի մասնակցելով, որոնք արժանի չեն ձեզ կամ քահանայությանը, դադա՛ր առեք և մտածեք հետևանքների մասին: Հիշե՛ք, թե ով եք դուք և ինչ է Աստված ակնկալում, որ դառնաք: Դուք խոստման որդիներ եք: Դուք հզոր տղամարդիկ եք: Դուք Աստծո որդիք եք:

Քահանայության թանկագին պարգևը իր հետ ոչ միայն հանդիսավոր պարտականություններ է բերում, այլև նաև հատուկ օրհնություններ՝ մեզ և ուրիշների համար: Թող որ մենք, որտեղ էլ հնարավոր է գտնվենք, միշտ արժանի լինենք օգտվելու նրա զորությունից, որովհետև երբեք չենք իմանա, թե երբ կլինի այն օգտագործելու մեր կարիքն ու մեր հնարավորությունը:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ընկերներիցս մեկը ծառայում էր Խաղաղ օվկիանոսի հարավում, երբ նրա ինքնաթիռը խփվեց օվկիանոսսի վրա: Նա և անձնակազմի մյուս անդամները պարաշյուտով հաջողությամբ վայր իջան այրվող ինքնաթիռից, փչեցին իրենց լաստանավերը և երեք օր կառչած մնացին այդ լաստանավերին:

Երրորդ օրը նրանք նշմարեցին մի բան, որը նրանց հասկանալով փրկարարական նավ էր: Այն անցավ ու չնկատեց նրանց: Հաջորդ առավոտ այն կրկին անցավ նրանց կողքով ու չնկատեց նրանց: Նրանք սկսեցին հուսահատվել, քանի որ հասկացել էին, որ վերջին օրն էր, որ փրկարարական նավն այդ տարածքում կլիներ:

Այդ պահին Սուրբ Հոգին հուշեց իմ ընկերոջը. «Դու ունես քահանայություն: Հրամայի՛ր, որ փրկարարները գան ու ձեզ վերցնեն»:

Նա հետևեց հուշմանը. «Հիսուս Քրիստոսի անունով և քահանայության իշխանությամբ՝ ե՛տ դարձեք և վերցրե՛ք մեզ»:

Մի քանի րոպե անց նավը նրանց կողքին էր՝ բարձրացնելով նրանց տախտակամած: Հավատարիմ և արժանի քահանայություն կրողը, իր ծայրահեղ վիճակում, օգտագործեց իր քահանայությունը և օրհնեց իր կյանքը, ինչպեսև ուրիշների կյանքը:

Թող որ մենք վճիռ կայացնենք, այստեղ և հիմա, որ միշտ պատրաստ կլինենք մեր կարիքի ժամի համար, մեր ծառայության ժամի համար, մեր օրհնության ժամի համար:

Ավարտելով քահանայության այս գերագույն նիստը՝ ես հավաստիացնում եմ ձեզ, որ դուք «ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն» (Ա Պետրոս 2.9): Թող որ մենք արժանի լինենք այդ աստվածային պատվին, որի համար իմ ողջ սրտով աղոթում եմ՝ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի անունով՝ ամեն: