2016
Համաժողովի պատմությունների ցուցիչ
Մայիս 2016


Համաժողովի պատմությունների ցուցիչ

Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:

Խոսնակ

Պատմություն

Նիլ Լ. Անդերսեն

(49) Երեխաները և երիտասարդները օրհնվում են, երբ մեծահասակները վերաբերվում են նրանց սիրով, ուսուցանում են ավետարանը և ողջունում եկեղեցում։

Մերվին Բ. Առնոլդ

(53) Մերվին Բ․ Առնոլդի մայրը փրկում է Երկնային Հոր կորած և վիրավոր ոչխարներին։ Երեց Ալեջանդրո Փաթանիայի ձկնորս եղբայրը փոթորիկի ժամանակ մահանում է ծովում, սպասելով փրկարարներին։ Մերվին Բ․ Առնոլդի ընկերը միանում է Եկեղեցուն 25 տարի հետաքրքրվելուց հետո։ Եպիսկոպոսն օգնում է 21 երիտասարդ տղամարդկանց։

Լինդա Ք. Բըրթըն

(13) Քույրերը 1856թ․ օգնում են դաշտերում մնացած սրբերին։ Հոգատար զույգն օգնում է փախստական ընտանիքին։ Թաղման արարողությանը ցցի Սփոփող Միության նախկին նախագահը հիշվում է իր ծառայության և սիրո համար։

Դ. Թոդ Քրիստոֆերսոն

(93) Երիտասարդ Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը ցանկանում է գնալ իր ազնիվ հոր հետքերով։ Հայրն աղոթում է իր որդու համար ամեն առավոտ, որովհետև սիրում է նրան։

Քվենթին Լ. Քուք

(97) Թաիլանդ Բանքոք միսիայի անդամներն ուրախանում են, իմանալով, որ Թաիլանդում տաճար է կառուցվելու։ Մահացած դուստրը կնքվում է իր ընտանիքի հետ նրանից հետո, երբ տաճարում հայտնությամբ երևում է Բարձրագույն Իշխանավորի կնոջը։ Չնայած քաղաքական ըդվզումներին, Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին պնդում է, որ Սուվա Ֆիջի տաճարի անկյունաքարի արարողությունը կայանա։

Քեվին Ռ. Դանքըն

(33) Տաշեղը դուրս է գալիս Քեվին Ռ․ Դանքընի մատից՝ անընդհատ քսուք և վիրակապեր կիրառելուց հետո։

Մերի Ռ. Դարհեմ

(23) Հայրը, որն իր դստերը անց է կացնում լճի միջով, փրկվում է խեղդվելուց, երբ հանում է կոշիկները։

Չերիլ Ա. Էսփլին

(6) Նվիրված խոսնակն ուսուցանում է ուրիշներին ծառայելու վրա կենտրոնանալու կարևորությունը։ Երեխան Երեխաների խմբում սովորում է, որ Հիսուսը սիրում է իրեն։

Հենրի Բ. Այրինգ

(19) Եկեղեցու երկու անդամներ վախենում են, որ իրենց փորձությունները և քննությունները կնվազեցնեն հավատքը, եթե իրենք չվերագտնեն Փրկչի և Նրա Եկեղեցու հանդեպ իրենց սերը։

(81) Հենրի Բ․ Այրինգը ցավ է զգում այն ընտանիքի համար, որը չկնքվեց տաճարում։ Եկեղեցուն միացած այրին ակնկալում է հավերժական կյանք ունենալ իր ընտանիքի հետ։

Ջերիթ Վ . Գոնգ

(108) Բասկետբոլի մարզիչը խրախուսում է Ջերիթ Վ․ Գոնգին փորձել ֆուտբոլով զբաղվել։ Տաճար գնալուց առաջ մեխանիկ-բանվորը լվանում է իր ձեռքերը սպասքի հեղուկով։

Ռոբերտ Դ. Հեյլս

(105) Ռոբերտ Դ․ Հեյլսը ստանում է հուշումներ Սուրբ Հոգուց Եկեղեցում իր ծառայության և անձնական կյանքի վերաբերյալ։

Դոնալդ Լ. Հոլսթրոմ

(26) Դոնալդ Լ․ Հոլսթրոմի կրտսեր դուստրը դպրոցական իր աշխատանքում գրում է, որ կլինի Երկնային Հոր հետ, երբ մահանա։ Եկեղեցու անդամները Լիբերիայում մեջբերում են սուրբ գրություններից և անզուգական համոզմունքով երգում «Որքան ամուր է հիմքը»։

Փոլ Վ. Ջոնսոն

(121) Փոլ Վ․ Ջոնսոնի չափահաս դուստրը մահանում է հետմահու կյանքի և Հարության հույսով։

Պատրիկ Քիրոն

(111) Պատրիկ Քիրոնը փոխվում է նրանից հետո, երբ լսում է փախստականների մասին պատմությունները և տեսնում նվիրված մարդասիրական աշխատողների աշխատանքը։

Նիլ Ֆ. Մերիոթ

(10) Նիլ Ֆ․ Մերիոթը ուսուցում է ստանում իր փեսացուի տատիկի կողմից։ Նիլ Ֆ․ Մերիոթը պաշտպանում է մայրությունը՝ անանուն զանգահարողի հետ խոսելիս։

Ջաիրո Մազագարդի

(56) Լինելով վերջերս մկրտված նորադարձ Եկեղեցում, Ջայրո Մազագարդին փնտրում է Վերականգնման մասին իր հարցերի պատասխանները և գտնում է դրանք։

Թոմաս Ս. Մոնսոն

(85) Արժանավոր քահանայության կրողը պատվիրում է փրկարար նավին փրկել իրեն և իր անձնակազմը կյանքի վտանգներից։

Ռասսել Մ. Նելսոն

(66) Ռասսել Մ․ Նելսոնը տաճարում կնքում է մի ընտանիքի նրանից հետո, երբ այդ ընտանիքի երկու մահացած դուստրերը աղերսում են այդ մասին վարագույրի այն կողմից, իսկ նրանց հայրը և եղբայրը դառնում են արժանի տաճարին։

Դալլին Հ. Օուքս

(114) Ջոզեֆ Սմիթը ընդդիմության է հանդիպում, երբ տպագրող է փնտրում Մորմոնի Գրքի համար։

Բոննի Լ. Օսկարսոն

(87) Սուրբ Հոգին հաստատում է ավետարանի ճշմարտութունը մի մոր, ում որդին ծանր հիվանդ է։

Սթիվեն Վ. Օուեն

(70) Ձիով սար բարձրանալիս Սթեֆեն Վ․ Օուենը զգում է, որ ամեն ինչ լավ կլինի, եթե նա հետևի իր հորը։ Ստեֆեն Վ․ Օուենը ուրախ է, որ բաժանում է հաղորդությունը։ Նոր Զելանդիայում մի երիտասարդ տղամարդ քահանայության օրհնություն է տալիս իր մորը։

Ռոնալդ Ա. Ռասբենդ

(46) Ռոնալդ Ա․ Ռասբենդի այցելությունը Պակիստան«ոսկե օր» է դառնում իր և տեղի սրբերի համար։ Ռոնալդ Ա․ Ռասբենդը մասնակցում է «Դեմ առ դեմ» հեռարձակմանը։

Դեյլ Գ. Ռենլանդ

(39) Հարավային Աֆրիկայում հաղորդությանը մասնակցելիս մի քույր հասկանում է Փրկչի զոհաբերության անձնական բնույթը։

Քենթ Ֆ. Ռիչարդս

(118) Տաճարի նվիրագործումից հետո Քենթ Ֆ․ Ռիչարդսը և նրա կինը մկրտվում են իրենց նախնիների համար։ Քենթ Ֆ․ Ռիչարդսը ականատես է լինում ըտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչների մկրտությանը՝ իրենց նախնիների համար։

Սթիվեն Ե. Սնոու

(36) Սթիվեն Ե․ Սնոույի և նրա ընտանիքի աղոթքները դառնում են ավելի խոնարհ, սրտաբուխ և անկեղծ, երբ նրա որդին վերականգնվում է գլխի լուրջ վնասվածքից։

Գարի Ի. Սթիվենսոն

(29) Իր մեքենայի բանալիները կորցնելուց հետո Գարի Ի․ Սթիվենսոնը համեմատություն է կատարում մեքենան վարելու համար բանալիների անհրաժեշտության և Եկեղեցին ղեկավարելու համար քահանայության բանալիների անհրաժեշտության միջև։ Երբ նրա երեխաները կնքվում են տաճարում մի ընտանիքի նախնիների համար, մայրը գիտակցում է, որ այդ նախնիները նաև իր նախնիներն են։

Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(101) Դիտեր Ֆ․ Ուխդորֆը զգում է Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ մտածում է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի վերականգնման մասին Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։

Վ. Քրիստոֆեր Վադել

(90) Երեխանեի խմբում մի տղա զգում է, որ դժվարություններ ունի, երբ մտածում է Հիսուսի մասին։ Հայրը և մայրը խաղաղություն են գտնում, իմանալով, որ կնքված են իրենց մահացած փոքր որդու հետ։