2016
Երեց Պիտեր Մըրս
Մայիս 2016


Երեց Պիտեր Մըրս

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երբ երիտասարդ էր, Պիտեր Մըրսի ընտանիքն ուներ մի հարևան, որն աշխատացնում էր գյուղատնտեսական սարքավորումների վերանորոգման սրահ։ Պիտերը և նրա մոտ ընկերը շատ ժամանակ էին անցկանում այդ արհեստանոցում, զբաղվելով գյուղատնտեսական սարքավորումներով և հավաքելով փոքր մոտոցիկլետներ և ավտոկարտեր։ Հետագայում Պիտերը ավարտեց մեխանիկական ինժեներիայի բաժինը Մելբուրնի Մոնաք Համալսարանում, Ավստրալիա։

18 տարեկանում, երբ դեռ սովորում էր, նա տեղեկացրեց համալսարանի ադմինիստրացիային, որ պետք է երկու տարով տարեկետում վերցներ Եկեղեցու միսիայում ծառայելու համար։ Նրան ասացին, որ նա կարող էր վերցնել միայն մեկ տարի, իսկ դրանից ավել բացակայելու դեպքում նա կկորցներ իր տեղը ծրագրում։ Նա որոշեց չծառայել։

Քիչ ժամանակ անց, սակայն, նա լսեց Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի (1895–1985) ելույթը գերագույն համաժողովին այն մասին, որ յուրաքանչյուր արժանի երիտասարդ տղամարդ պետք է ծառայի միսիայում (տես “Planning for a Full and Abundant Life,” Ensign, May 1974, 87)։

Նա որոշեց ծառայել։ Մեկնելուց մեկ շաբաթ առաջ նա նամակ ստացավ համալսարանից, որում ասվում էր, որ կարող էր երկու տարով տարեկետում վերցնել։

Միսիայից հետո Պիտերը վերադարձավ տուն, սակայն, նրա խոսքերով, իր միսիոներական ծառայությունը «լավագույն կրթությունն էր», որը նա ստացավ։ Ավետարանը սովորեցրեց նրան, որ «մարդկանց օգնելը, որ հաջողակ լինեն, ղեկավարման ամենակարևոր սկզբունքն է»։

Մեխանիկական ինժեների աստիճան ստանալուց հետո Երեց Մըրսը աշխատեց որպես նախագծերի ինժեներ Էսսո Ավստրալիա ընկերությունում և դարձավ Վորլի Փարսոնս Լիմիթեդ ընկերության հիմնադիր գործընկերներից մեկը։ Վերջերս նա ծառայել է որպես զարգացման տնօրեն Ֆորտեսք Մեթալս Գրուփ ընկերությունում։

Իր միսիայից հետո, 1979թ․ հունվարի 2-ին, Համիլտոն Նոր Զելանդիա տաճարում նա ամուսնացավ մի կնոջ՝ Մաքսին Էվելին Թեթչերի հետ, որին կոչում է իր լավագույն ընկերը։ Նրանք ունեն չորս երեխա և ինը թոռ:

Երեց Մըրսը ծնվել է 1956թ․ դեկտեմբերի 21-ին Վարնամբուլում, Վիկտորիա, Ավստրալիա, Ֆրեդերիկ և Լուիս Ջոնս Մըրսերի ընտանիքում։ Նա ծառայել է բազմաթիվ կոչումներում, այդ թվում որպես երեցների քվորումի նախագահ, ծխի երգեհոնահար, ծխի և ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, հանրային կապերի տնօրեն, ճյուղի և շրջանի նախագահ, եպիսկոպոս, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական։