2016
Ուշագրավ մանրամասներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 186-րդ ամենամյա գերագույն համաժողովից

Ուշագրավ մանրամասներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 186-րդ ամենամյա գերագույն համաժողովից

Ապրիլի գերագույն համաժողովի շաբաթ առավոտյան նիստը բացեց Նախագահ Հենրի Բ Այրինգը իր հրավերով, որով խրախուսեց ունկնդիրներին աղոթել խոսնակների և երգչախմբի համար՝ նրանց ելույթներից առաջ և դրանց ընթացքում։ Կիրակի օրը համաժողովը եզրափակելիս, Երեց Ջեֆրի Ռ Հոլլանդը նկատեց․ «Եթե գալիք օրերին … տեսնեք ձեր կյանքի որոշ կետեր, որոնք դեռևս լիովին համահունչ չեն այս հանգստյան օրերին ձեր լսած ուղերձների հետ, խնդրում եմ, մի վհատվեք հոգեպես և մի հանձնվեք։ … Ավետարանի լավն այն է, որ մենք պարգևատրվում ենք փորձելու համար, նույնիսկ, եթե միշտ չէ, որ հաջողում ենք» (էջ 125, 126)։

Գործելու նրանց կոչը կանխատեսեց և սատարեց Նախագահ Թոմաս Ս Մոնսոնի հորդորը․ «Երբ մտածենք ամեն օր կայացրած որոշումների մասին, … եթե ընտրենք Քրիստոսին, մենք ճիշտ ընտրություն կկայացնենք» (էջ 86)։

Համաժողովի այլ ուշագրավ մանրամասներից են․

  • Նախագահ Մոնսոնի հայտարարությունը չորս նոր տաճարների մասին․ Բելեմում, Բրազիլիա; Քուիթոյում, Էկվադոր; Լիմայում, Պերու (երկրորդ տաճարը); և Հարարեյում, Զիմբաբվե (տես էջ 142)։

  • 11 նոր Բարձրագույն Իշխանությունների հաստատումը (նրանց կենսագրականները սկսվում են էջ 131-ում)։

  • Երեխաների Խմբի գերագույն նոր նախագահության հաստատումը (նրանց կենսագրականները սկսվում են էջ 136-ում)։

  • Հայտարարություն անհատների և ընտանիքների համար նոր նախաձեռնության մասին, որն ուղղված է փախստականներին տեղում օգնելու ջանքերին (տես էջեր 13, 111 և 141)։

  • Շեշտադրում ընտանեկան հարաբերությունների վրա, հատկապես որպես ամուսին, հայր և քահանայություն կրող տղամարդու դերի։

  • Վարդապետական ներըմբռնումներ խոսնակների կողմից, ինչպես օրինակ Երեց Դեյլ Գ․ Ռենլանդի խոսքերը․ «Երբ մոտենանք Աստծուն, Հիսուս Քրիստոսի Քավության իրավասու զորությունը մուտք կգործի մեր կյանք։ Եվ Էմմաուս ճանապարհորդող աշակերտների նման մենք կհասկանանք, որ այդ ողջ ժամանակ Փրկիչը եղել է մեր կողքին» (էջ 42)։