2016
Օգնություն փախստականներին․ «Ես Օտարական էի»
Մայիս 2016


Օգնություն փախստականներին․ «Ես Օտարական էի»

Առաջին Նախագահության հաստատումով Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների խմբի նախագահությունները հրավիրում են բոլոր տարիքի կանանց ծառայություն մատուցել իրենց բնակավայրերում և տեղական համայնքներում «Ես Օտարական էի» խորագրով նախաձեռնության շրջանակում (տես Ղևտացոց 19․34, Մատթեոս 25․35

«Մեր մեջ կան շատերը, ովքեր կարող են օրհնվել ընկերներով, ուսուցիչներով և քրիստոսանման սիրո և ծառայության այլ դրսևորումներով», - ասաց Լինդա Կ. Բըրթընը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը: «Նման ծառայություն մատուցելը ավետարանի հիմնարար մասն է կազմում։

Հիշում եմ սուրբ գրքերի խոսքերը․ «Հիւրասիրութիւնը մի մոռանաք, որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին» (Եբրայեցիս 13.2)», - ասաց Քույր Բըրթընը: «Մենք խրախուսում ենք քույրերին աղոթքով ծառայելու հնարավորություններ փնտրել և գտնել եղանակներ՝ աջակցելու տեղական վստահելի համայնքի և քաղաքացիական կազմակերպությունների: Կարող եք օգտվել IWasAStranger.lds.org կայքի մտքերից, և կարող եք կիսվել ձեր փորձառություններով, է-նամակ ուղարկելով IWasAStranger@ldschurch.org»։

Մարտ ամսվա վերջին «Ես Օտարական էի» նախաձեռնության մասին նամակ ուղարկվեց Առաջին Նախագահության կողմից ցցերի, ծխերի և ճյուղերի խորհուրդներին։ Նամակին կից ուղարկվեցին ուղեցույցներ ղեկավարների համար։ Նամակը խորհուրդ է տալիս․ «Քույրերը կարող են մասնակցել այս նախաձեռնությանը, երբ ժամանակն ու հանգամանքները թույլ տան, հասկանալով, որ չի ակնկալվում, «որ մարդ վազի ավելի արագ, քան ինքն ուժ ունի» և որ բոլոր «բաները պիտի արվեն իմաստությամբ և կարգով» (Մոսիա 4.27): 2015թ․ հոկտեմբերի 27-ի Առաջին Նախագահության նամակը նաև խրախուսեց բոլոր անդամներին քրիստոսանման ծառայություն մատուցել կարիքավոր մարդկանց:

Այդ կազմակերպությունների ժողովներին վերջերս նաև շրջանառվեց Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների խմբի գերագույն նախագահների նամակը, որը լրացուցիչ տեղեկություն է հաղորդում «Ես Օտարական էի» նախաձեռնության մասին։