2016
Հայրապետական օրհնություններն առցանց
Մայիս 2016


Հայրապետական օրհնություններն առցանց

Առցանց նոր գործիքները հայրապետական օրհնություններն ավելի հասանելի են դարձնում անդամներին։ Անդամները կարող են ստանալ իրենց հայրապետական օրհնության թվային տարբերակը, ինչպես նաև պատվիրել մահացած նախնիների օրհնությունների օրինակը (փոստով կամ է-փոստով)։ Քահանայության ղեկավարները կարող են առցանց ներկայացնել անուններ օրհնությունների համար, իսկ հայրապետերը կարող են տեսնել դրանք և ներկայացնել օրհնությունների թվային տեքստը՝ օրհնությունները տալուց հետո։

Այս գործիքները այժմ մատչելի են Եկեղեցու թվով կեսից ավելի ցցերում՝ անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն լեզուներով։ Մինչև հաջորդ տարի դրանք մատչելի կլինեն 14 լեզուներով բոլոր ցցերում։