2016
Երեց Վ. Մարկ Բասեթ
նախորդ հաջորդ

Երեց Վ. Մարկ Բասեթ

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երբ փոքր էր Վ․ Մարկ Բասեթն ամեն ամառ իր ընտանիքի հետ իրենց տնից Սակրամենտոյում, Կալիֆորնիա, ԱՄՆ, գնում էին այցելելու մայրական տատիկին Ալաբամայում, ԱՄՆ։ Այդ ճանապարհին ընտանիքն անպայման առիթն օգտագործում էր Եկեղեցու պատմական վայրերն այցելելու համար։

Լինեին դա պատմական հողերը Նավույում, Իլինոյս, թե Սուրբ պուրակը Պալմիրայում, Նյու Յորք, Երեց Բասեթը հիշում է այն զորեղ զգացողությունները, որոնք անգամ այդ պատանի տարիքում ունենում էր այս սրբազան վայրերն այցելելիս։

«Մենք այնտեղ ինչ-որ բան էինք զգում», - ասում է նա։ «Ահա այդպես ձևավորվեց իմ վկայությունը․ փոքր փորձառությունների միջոցով»։

Պատանի տարիքում ձեռք բերած այդ վկայությունը ամրության աղբյուր է եղել Երեց Բասեթի համար ամբողջ կյանքի ընթացքում։

Նա ծնվել է օգոստոսի 14-ին, 1966թ․, Էդվինա Էքեր և Վիլիամ Լին Բասեթների ընտանիքում, Քարմիչելում, Կալիֆորնիա, և եղել է հինգ երեխաներից երկրորդը։ Եկեղեցում ծառայելը և ավետարանով ապրելը կարևոր առաջնահերթություններ են եղել նրա ընտանիքում։

1985-1987թթ․ Գվատեմալա Գվատեմալա Սիթի միսիայում ծառայելուց հետո Երեց Բասեթը վերադառնում է Պրովո, Յուտա, Բրիգամ Յանգ Համալսարանում ուսանելու համար։ Նա ամուսնանում է Էնջելա Բրեշերի հետ Սոլթ Լեյքի տաճարում 1989 թվականի դեկտեմբերի 20-ին: Նրանք հինգ երեխաների ծնողներ են և ունեն երկու թոռ:

1991թ․ Երեց Բասեթը ստանում է հաշվապահի աստիճան ԲՅՀ-ում, իսկ ավելի ուշ տեղափոխվում է կրկին Սակրամենտոյի տարածք՝ մեծածախ ավտո-աուկցիոնի բնագավառում աշխատելու համար։ Նա աշխատել է որպես հսկիչ Սակրամենտոյում գտնվող Բրեշեր Ավտո-աուկցիոնում և որպես Վեստ Քոստ Աութո Օքշընս ընկերության գլխավոր հաշվապահ և համասեփականատեր։

Երեց Բասեթը Եկեղեցում ծառայել է տարբեր կոչումներում, այդ թվում որպես՝ ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդի անդամ, ցցի նախագահ, 2007-2010թթ․ Արիզոնա Մեսա միսիայի նախագահ և Տարածքային Յոթանասունական։