2016
Փոփոխություններ ընտանեկան պատմության և տաճարային ծառայության մեջ

Փոփոխություններ ընտանեկան պատմության և տաճարային ծառայության մեջ

Նոր գործիքներ և ընթացակարգեր են ներդրվել, որոնք կօգնեն անհատներին և ընտանիքներին կատարել ընտանեկան պատմության աշխատանքը և տաճարային ծառայությունը․

  • Անդամները այժմ կարող են տպել տաճարային արարողությունների քարտերը տանը սպիտակ թղթի վրա և բերել իրենց հետ տաճար։

  • Տաճարներն ունեն ընտանիքների համար առաջնահերթ ժամեր, ինչը թույլ է տալիս ընտանիքներին ծրագրել ժամանակը միասին արարողություններ կատարելու համար առանց երկար սպասելու։

  • Վերջերս մկրտված նորադարձները, որոնք առաջին անգամ են փոխարինող մկրտություններ կատարում, կարող են պայմանավորվել տաճարի հետ, որպեսզի տաճարը պատրաստ լինի նրանց ընդունելու և ողջունելու։

  • Քահանայության ղեկավարները կարող են առցանց ստեղծել և տպել նոր, սահմանափակ օգտագործման երաշխավորագիրը։ Այդ երաշխավորագիրը ակտիվ է դառնում տպման պահից և ուժի մեջ է մտնում, երբ ստորագրվում է անդամի և եպիսկոպոսի կողմից։