2016
Բոննի Հ․ Կորդոն
Մայիս 2016


Քույր Բոննի Հ. Կորդոն

Երեխաների խմբի գերագույն նախագահության առաջին խորհրդական

Անցկացնելով իր մանկությունը հարավարևմտյան Այդահոյում, ԱՄՆ, Բոննի Հիլլամ Կորդոնը կյանքի շատ կարևոր դասեր է սովորել։ Ֆերմայում ապրելը, աշխատելը և խաղալընրան սովորեցրել են լինել ինքնուրույն, ջանասեր աշխատել և «չվախենալ նոր բաներ փորձելուց», ասում է Երեխաների խմբի գերագույն նախագահության նորականչ երկրորդ խորհրդականը։

Ամենակարևոր դասը, ինչևէ, նրան տվել են ծնողները՝ Հարոլդ և Քերոլ Ռասմուսեն Հիլամները, ովքեր սովորեցրել են իրեն, որ Տիրոջ օգնությամբ նա կարող է անել ամեն ինչ։ «Սահմաններ չկան», - ասել է հայրը։

Քույր Կորդոնը այդ գիտելիքով է առաջնորդվել որպես նոր կանչված միսիոներ Լիսբոնում, Պորտուգալիա, երբ մաքառում էր, սովորելով պորտուգալերեն։ «Ես շատ անգամ եմ իջել ծնկի հրաշք խնդրելով։ Բայց հորս շնորհիվ ես սովորեցի, որ կարող էի իրականացնել բարդ գործեր։

Շատ աղոթելուց, աշխատելուց և համբերություն դրսևորելուց հետո նա աստիճանաբար սկսեց վարժ խոսել պորտուգալերեն, ինչի արդյունքում տարիներ անց օրհնվեց, երբ ամուսնու հետ կանչվեց ծառայելու միսիա Բրազիլիայում։

«Հետաքրքիր է, թե ինչպես է Տերը պատրաստում և շենացնում մեզ աստիճանաբար՝ քայլ առ քայլ», - ասում է նա։ «Միշտ օգտակար է նայել ետին տեսադաշտի հայելու մեջ։ Մենք պարզապես պետք է հավատք ունենանք»։

Բոննի Հիլամը ծնվել է 1964թ․ մարտի 11-ին Այդահո Ֆոլզում, Այդահո։ Միսիայից հետո նա սովորել է Պրովոյի Բրիգամ Յանգ Համալսարանում, Յուտա, ԱՄՆ: Այնտեղ նա լավ ընկեր դարձավ Դերեկ Լեյն Կորդոնի հետ։ Նրանց ընկերությունը վերածվեց սիրո պատմության, և զույգն ամուսնացավ 1986թ. ապրիլի 25-ին Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն չորս երեխա՝ երեք տղա, մեկ դուստր, և երեք թոռ։

Տարիների ընթացքում նրանք ծառայել են Եկեղեցու բազմաթիվ կոչումներում։ Նա ծառայել է իր ամուսնու հետ, երբ վերջինս նախագահում էր Բրազիլիայի Կուրիտիբա միսիայում 2010-2013թթ․, որպես ցցի Երիտասարդ Կանանց նախագահ, մանկամսուրային խմբի ղեկավար, սեմինարիայի ուսուցիչ, ծխի Երիտասարդ Կանանց, Սփոփող Միության և Երեխաների խմբի կազմակերպություններում։

Իր նոր հանձնարարության շրջանակներում Քույր Կորդոնը հույս ունի Եկեղեցու երեխաներին ուսուցանելու մի կարևոր ճշմարտություն, որն է՝ Երկնային Հայրը սիրում է նրանց։