2016
Երեց Յոաքին Ի․ Կոստա
նախորդ հաջորդ

Երեց Յոաքին Ի․ Կոստա

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Ընկերներից մեկը, որը նաև խնամի էր իրեն, օգնեց Յոաքին Էստեբան Կոստային կանգնել այն ուղու վրա, որը դարձի բերեց նրան դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, պարգևեց տաճարային ամուսնություն և ղեկավարի դեր Եկեղեցում։

Յոաքին Կոստան ծնվել է 1965թ․ մարտի 8-ին, Էդուարդո Ջ․ Կոստայի և Գրասիելա Մ․ Ֆասիի ընտանիքում։ Երբ նա համալսարանի ուսանող էր Բուենոս Այրեսում, Արգենտինա, նրա ընկերը՝ Ալին Սպանաուսը, որն այժմ Տարածքային Յոթանասունական է, ծանոթացրեց նրան Ռենե Վարելայի հետ։ Լինելով երկրորդ սերնդի վերջին օրերի սուրբ, Ռենեն տատանվում էր, չիմանալով, թե արդյոք պետք է ընդուներ ժամադրության առաջարկությունը 21-ամյա մի տղայից, ով Եկեղեցու անդամ չէր։ Երեք հանդիպումից հետո նա որոշեց, որ տղան շատ է դուր գալիս իրեն և զգաց, որ պետք է շարունակեր հանդիպելը նրա հետ։ Ուսումնական տարվա վերջում Երեց Կոստան վերադարձավ իր ծննդավայրը՝ Էնտրե Ռիոս, Արգենտինա։

Ռենեն ընդունեց Չիլի Օսորնո միսիայում ծառայելու կանչը։ Երբ Ռենեն տուն վերադարձավ, Եղբայր Սպանաուսը այնպես կազմակերպեց, որ նրանք հադիպեն նույն երեկույթին, որի ժամանակ Յոաքինը խնդրեց Ռենեյին հանդիպել իր հետ։ «Ես աղոթեցի և որոշեցի նրան տալ այդ հնարավորությունը», - ասում է Քույր Կոստան։

Շուտով Յոաքինը սովորում էր Եկեղեցու մասին։ Երբ նա սովորում էր միսիոներների հետ, Ռենեն խնդրեց նրան աղոթել և կարդալ Մորմոնի Գիրքը սկզբից մինչև վերջ։

«Նա դեռ չէր կարդացել մինչև վերջ, երբ ուժեղ վկայություն ստացավ», - ասում է Քույր Կոստան։ «Նա չէր մկրտվել նրա համար, որ ես ինձ լավ զգայի։ Մենք ևս մեկ տարի հանդիպեցինք, ապա ամուսնացանք Բուենոս Այրես Արգենտինա տաճարում 1989 թվականին»։

Երեց Կոստան ստացել է տնտեսագետի բակալավրի աստիճան 1987թ․ Բուենոս Այրեսի համալսարանում։ Որպես երիտասարդ զույգ նրանք տեղափոխվեցին Պրովո, Յուտա, ԱՄՆ, որտեղ նա 1994 թվականին ստացավ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Բրիգամ Յանգի Համալսարանում։ Նրանց աճող ընտանիքը՝ չորս երեխաներով, բնակվում էր Չիկագոյում, Իլլինոյս, ԱՄՆ, որտեղ նա աշխատում էր ներդրումային և ֆինանսական ծառայությունների միջազգային բանկային կորպորացիայում։ Նրա բանկային կարիերան տարավ իրենց ընտանիքը հետ՝ Արգենտինա, որտեղ նրանք ապրեցին մի քանի տարի, ապա՝ Չեխիայի Հանրապետություն և Օման։ Վերջին երկու տարիների ընթացքում նա ընտանիքով ապրում էր Լիմայում, Պերու, որտեղ աշխատում էր միկրոֆինանսներով զբաղվող դանիական ներդրումային ընկերությունում։