2016
Սուրբ գրությունների նոր հրատարակումներ
նախորդ հաջորդ

Սուրբ գրությունների նոր հրատարակումներ

Վերջերս սուրբ գրությունները մատչելի դարձան թվով ավելի շատ լեզուներով։

Այժմ մատչելի են Աստվածաշնչի տպագիր տարբերակը և եռահատորի թարմացված տարբերակը պորտուգալերենով։ Թվային տարբերակը մատչելի էր 2015թ․ սեպտեմբերից՝ asescrituras.lds.org-ում և Gospel Library mobile app-ով։ Պորտուգալերենով լրացուցիչ տեղեկություն կարելի է գտնել bibliasagrada.lds.org-ում։

Իսպաներենով ստանդարտ աշխատանքների թարմացված տարբերակները մատչելի են escrituras.lds.org-ում և Gospel Library mobile app-ով։ Տպագիր տարբերակները մատչելի կլինեն սկսած 2016թ․ հունիսի վերջից։

Եռահատորը մարշալերեն, քսոզա և զուլու լեզուներով և Մորմոնի Գիրքը չուկեզերեն այժմ մատչելի են տպագիր տարբերակով բաշխման կենտրոններում և store.lds.org կայքում։ Ելույթները մատչելի են նաև առցանց և Gospel Library mobile app-ով:

Սուրբ գրությունների թարգմանությունները 16 լրացուցիչ լեզուներով, որոնք նախկինում մատչելի էին միայն տպագիր, այժմ զետեղված են LDS.org-ում և մատչելի են նաև Gospel Library app-ով․ եռահատորը՝ աֆրիկերեն, հայերեն, բուլղարերեն, կամբոջերեն, ֆանտե, իգբո, լատվերեն, լիտվերեն, շոնա և սվահիլի, իսկ Մորմոնի Գիրքը՝ հինդի, հմոնգ լեզուներով, սերբերեն, թոկ փիսին, թվի և յապերեն։