2016
150 գործող տաճարներ
Մայիս 2016


150 գործող տաճարներ

Համաժողովի կիրակի առավոտյան նիստին Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը հայտարարեց չորս լրացուցիչ տաճար կառուցելու ծրագրի մասին․ Բելեմում, Բրազիլիա, Քուիթոյում, Էկվադոր, Լիմայում, Պերու և Հարարեյում, Զիմբաբվե։

Վերջին համաժողովից մինչև օրս տաճարներին առնչվող հետևյալ իրադարձություններն են տեղի ունեցել․

Նվիրագործումներ և վերանվիրագործումներ

Երբ նվիրագործվեց Պրովո Սիթի Սենթեր տաճարը Պրովոյում, Յուտա, ԱՄՆ, Եկեղեցու գործող տաճարների թիվը ողջ աշխարհում հասավ 150-ի։ Տաճարը նվիրագործվեց 2016թ․ մարտի 20-ին, Վերականգնման առաջին տաճարի՝ Կիրթլենդի տաճարի նվիրագործման (1836թ, մարտի 27) 180-ամյակից օրեր առաջ։

Երեք այլ տաճարներ նվիրագործվեցին և վերանվիրագործվեցին․ Մոնրեալ Քվեբեք տաճարը՝ 2015թ․ նոյեմբերին, Տիխուանա Մեքսիկա տաճարը՝ 2015թ․ դեկտեմբերին, և Սուվա Ֆիջի տաճարը՝ 2016թ․ փետրվարին։

Նվիրագործման ծրագրային փուլում են․ Սապորո Ճապոնիա տաճարը, օգոստոսի 21, 2016թ․; Ֆիլադելֆիա Պենսիլվանիա տաճարը, սեպտեմբերի 18, 2016թ․; Ֆորտ Քոլինս Կոլորադո տաճարը, հոկտեմբերի 16, 2016թ․; Սթար Վելլի Վայոմինգ տաճարը, հոկտեմբերի 30, 2016թ․ և Հարթֆորդ Քոննեքտիկուտ տաճարը, նոյեմբերի 20, 2016թ․։

Վերանորոգված Ֆրայբերգ Գերմանիա տաճարը կվերանվիրագործվի 2016թ. սեպտեմբերի 4-ին:

Կառուցում և վերանորոգումներ

Շինարարական աշխատանքները շարունակվում են հետևյալ տաճարներում․ Կոնսեպսիոն Չիլի տաճար, Փարիզ Ֆրանսիա տաճար, Հռոմ Իտալիա տաճար, ինչպես նաև ԱՄՆ-ի Սեդար Սիթի Յուտա, Մերիդիան Այդահո և Տաքսոն Արիզոնա տաճարները։ Դրանց աշխատանքները կավարտվեն 2016-ից 2018 թվականը ընկած ժամանակահատվածում։ Լայնածավալ կառուցման աշխատանքներ են սպասվում Ֆորտալեզա Բրազիլիա տաճարին։ Վերանորոգման փուլում են Ֆրանկֆուրտ Գերմանիա, Ջորդան Ռիվեր Յուտա և Այդահո Ֆոլզ Այդահո տաճարները։

Հողի նախապատրաստման արարողություններ

Հողի նախապատրաստման արարողություններ են անցկացվել Լիսբոն Պորտուգալիա տաճարի համար 2015թ․ դեկտեմբերին, Բառանքիլա Կոլումբիա տաճարի և Կինշաշա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն տաճարի համար 2016թ․ փետրվարին։ Դուրբան Հարավային Աֆրիկայյի տաճարի հողի նախապատրաստման արարողությունը տեղի է ունեցել 2016թ․ ապրիլի 9-ին։

Պլանավորում և նախապատրաստություն

Հետևյալ տաճարները հայտարարվել են, սակայն դեռ պլանավորման և նախապատրաստական փուլում են․ Աբիջան Այվորի Քոսթ (Կոտե դԻվուար), Առեքիփա Պերու, Բանքոք Թաիլանդ, Պորտ-օ-Պրենս Հաիթի, Ռիո դե Ժանեյրո Բրազիլիա, Ուրդանետա Ֆիլիպիններ և Վիննիփեգ Մանիթոբա։