2016
Երեց Մասիմո դե Ֆեո

Երեց Մասիմո դե Ֆեո

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Իր լիաժամկետ միսիոներական կանչը ընդունելուց ոչ շատ անց Երեց Մասիմո դե Ֆեոն իր հորից՝ Վիտորիո դե Ֆեոյից զոհաբերության և սիրո դասեր սովորեց։

Դե Ֆեոների ընտանիքը ուներ մի քանի ֆինանսական ռեսուրսներ, և ոչ Վիտորիոն, ոչ նրա կինը, Եկեղեցու անդամ չէին։ Սակայն ավագ դե Ֆեոն հարգեց ավետարանով կիսվելու իր որդու ցանկությունը։

«Հայրս հարցրեց ինձ․ «Դու իսկապե՞ս ուզում ես դա անել»», - հիշում է Երեց դե Ֆեոն։ «Ես ասացի․ «Այո, իմ ամբողջ սրտով ես ցանկանում եմ ծառայել Տիրոջը»»։

Վիտորիոն խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի օգներ իր որդուն հոգալ երկու տարվա ծառայության ծախսերը Իտալիայի Հռոմի միսիայում։

«Ես այդ փողը սուրբ էի համարում․ դա մի մարդու զոհաբերության պտուղն էր, ով չէր հավատում Եկեղեցուն», - ասում է Երեց դե Ֆեոն։ «Այդպես ես ծառայեցի իմ միսիան իմ ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, որովհետև սիրում էի Տիրոջը և սիրում էի իմ հորը»։

Ավետարանի սկզբունքները՝ զոհաբերությունը, քրտնաջան աշխատանքը և ծառայությունը օգնեցին Երեց դե Ֆեոյին ձևավորվել որպես անահատականություն։

Նա ծնվել է Տարանտոյում, Իտալիա, 1960թ․ դեկտեմբերի 14-ին։ Մասիմո դե Ֆեոն Եկեղեցու մասին իմացել է ինը տարեկան հասակում երկու միսիոներներից, որոնք թակեցին իրենց տան դուռը։ Մասիմոն և նրա ավագ եղբայրը՝ Ալբերտոն, շուտով մկրտվեցին։

Դե Ֆեո տղաները վայելում էին ճյուղի նվիրված ղեկավարների սերը և աջակցությունը, երբ այցելում էին Երեխաների Խումբ, իսկ հետագայում՝ ընդհանուր ժողովներին: Մասիմոն կյանքի ընկերներ ձեռք բերեց, շփվելով ճյուղի երիտասարդների հետ, այդ թվում ծանոթացավ նաև նորադարձ Լորեդանա Գալեանդրոյին, ում հետ ամուսնացավ իր միսիայից հետո։ Նրանք կնքվեցին 1984թ. օգոստոսի 14-ին Բերն Շվեյցարիա տաճարում: Դե Ֆեոները ունեն երեք երեխա:

Բարձրագույն Իշխանության Յոթանասունական դառնալուց առաջ Երեց դե Ֆեոն ապրում էր Հռոմում և աշխատում ԱՄՆ պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի։ Նա ծառայել է որպես ճյուղի նախագահ, շրջանի նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական: