2010
Ռոզմարի Մ. Վիքսոմ
Մայիս 2010


Ռոզմարի Մ. Վիքսոմ

Երեխաների Միության գերագույն նախագահ

Նկար
Rosemary M. Wixom

Աղմուկով և անապահովությամբ լի աշխարհում երեխաները պետք է հայտնագործեն, թե ինչպես են լսելու Հոգու հուշումները, ասում է Ռոզմարի Միքս Վիքսոմը, նոր հաստատված Երեխաների Միության գերագույն նախագահը:

«Երեխաները կարող են ապահովություն գտնել աղոթքում,- ասում է նա,- Նրանք կարող են իմանալ, որ իրենք երբեք միայնակ չեն, որ Փրկիչը քայլում է իրենց կողքին, և Նա սիրում է իրենց, նույնիսկ երբ նրանք սխալներ են գործում»:

Քույր Վիքսոմը ծնվել է 1948թ. դեկտեմբերին, Ռոբերտ Վայնե և Մերի Միքսերի ընտանիքում և մեծացել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ: Նա մեծացել է մի ընտանքում, ուր իր երկվորյակ քույրը իր լավագույն ընկերուհին էր, իսկ ծնողները սովորեցնում էին ուրախ սրտով տալ: «Երբ մենք դռնից տուն էինք մտնում, ես ինձ ապահով էի զգում»,- ասում է Քույր Վիքսոմը:

Երբ 12 տարեկան էր, նրա ապահովության զգացումը խոր արմատներ գցեց: Վկայության ժողովին նստած նա հանկարծ զգաց, որ Փրկչի հանդեպ իր զգացումներն արտահայտելու ուժգին ցանկություն ունի: «Ես վեր կացա, և Հիսուսի հանդեպ իմ սերը պարզապես հեղեղեց իմ ներսը»,- հիշում է Քույր Վիքսոմը: Նրա մայրը բացատրել էր նրան, որ Սուրբ Հոգին էր նման զգացումներ առաջ բերել:

«Ես չգիտեի, որ Սուրբ Հոգին այդքան զորեղ է և այդքան իրական»,- ասում է Քույր Վիքսոմը: Տարիներ անց Սուրբ Հոգին խաղաղության մի զորեղ զգացում առաջացրեց նրա մոտ, երբ նա աղոթում էր իր զավակներից մեկի համար: Այժմ նա հույս ունի, որ ծնողներն ու Երեխաների Միության ղեկավարները կարող են օգնել երեխաներին սովորել լսել Սուրբ Հոգու հուշումները:

Քույր Վիքսոմը կրթության գծով բակալավրի կոչում է ստացել Յուտայի Պետական Համալսարանում: Նա և նրա ամուսինը, Բլեյն Ջաքսոն Վիքսոմը, ամուսնացել են Սոլթ Լեյքի Տաճարում 1970թ. օգոստոսի 18-ին: Նրանք վեց զավակների ծնողներ են:

Քույր Վիքսոմը եղել է Երեխաների Միության գերագույն խորհրդի անդամ, նախքան իր ամուսնու հետ ծառայություն կատարելը, երբ ամուսինը նախագահում էր Վաշինգտոնի Հարավային Միսիայում: Քույր Վիքսոմը հետագայում ծառայել է Երիտասարդ Կանանց գերագույն խորհրդում, որտեղ նա ծառայել է մինչև Երեխաների Միության գերագույն նախագահ կանչվելը: