2010
Երեց Խուան Ա. Ուսեդա
Մայիս 2010


Երեց Խուան Ա. Ուսեդա

Յոթանասունից

Նկար
Elder Juan A. Uceda

Երբ Երեց Խուան Ալբերտո Ուսեդա Անդրադեն սկսեց ժամադրվել Մարիա Իզաբելլա Բենդեզուին, ում հետ հետագայում ամուսնացավ, գիտեր, որ նա յուրահատուկ անձնավորություն է: Նրանք երկուսն էլ դարձի էին եկել Եկեղեցում երիտասարդ տարիքում, և երկուսն էլ միսիա էին ծառայել իրենց հայրենիքում` Պերուում:

Սակայն տաճարում ամուսնանալու Քույր Ուսեդայի համոզվածությունն էր, որ տարբերություն բերեց: Այդ ժամանակ մոտակա տաճարը Սան Պաոլոյում էր, Բրազիլիա: «Յոթ օր տևեց մինչև մենք հասանք այնտեղ` օգտագործելով տրանսպորտային բոլոր հնարավոր միջոցները,- պատմում է Երեց Ուսեդան: - Մենք ճամփորդեցինք ավտոբուստով, մեքենայով, նավակով, ձիով և կառքով, գնացքով, բեռնատարով և նույնիսկ օդանավով: Երբ հասանք տաճար, մենք ձեռքով դիպչեցինք պատերին, որպեսզի համոզվեինք, որ դա երազ չէ: Դա կարևոր փորձառություն էր երկուսիս համար»:

Զույգն ամուսնացավ 1979թ. ապրիլի 13-ին Սան Պաոլո Բրազիալիա Տաճարում: Նրանք հինգ զավակների ծնողներ են:

Երեց Ուսեդան ծնվել է 1953թ. հուլիսին Լիմայում, Պերու, Խուան Խոսե Ուսեդա Պերեզի և Ինես Անդրադե Ուսեդայի ընտանիքում: 1972թ. Եկեղեցուն միանալուց հետո Երեց Ուսեդան սովորել է Լիմայի Խոսե Կառլոս Մարիատեգուի ինստիտուտի հաշվապահություն և հանրային կապեր բաժնում: Նա նաև բիզնես կառավարում է ուսանել Սենտրո Անդինո դե Գ.Ի. Ինստիտուտում և բակալավրի կոչում է ստացել հանրային կապեր մասնագիտությամբ Սան Լուիս Գոնզադա Համալսարանում:

Երեց Ուսեդան աշխատել է Եկեղեցու Կրթական Համակարգում որպես Պերուի և Բոլիվիայի տարածքային տնօրեն: 2003թ. նա տեղափոխվեց Պերուից Նյու Ջերսի, ԱՄՆ, որպեսզի օգներ իր հորը հիմնելու կրթական և լեզվի ուսուցման բիզնես:

Իր միսիոներական ծառայությունից բացի, Երեց Ուսեդան ծառայել է որպես բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, ցցի նախագահ, Լիմա Պերու Հյուսիսային Միսիայի նախագահ և Տարածքային Յոթանասունական: Այժմ նա ծառայում է Յոթանասունի Առաջին Քվորումում:

«Ես ամուր վկայություն ունեմ Սուրբ Հոգուց անձնական հայտնություն ստանալու զորության մասին, - ասում է Երեց Ուսեդան:- Այդ վկայությունը շարունակ հաստատվում է հնազանդության շնորհիվ ստացվող օրհնություններով»: