2010
Համաժողովի պատմությունների ցուցիչ
Մայիս 2010


Համաժողովի պատմությունների ցուցիչ

Ստորև տրված են գերագույն համաժողովի ելույթներից ընտրված մի շարք փորձառություններ, որոնց կարող եք անդրադառնալ անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոյի և ընդհանրապես ուսուցանման ժամանակ: Նշված համարները ցույց են տալիս ելույթի առաջին էջը:

Խոսնակ

Պատմություն

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

(6) Հարոլդ Բ. Լին խորհուրդ է տալիս երիտասարդ զինվորին օրհնություն խնդրել իր հորից:

Նախագահ Փաքերը հրավիրում է երիտասարդ տղայի հորը կարգել իր որդուն երեցի կոչման:

Եպիսկոպոս Քեյթ Բ. Մաքմալին

(13) Կինը ներում է համակենտրոնացման ճամբարի պահակին:

Երեց Վիլֆորդ Վ. Անդերսեն

(16) Դուստրը հիշում է քաղցկեղից մահացած իր հոր հավատքը:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

(22) Կինը թշվառության մեջ է դեռահաս տարիքում ուղուց շեղվելու հետևանքով:

Այրինգների փոքր որդին մոլորվում է, աղոթում օգնության համար և գտնվում:

Երեց Լ. Թոմ Փերի

(29) Երիտասարդ Լ. Թոմ Փերին ուսուցանվում է իր մոր կողմից:

Երեց Թոդ Դ. Քրիսթոֆերսոն

(32) Վիլիամ Թինդլը սպանվում է Աստվածաշունչն անգրելեն թարգմանելու համար:

Երեց Կոիչի Աոյագի

(36) Երեց Աոյագին հիշում է դարձի գալու իր պատմությունը և մի անդամի օգնությունը, երբ նա հեռացել էր Եկեղեցուց:

Երեց Բրուս Ա. Քարլսոն

(38) Ձկնորսության գնացող երկու տղամարդ երբեք չեն սովորում իրենց փորձի դասերը և շարունակ ավիավթարի են ենթարկվում:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդ

(44) Երեք ամուսնալուծված կանայք պատմում են իրենց նախկին ամուսինների մասին, որոնք տարվել էին պոռնոգրաֆիայով:

Երեց Դալին Հ. Օուքս

(47) Մի կին, ստանալով մի օրհնություն, մերժում է մեկ ուրիշը, ասելով, որ ինքը կարող է որոշել, թե երբ գործադրել հավատք:

Մի աղջիկ Տեխասում, ԱՄՆ, հրաշքով բուժվեց:

Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

(51) Նախագահ Այրինգը հայտնություն է ստանում այն մասին, թե որտեղ պետք է ծառայեն միսիոներները:

Եղբայր Դեյվիդ Լ. Բեք

(54) Մի երիտասարդ տղա տանում է հաղորդությունը հիվանդ մարդու տուն, որն ընդունում է այն պատկառանքով:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(56) Մի դասախոս կոնֆետների օգնությամբ ստուգում է չորս տարեկանների համբերությունը:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

(60) Նախագահ Այրինգը այցելում է հիվանդ ընկերոջը և օրհնություն է տալիս նրան:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

(64) Ուսանողը ստում է քննություններին, թերթելով գրքի էջերը ոտքերով, սակայն հատուցման օրը գալիս է:

Նախագահ Մոնսոնի խոստումը միսիոներին կատարվում է:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(68) Մարդիկ առանց ձեռքերի Հիսուսի արձանին փակցրեցին «Դուք եք Իմ ձեռքերը» ցուցանակը:

Հրեական առասպելը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք գաղտնիաբար իրենց բերքի մի մասը կիսում էին:

Գերմանացի Սրբերը օրհնվել են Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո մարդասիրական օգնության շնորհիվ:

Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմ

(78) Երիտասարդ զույգը հեռանում է Տիրոջից և Եկեղեցուց նրանից հետո, երբ մահանում է իրենց առաջնեկը:

Երեց Հոլսթրոմի ծնողները և տատերն ու պապերը հավատարիմ են մնում, չնայած մեծ փորձությունների:

Երեց Քվենթին Լ. Քուք

(83) Սամոայի ցցի նախագահը փրկում է իր դստերը և մորը ցունամիից:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

(87) Մի ընտանիք, որը կորցնում է իր 15-ամյա որդուն, մխիթարություն է գտնում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մեջ:

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

(95) Երեց Հեյլսի թոռը ընդհատում է նրան թերթ կարդալիս և հարցնում. «Դու ասյտե՞ղ ես»:

Երեց Հեյլսի մայրը ուսուցանում է ընտանեկան ճաշերի կարևորության մասին:

Մայրը հաճույքով օգնում է իր դստերը Անձնական Զարգացման ծրագրում:

Երեց Բրեդլի Դ. Ֆոսթեր

(98) Երիտասարդ որդին իր հորն ասում է, որ այն, ինչ նա գիտի, գիտի, որովհետև մայրն է ասել իրեն:

Երեց Գրեգորի Ա. Շվիցեր

(103) Երեց Շվիցերը, երիտասարդ բժիշկը, սովորում է, որ չպետք է դատել մարդկանց ըստ նրանց արտաքին տեսքի:

Երեց Նիլ Լ. Անդերսեն

(108) Հիսուս Քրիստոսի մասին հոր շարունակ ուսուցումը սփոփանք է տալիս նրա երեխաներին իր մահից հետո:

Էն Մ. Դիբ

(114) Երիտասարդ կինը հավատարիմ է մնում իր համոզմունքներին, երբ ճնշման է ենթարկվում իր ավագ դպրոցի ուսուցչի կողմից:

Մերի Ն. Քուք

(117) Երիտասարդ կինը օրհնվում է, որովհետև հետևում է Մատթեոս Ե կարդալու հուշումին:

Էլեյն Ս. Դալտոն

(120) Երիտասարդ Քույր Դալտոնը հանդիպում է Նախագահ Դեյվիդ Օ. Մաքկեյին, որը նրան է ներկայացնում իր կնոջը, անվանելով նրան «թագուհի»:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(124) Նախագահ Ուխդորֆը նկարագրում է, թե ինչպես է հանդիպել և ի վերջո ստացել Քույր Ուխդորֆի սերը: