2010
Երեց Ջերի Վ. Գոնգ

Երեց Ջերի Վ. Գոնգ

Յոթանասունից

Elder Gerrit W. Gong

Երեց Գերիթ Վոլթեր Գոնգը գիտե, ինչ է աղոթքի ուժը, և որ Երկնային Հայրը ծրագիր ունի Իր զավակների համար: Երբ Երեց Գոնգը փոքր էր, նրա մայրը ծանր հիվանդացավ: Նա հիշում է, որ աղոթեց «փոքր տղայի խոսքերով և զգացմունքներով», որ մայրը ապրի:

«Աղոթքները պատասխանվում են տարբեր եղանակներով մեր կյանքի տարբեր ժամանակ, սակայն այդ ժամանակ ես երախտագիտորեն զգացի և իմացա, որ նա կապաքինվի,- ասում է Երեց Գոնգը:- Այդ ժամանակից ի վեր ես երբեք չեմ կասկածել, որ Երկնային Հայրը լսում է մեր աղոթքները և Իր իմաստությամբ և եղանակով պատասխանում դրանց»:

Երեց Գոնգը այդ դեպքից հետո մշտապես զգացել է այդ քնքուշ հաղորդակցումը սիրելի Հոր հետ, նաև ինչպես ինքն է ասում, իր կնոջ հետ ամուսնանալիս, ընտանիք ստեղծելիս, կրթական և մասնագիտական որոշումներ կայացնելիս և Եկեղեցում ծառայելիս:

Նախքան Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելը Երեց Գոնգը ծառայել է որպես բարձրագույն խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար, ցցի Կիրակնօրյա Դպրոցի նախագահության խորհրդական, սեմինարիայի ուսուցիչ, եպիսկոպոս, ցցի միսիայի նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական:

Իր մասնագիտությամբ Երեց Գոնգը ծառայել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Պետական Քարտուղարությունում որպես Հատուկ Օգնական և ԱՄՆ Դեսպանի Հատուկ Օգնական Պեկինում, Չինաստան: Նա նաև աշխատել է Ռազմավարական և Միջազգային Ուսումնասիրությունների Կենտրոնում (CSIS) Վաշինգտոնում, ԱՄՆ: Իր կանչի ժամանակ նա աշխատում էր որպես Բրիգամ Յանգ Համալսարանի նախագահի օգնական`պատասխանատվություն կրելով պլանավորման և գնահատման համար:

Երեց Գոնգը ծնվել է Վոլթեր և Ջին Գոնգերի ընտանիքում 1953թ. դեկտեմբերին և մեծացել է Պալո Ալտոյում, Կալիֆորնիա: Նա բակալավրի կոչում է ստացել Բրիգամ Յանգ Համալսարանում ընդհանուր և Ասիական ուսումնասիրությունների գծով: Ավելի ուշ նա ստացել է իր մագիստրոսի կոչումը և պաշտպանել դոկտորական աստիճան միջազգային հարաբերություններում Օքսֆորդի Համալսարանում, որտեղ նա ստացել է Ռոդեսի կրթաթոշակ:

Նա ծառայել է Տայվանի Միսիայում և ավելի ուշ 1980թ. հունվարին ամուսնացել Սյուզան Լինդսիի հետ Սոլթ Լեյքի Տաճարում: Գոնգերն ունեն չորս որդի: