2010
Երեց Ջայրո Մազագարդի
Մայիս 2010


Երեց Ջայրո Մազագարդի

Յոթանասունից

Նկար
Elder Jairo Mazzagardi

Երեց Ջայրո Մազագարդին գիտե, թե ինչ է նշանակում զոհաբերություններ կատարել Տիրոջ ծառայության համար: 1990թ. Երեց Մազագարդիին զանգահարեց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, որն այն ժամանակ Առաջին Նախագահության խորհրդական էր, և կանչեց նրան նախագահելու Սալվադոր Բրազիլիա Միսիայում:

«Ես երբեք չեմ երազել լինել միսիայի նախագահ,- ասում է Երեց Մազագարդին: - Գրեթե հինգ տարի ես ծառայել էի որպես ցցի նախագահ: Անելիքները շատ էին, մեր բիզնեսի հետ միասին: Այս կանչը ընդունելը նշանակում էր ամեն ինչ մի կողմ թողնել»:

Զրույցի ավարտին Նախագահ Մոնսոնը Երեց Մազագարդիին առաջարկեց խորհել այդ կոչման շուրջ: Սակայն Երեց Մազագարդին և նրա կինը տարիներ առաջ էին որոշել իրենց կյանքը նվիրել Տիրոջը, այնպես որ նա ընդունեց կանչը: «Երբ Տերը մեր կարիքն ունի, մենք պատրաստ ենք գնալ»- ասում է նա:

Նախքան Յոթանասունի Երկրորդ Քվորում կանչվելը, Երեց Մազագարդին ծառայել է որպես եպիսկոպոսի խորհրդական, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահության խորհրդական, ցցի նախագահ, տարածաշրջանային ներկայացուցիչ, Տարածքային Յոթնասունական, Կամպինաս Բրազիլիա Տաճարի նախագահության խորհրդական և Սան Պաոլո Բրազիլիա Տաճարի նախագահ:

Երեց Մազագարդին ձեռներեց է, իր կարիերայի մի մասն անցկացրել է մսի արդյունաբերության մեջ, իսկ հետագայում ուներ իր անշարժ գույքի գործակալությունը: Նա նաև ծառայել է Բրազիլիայի բանակում որպես հրանոթային սերժանտ 1965-1966թթ.: Նա ծնվել է Անտոնիո և Մարգարիտա Մազագարդիների ընտանիքում 1947թ ապրիլին Իտույում, Բրազիլիա: Նա մեծացել է այնտեղ և Ջունդիայում, Բրազիլիա: Նա և իր կինը, Էլիզաբեթ Իենը միմյանց ճանաչել են մանկուց և ամուսնացել են Հաբոքենում, Նյու Ջերսի, 1970թ. հուլիսին:

Չնայած տարիներ շարունակ նրանք հետաքրքրված չեն եղել Եկեղեցով, Բրազիլիա վերադառնալուց հետո Մազագարդիներին ընկերը հրավիրում է հաճախել Սան Պաոլո Բրազիլիա Տաճարի բաց դռների օրվան: Այնտեղ, նրանք երկուսն էլ հոգևոր զորեղ զգացողություն են ունենում: Նրանք մկրտվում են 1978թ. հոկտեմբերի 31-ին, և կնքվում որպես ընտանիք 1979թ. նոյեմբերին: Մազագարդիներն ունեն երեք զավակ: