2010
Երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք
Մայիս 2010


Երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք

Ի՞նչ է կամենում Տերը, որ դուք անեք: Նա կամենում է, որ դուք լինեք Աստծո քաջ և առաքինի դուստրը, նվիրված ապրելով յուրաքանչյուր օրը, որպեսզի արժանի լինեք ստանալու տաճարի օրհնությունները և վերադառնալու Նրա մոտ:

Նկար
Mary N. Cook

Անցյալ օգոստոս մեր թոռնիկներից մի քանիսի հետ մենք գնացինք ազգային հուշարձան՝ Տիմպանոգոս Քարայրը` Յուտայի ամենահայտնի վայրերից մեկը: Դա բավականին դժվար էր՝ անհրաժեշտ էր 2,4 կմ քայլել քարայրին հասնելու համար, բայց այդ ջանքերը լիովին արժեին՝ քարայրի գեղեցիկ, սպիրալաձև կազմավորումները տեսնելու համար: Ես համոզված էի, որ իննամյա Ռութին քիչ կդժվարանար, սակայն չգիտեի, թե արդյո՞ք վեց տարեկան Կարոլինը բավական ուժ և դիմացկունություն կունենար ողջ ճանապարհն անցնելու համար:

Մենք բոլորս շատ հուզված էինք արշավը սկսելու առթիվ և սկզբում արագ շարժվեցինք տրորված երթուղով: Ճանապարհի մեկ չորրորդն արագ անցավ, բայց ավելի երկար տևեց ճանապարհակեսի նշանակետին հասնելը: Կարոլինը սկսեց հուսահատվել: Ռութին լավ էր դիմանում և քաջալերում էր Կարոլինին շարունակել: Մենք դանդաղեցրինք մեր երթը, որպեսզի Կարոլինը կարողանար հասցնել: Այնուհետև ամեն ինչ փոխվեց դեպի վատը: Ուժեղ քամի սկսեց և քամուց բարձրացած փոշին դժվարացնում էր տեսողությունը: Դա փոքր ինչ վախեցնող էր և, կարծես, դա բավական չէր, և մենք հանդիպեցինք մի զգուշացման, որն ասում էր. «Բոժոժավոր օձի բնակատեղ: Մնացեք երթուղում: Մնացեք անվտանգ »:

Մենք դանդաղ, դժվարությամբ անցանք ճանապարհի երեք չորրորդ մասը դեպի մեր նպատակակետը, բայց դեռ պետք է մագլցեինք լեռան ամենազառիվեր մասով: Հոգնած, վախեցած և իր ունակությունների հանդեպ կասկածանքով լի, Կարոլինը նստեց և արցունքներով հայտարարեց. «Ես հանձնվում եմ: Էլ չեմ կարող գնալ»:

Մենք նստեցինք և խոսեցինք, թե ինչ պետք է անեինք: Մենք ծրագիր կազմեցինք: Որոշեցինք հաշվել մեր քայլերը և տեսնել, թե ինչպես մեզ կզգաինք 100 քայլ անելուց հետո: Ռութին և ես համոզեցինք Կարոլինին, որ կօգնեինք իրեն: Մենք պետք է մտածեինք, թե ինչը մեզ երջանիկ կդարձներ ճանապարհի ընթացքում և ինչպես կիսվեինք մեր հայտնագործություններով: Մենք նույնիսկ երգեցինք Երեխաների Միության մի քանի երգերից:

Իրավիճակը փոխվեց: Կարոլինը որոշեց հետևել ծրագրին: Հարյուր քայլն օգնեց անհնարին խնդիրը հնարավոր դարձնել: Կարոլինը վստահ էր, որ մենք կօգնեինք նրան, և մենք, մեր շրջակայքում լավ բաներ տեսնելով և երգեր երգելով, ավելի երջանիկ մեզ զգացինք:

Երբևէ վախեցե՞լ եք և հուսահատվել, երբ հանդիպել եք մարտահրավերի, որը ձեզ թվացել է ձեր ունակությունից շատ վեր: Երբևէ մտածե՞լ եք հանձնվել:

Պատկերացրեք, թե ինչպես պետք է զգացած լիներ Հեսուն՝ մեծ մարգարե Մովսեսի հաջորդողը, իմանալով, որ ինքը պետք է առաջնորդեր Իսրայելի զավակներին դեպի խոստացված երկիր: Ես համոզված եմ, երբեմն նա պատրաստ էր հանձնվել: Բայց Տերը մխիթարել է նրան՝ երեք անգամ նրան հիշեցնելով՝ զորանալ և քաջ լինել (տես Հեսու Ա.6–9): Հավատքով, որ Աստված կլինի իրենց հետ, Իսրայելի զավակները պարտավորվեցին. «Ամեն ինչ որ պատվիրեցիր՝… կանենք» (Հեսու Ա.16):

Սուրբ գրքերը լի են կանանց և տղամարդկանց պատմություններով, ովքեր մեծ քաջություն դրսևորեցին, անելով այն, ինչ Տերը հրամայում էր, նույնիսկ, երբ համձնարարությունները թվում էին անհնարին, նույնիսկ, երբ նրանք կամենում էին հանձնվել:

Ի՞նչ է կամենում Տերը, որ դուք անեք: Նա կամենում է, որ դուք լինեք Աստծո քաջ և առաքինի դուստր, նվիրված ապրելով յուրաքանչյուր օրը, որպեսզի դուք արժանի լինեք ստանալու տաճարի օրհնությունները և վերադառնալու Նրա մոտ: Այսօրվա աշխարհում դրա համար քաջություն կպահանջվի: Դուք ունեք փրկության ծրագիրը, որը դա հնարավոր է դարձնում: Բարոյական ազատությունը, ընտրելու ունակությունը այս ծրագրի կարևոր մասն է: Դուք արդեն կատարել եք որոշ լավ ընտրություններ: Նախքան ձեր ծնվելը դուք կատարել եք ընտրություն՝ գալու աշխարհ և ստանալու մարմին և ստուգելու ինքներդ ձեզ: Դուք ընտրություն եք կատարել մկրտվելու, որն առաջին պահանջվող արարողությունն է դեպի հավերժական կյանք տանող ճանապարհին: Դուք այժմ ապրում եք մահկանացու կյանքով, որտեղ շարունակում եք կատարել ընտրություններ, սովորել և աճել: Ծրագրի կարևոր քայլերից է՝ սրբազան ուխտեր կապելն ու տաճարային արարողությունները ստանալը:

Երբ դուք մեծանում եք, երիտասարդ կանայք, ճանապարհը դառնում է ավելի զառիվեր և դուք, գուցեև, կամենաք հանձնվել: Կյանքն ամեն շրջադարձին լի է մարտահրավերներով, որոշումներով և գայթակղություններով: Սատանան կփչի խառնաշփոթության քամիներ, որոնք կստիպեն ձեզ հարցնել, թե սա՞ է արդյոք արահետը, որով կամենում եք գնալ: Ձեզ կգայթակղեն փորձել մեկ այլ ուղի, նույնիսկ երբ վտանգի մասին նախազգուշացնող նշաններ դրված լինեն: Դու,ք հավանաբար, կկասկածեք ձեր ունակություններին և, հավանաբար, հարցնեք, ինչպես մի երիտասարդ կին հարցրեց. «Մի՞թե հնարավոր է իսկապես առաքինի մնալ այսօրվա աշխարհում»: Պատասխանն է, իմ սիրելի ընկերներ, «Այո» ,և իմ խորհուրդը ձեզ նման է II Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ուինստոն Չերչիլի տված պատասխանին. «Երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք» (տես “Never Give In” [speech, Harrow School, London, England, Oct. 29, 1941]):

Սա կպահանջի մեծ քաջություն, բայց դուք ունեք փրկության Նրա ծրագիրը: Ի՞նչը կօգնի ձեզ հետևել ծրագրին և լինել Աստծո քաջարի և առաքինի դուստր: Առաջինը, քայլ առ քայլ ձեռք բերեք ուժեղ վկայություն: Երկրորդը, որոնեք Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի, ձեր ընտանիքի և մյուսների օգնությունը, ովքեր կաջակցեն ձեզ ծրագրին հետևելու ձեր որոշմանը: Եվ ի վերջո, ապրեք այնպես, որ արժանի լինեք Սուրբ Հոգու ընկերակցությանը:

Ուժեղ վկայություն ձեռք բերելու կարևորության վերաբերյալ, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խոստացել է երիտասարդ կանանց. «Ձեր վկայությունը, եթե անընդհատ սնուցվի, ապահով կպահի ձեզ» (“May You Have Courage,” Liahona, May 2009, 126):

Ձեր վկայությունը զորացվում է «աստիճանաբար ձեր փորձառությունների միջոցով: Ոչ ոք միանգամից չի ստանում լիակատար վկայություն » (True to the Faith: A Gospel Reference [2004], 179): Դուք կհիշեք, որ լեռան ամենազառիվեր մասը մագլցելու համար մենք քայլում ենք քայլ առ քայլ: Վկայություն ձեռք բերելու համար դուք պետք է սնուցեք այն քայլ առ քայլ: «[Ձեր վկայությունը] կմեծանա, երբ պատվիրանները պահելու որոշումներ ընդունեք: Երբ բարձրացնեք և զորացնեք ուրիշներին, կտեսնեք, որ ձեր վկայությունը շարունակում է զարգանալ: Երբ [հիմնադրեք աղոթքի, սուրբ գրքերի ուսումնասիրության, պատվիրաններին հնազանդվելու և մյուսներին ծառայելու անձնական սովորույթներ], դուք կօրհնվեք ոգեշնչման պահերով, որոնք [կուժեղացնեն] ձեր վկայությունը» (տես True to the Faith, 179–80):

Անձնական Զարգացումն ապահովում է սքանչելի ուղի ձեզ համար՝ քայլ առ քայլ սնուցելով ձեր վկայությունը: Արժեքների փորձերն ու ծրագրերը փոքր քայլեր են, որոնք կսնուցեն Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը, երբ սովորեք Նրա ուսմունքները և կանոնավորապես կիրառեք դրանք ձեր կյանքում: Այս անընդհատ սնուցումը ձեզ ապահով կպահի արահետի վրա:

Երկրորդ, որոնեք ուրիշների օգնությունը, ձեզ հավելյալ ուժ և աջակցություն տալու համար: Նախ դիմեք ձեր Երկնային Հորն աղոթքի միջոցով: Դուք Նրա դուստրն եք: Նա գիտի ձեզ և սիրում է ձեզ: Նա լսում և պատասխանում է ձեր աղոթքներին: Սուրբ գրությունները մեզ անթիվ անգամներ ուսուցանվում են «միշտ աղոթել» (տես, օրինակ, ՎևՈւ 90.24): Երբ աղոթեք, Տերը կլինի ձեզ հետ, ճիշտ ինչպես Հեսուի հետ էր:

Մեզանից յուրաքանչյուրն ունի Փրկչի օգնության կարիքը ծրագրին հետևելու և մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու համար: Հավանաբար, դուք արել եք որոշ սխալներ կամ կանգնել եք այլ ուղու վրա: «Քանի որ Փրկիչը սիրում է ձեզ և տվել է Իր կյանքը ձեզ համար, դուք կարող եք ապաշխարել:…:Փրկչի քավող զոհաբերությունը հնարավոր է դարձրել ձեզ համար ձեր մեղքերի թողությունը» (Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացում, [գրքույկ, 2009], 71): «Որքան շուտ ապաշխարեք, այնքան շուտ կգտնեք ներման օրհնությունները » (Երիտասարդներին Զորացնելու համար, [գրքույկ, 2001], էջ 30):

Որոշեք այժմ, որ դուք կանեք այն, ինչ պահանջվում է ապաշխարելու համար: «Ամեն շաբաթ հաղորդությունը արժանիորեն ճաշակեք և լցրեք ձեր կյանքը զանազան գործերով, որոնք կբերեն հոգևոր ուժ: Երբ անեք այդ, դուք կուժեղանաք գայթակղությանը դիմադրելիս ձեր ունակությունում, պատվիրանները պահելիս, և ավելի կնմանվեք Հիսուս Քրիստոսին» (Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացում, 71):

Վերջին Օրերի մարգարեները ևս երկրի վրա են՝ ձեզ օգնելու համար: Մարգարեները խոսում են այսօրվա համար: Կենտրոնացեք նրանց խոսքերի վրա: Նրանք կտան ձեզ նախազգուշական այն նշանները, որոնք ձեզ կզգուշացնեն վտանգի մասին և ապահով կպահեն արահետի վրա: Ձեզ համար հատուկ նախազգուշացնող նշանները գտնվում են Երիտասարդներին Զորացնելու համար գրքույկում: «Հետևեք մարգարեին, նա գիտի ուղին» (Children’s Songbook, “Follow the Prophet,” 110–11):

Ծրագրի մեծ օրհնություններից մեկն այն է, որ մենք կազմակերպված ենք ընտանիքներով: Դուք ունեք ծնողներ, որոնց ավելի մեծ իմաստությունը և փորձառությունը կօգնի ձեզ հասնել ձեր աստվածային ներուժին: Վստահեք նրանց: Նրանք լավագույնն են ցանկանում ձեզ համար:

Սովորեք ձեր մորից, ձեր տատիկից և ուժեղ վկայություններ ունեցող մյուս արդար կանանցից: Ծրագրում մոր դերը դաստիարակ լինելն է: Մայրեր, ոչ ոք ձեր դուստրերին այնպես չի սիրում, ինչպես դուք: Դուք նրա լավագույն ղեկավարն եք, դաստիարակը և օրինակը: Մենք հուսով ենք, դուք ձեր դստեր հետ կընդունեք Անձնական Զարգացման վրա աշխատելու հրավերը: Ինչպես ես հասկացա մայրիկիս հետ առաքինության արժեքի վրա աշխատելիս, ձեր հարաբերությունները կուժեղանան և դուք երկուսով կօրհնվեք ձեր փոխադարձ սիրով, աջակցությամբ և քաջալերանքով:

Երիտասարդ կանայք, ընտրեք լավ ընկերներ, ովքեր կաջակցեն ձեզ՝ ծրագրին հետևելու ձեր արդար որոշմամ մեջ: Ռութիի նման, որը քաջալերեց Կարոլինին, մենք գիտենք, որ ձեզանից շատերը կարող են շատ բան անել զորացնելու համար մյուս երիտասարդ կանանց: Հետո, երբ ստանաք ձեր Երտասարդ Կնոջ Ճանաչման Վկայականը, ձեր հերթն է լինելու «ավագ քույր»: Վաստակելով ձեր Պատվավոր Մեղու կոչումը, դուք հնարավորություն կունենաք որպես Անձնական Զարգացման ծրագրի դաստիարակ ձեր օրինակով և վկայությամբ զորացնելու մեկ այլ երիտասարդ կնոջ:

Ի վերջո, արժանի եղեք Սուրբ Հոգու ընկերակցությանը: Երբ մենք օգնեցինք Կարոլինին, որոնեցինք լավ բաներ մեր շրջապատում և, նույնիսկ, երգեցինք Երեխաների Միության երգերից, մենք հրավիրեցինք Հոգին: Մենք զգացինք սեր, ուրախություն և խաղաղություն, որոնք Հոգու պտուղներն են (տես Գաղատացիս Ե.22): Դուք այդ խաղաղության և համոզվածության կարիքը կունենաք, երբ սատանան փորձի խառնաշփոթության մեջ ձեզ գցել կասկածի քամիներով, երբ գայթակղվում եք կանգնելու այլ ուղու վրա կամ երբ ուրիշները վատ վերաբերվեն կամ ծաղրեն ձեզ ձեր հավատքի համար:

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ Ջուլիա անունով մի երիտասարդ կնոջ փորձառությամբ, որը կարողացավ դիմակայել մարտահրավերին՝ հետևելով Սուրբ Հոգու հուշումներին: Նա մի օր ուսումնասիրում էր Հին Կտակարանը և մի միտք հնչեց նրա գլխում. «Կարդա Մատթևոս Ե գլուխը, կարդա Մատթևոս Ե-ն»: Նա մտածեց. «Ինչո՞ւ միտք ծագեց կարդալու Նոր Կտակարանը»: Նա հետևեց հուշմանը և կարդաց Մատթեոսում. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին. բարի արեք ձեզ ատողներին, և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար» (Մատթեոս Ե.44):

Հաջորդ օրը նա որոշ դժվարություններ ունեցավ իր ընկերների հետ, ովքեր բարի չգտնվեցին և դավաճանեցին նրան: Սկզբում նա շատ վշտացած էր, իսկ հետո մտածեց. «Ես նախապատրաստված էի սրան: Հոգին հուշեց ինձ կարդալ Մատթեոսը և ես պետք է սիրեմ և աղոթեմ իմ ընկերների համար»: Սուրբ գրությունները կարդալու մի փոքրիկ քայլ նախապատրաստեց նրան արձագանքել Քրիստոսանման ձևով: Այդ փորձառությունից նա համոզվեց, որ Տերը ճանաչում էր իրեն և Սուրբ Հոգու հուշումների միջոցով, նա հասկացավ, թե ինչ պետք է աներ:

Իմ սիրելի երիտասարդ կանայք, ես ձեզանից շատերի հետ եմ հանդիպել, ովքեր ճիշտ Ջուլիսյի նման, չեն հանձնվել, երբ դիմակայել են դժվարին հանգամանքների, այլ ընտրել են հետևել ծրագրին: Ես աղոթում եմ, որ քայլ առ քայլ դուք շարունակեք զորացնել ձեր վկայությունը: Որոնեք մեր երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի, մարգարեների և ուրիշների օգնությունը, ովքեր կաջակցեն ձեզ ծրագրին հետևելու ձեր որոշումման մեջ: Ապրեք առաքինի կյանքով, որպեսզի ունենաք Սուրբ Հոգու ընկերակցությունը, որը ապահով կառաջնորդի ձեզ: Ես վկայում եմ, որ, եթե դուք անեք այս ամենը, Տերը ձեզ հետ կլինի և դուք կկարողանաք մնալ արահետի վրա, որը տանում է դեպի տաճար և դեպի հավերժական կյանք: «Զորացիր և քաջ եղիր» (Հեսու Ա.9) և երբեք, երբեք, երբեք մի հանձնվիր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: