2010
Նոր ձևաչափը օգնում է քույրերին բարելավել այցելությամբ ուսուցումը:
Մայիս 2010


Նոր ձևաչափը օգնում է քույրերին բարելավել այցելությամբ ուսուցումը:

2010թ. հուլիսին Սփոփող Միության քույրերը, Լիահոնա և Ensign ամսագրերի բաժանորդները ավանդական դարձած Այցելող Ուսուցիչների Ուղերձի ձևաչափի մեջ փոփոխություն կտեսնեն:

«Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր այցելող ուսուցիչ հասկանա, որ այցելությամբ ուսուցումը կոչում է Տիրոջից և պահելով դա իր մտքում ընդունի իր հանձնարարությունը սիրելու, ծառայելու և սպասավորելու մեկ այլ քրոջ» ,- ասում է Ջուլի Բ. Բեքը` Սփոփող Միության գերագույն նախագահը:

Ուղերձի ձևաչափը կօգնի քույրերին հասկանալ Սփոփող Միության նպատակը, կուսուցանի սկզբունքները, օգնելով քույրերին կիրառել այդ նպատակն իրենց կյանքում, տալով պատմական հեռանկար և առաջարկություններ, թե ինչպես կարող են կանայք ավելի արդյունավետորեն հսկել և ամրացնել մյուս քույրերին:

«Այցելող ուսուցիչների ուղերձը գործիք է այցելող ուսուցիչների ձեռքում: Երբ այցելող ուսուցիչը ուսումնասիում է ուղերձները մտքում ունենալով իր քույրերին, նա կիմանա, թե ինչով պետք է կիսվի նրանց հետ և ինչ պետք է անի նրանց համար»,- ասում է Քույր Բեքը:

Հաջորդ էջում տրված է Այցելող Ուսուցիչների Ուղերձի մեկ օրինակ` իր նոր բաժինների բացատրություններով:

Հրահանգներ

Սփոփող Միության նպատակները

Ուղերձ

Աջակցող հարց

Կիրառական հարց

Մեր պատմությունից

Սուրբ գրություններից

Լրացուցիչ տեղեկություն

Հրահանգներն օգնում են այցելող ուսուցիչներին իմանալ, ինչպես պետք է ուսուցանել և կիրառել ուղերձը:

Սփոփող Միության նպատակներն ավելացվել են հիշեցնելու քույրերին Սփոփող Միության պատասխանատվությունների մասին, որոնք են` մեծացնել հավատքը և անձնական արդարակեցությունը, ամրապնդել ընտանիքը և տունը, գտնել և օգնել կարիքավորներին:

Այժմ հիմնական ուղերձը հատուկ և պատեհաժամ խորհուրդ կտա ուղակիորեն Սփոփող Միության գերագույն նախագահությունից:

Այս հարցի նպատակն է` օգնել այցելող ուսուցիչներին գործել ոգեշնչմամբ, ավելի լավ ծառայելով այն քույրերին, ում ուսուցանում են:

Այս հարցը նպատակ ունի Սփոփող Միության յուրաքանչյուր քրոջ մոտ գործելու ցանկություն առաջացնել` օգնելով նրան կիրառել ուղերձը իր անձնական կյանքում:

Կարդալով Սփոփող Միության փառապանծ ժառանգության մասին, քույրերը կարող են ոգեշնչում ստանալ կազմակերպությունից, որը գոյություն է ունեցել Եկեղեցու վաղ օրերից, և Սփոփող Միության ընթացիկ ծրագրից: «Մենք ոգեշնչված ենք նրանց զոհաբերություններով և ցանկանում ենք մեր ծառայության ժամանակ կատարել մեր մասը Տիրոջ արքայության կառուցման գործում»,- ասում է Քույր Բեքը:

Սուրբգրքյան այս հղումները կօգնեն բարելավել ուսումնասիրությունը, ուսուցումը և ուղերձի անձնական կիրառումը:

Այլ աղբյուրներին առնչվող ինտերնետային հասցեներ կարող եք գտնել Սփոփող Միության կայքում` reliefsociety.lds.org: