2010
Պատմիր ինձ Հիսուսի մասին
Մայիս 2010


Պատմիր ինձ Հիսուսի մասին

Առ Հիսուս Քրիստոս զորեղ, անձնական հավատքը կպատրաստի նրանց այն խնդիրներին, որոնց նրանք անկասկած կհանդիպեն:

Նկար
Elder Neil L. Andersen

Երբ ձեզ հանձնարարված է խոսել գերագույն համաժողովի վերջին նիստին, դուք լսում եք ամեն մի խոսքին, հետևելով, թե ձեր ելույթի որ մասը կասվի ձեզանից առաջ: Չկան հանձնարարված թեմաներ, ոչ էլ ընդհանուր թեմաներ: Անշուշտ, Տիրոջ ճանապարհը միշտ լավագույնն է: Նա վերցնում է ամեն խոսնակի անհատական աղոթքով արված ջանքերը և միավորում հոգևոր սիմֆոնիայի մեջ, որը լի է հայտնությամբ և զորությամբ: Կրկնվող թեմաները, սկզբնունքը սկզբունքի վրա, մարգարեկան նախազգուշացումները, ոգեշնչող խոստումները` աստվածային ներդաշնակության հրաշք: Ես վկայում եմ, որ այս համաժողովի ընթացքում մենք լսեցինք և զգացինք Տիրոջ միտքը և կամքը:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նկարագրել է աճող սերունդը որպես «երբևիցե ամենալավը»1 և ասել է մեր երիտասարդներին. «Դուք եկել եք այս երկիր փառավոր ժամանակ: Ձեր առջև հնարավորությունները գրեթե անսահման են»:2 Բայց նա նաև նախազգուշացրել է. «Մենք երկիր ենք ուղարկվել անհանգիստ ժամանակներում»:3 «Սա թույլատրելիության ժամանակ է, երբ հասարակությունը հիմնականում հանգիստ անտեսում և խախտում է Աստծո օրենքները»:4 Մենք շրջապատված ենք այնքան շատ բաներով, որոնք ստեղծված են մեր ուշադրությունը շեղելու համար: «Հակառակորդը … օգտագործում է հնարավոր ցանկացած միջոց, որպեսզի մեզ գցի իր խաբեության ցանցը»:5

Մեր ձեռքերում մենք պահում ենք աճող սերունդը: Նրանք գալիս են այս երկիր կարևոր պատասխանատվություններով և հոգևոր մեծ ունակություններով: Մենք չենք կարող թույլ տալ մեզ անպատասխանատու լինել նրանց պատրաստելիս: Որպես ծնողներ և ուսուցիչներ մեր խնդիրն է ոչ թե նրանց հոգիներում հոգևոր առանցք ստեղծելը, այլ ավելի շուտ ուժեղացնել նրանց հոգևոր առանքի կրակը, որն արդեն իսկ վառված է եղել նախաերկրային հավատքով:

Այսօր ես ցանկանում եմ շեշտել Երեխաների Միության երգում հնչող երեխայի խնդրանքը.

Պատմիր ինձ Հիսուսի մասին, ես սիրում եմ լսել:

Այն, ինչ կխնդրեի նրան պատմել ինձ, եթե նա այստեղ լիներ:6

Այսօր մեր աշխարհում ամեն երեխա, ամեն երիտասարդ տղամարդ և երիտասարդ կին դեպի ճշմարտությունը իր սեփական դարձիկարիքն ունի: Ամեն մեկը կարիքն ունի իր սեփական լույսի, Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իր սեփական «հաստատուն և անսասան»7 հավատքի, անկախ ծնողներից, երիտասարդների ղեկավարներից և աջակցող ընկերներից:

Հիսուսի մասին պատմությունները կարող են ծառայել որպես բորբոքող քամի մեր երեխաների սրտերում հավատքի կայծերի համար: Հիսուսն ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»:8 Հիսուսի մասին պատմությունները, կրկին ու կրկին պատմելիս, հավատք են պարգևում Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և ամրացնում են վկայության հիմքը: Կա՞ արդյոք ավելի արժեքավոր պարգև մեր երեխաների համար:

Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի կյանքը և ուսմունքները փորագրված են մեր երեխաների մտքերում և հոգիներում: Արդյո՞ք նրանք մտածում են Փրկչի կյանքի մասին, երբ խորհում են այն մասին, թե ինչ պետք է անեն իրենց կյանքում: Սա ավելի ու ավելի կարևոր կլինի գալիք տարիների ընթացքում:

Արդյո՞ք մեր երեխաները պատկերացնում են նախաերկրային խորհուրդը9, երբ Հիսուսը, բոլորից ամենամեծը, հայտարարեց. «Ահա ես, ինձ ուղարկիր»:10 Կարո՞ղ են նրանք տեսնել Նրա օրինակին հետևելով ծառայելու իրենց սեփական պատրաստակամությունը:

Արդյո՞ք նրանք մտածում են Նրա խոնարհ ծննդի մասին,11 Աշխարհի Փրկիչը, «դրված մսուրի մեջ»:12 Արդյո՞ք Նրա պայմանները օգնում են նրանց ավելի լավ հասկանալ նյութական ունեցվածքի պատշաճ տեղը:

Արդյո՞ք նրանք գիտեն, որ Հիսուսը հաճախ սովորեցրել է. «Խնդրեք և դուք կստանաք»:13 Արդյո՞ք երախտագիտության14 Նրա աղոթքները և Իր Հորն15 ուղղված Նրա աղերսանքները հայտնվում են մեր երեխաների մտքերում, երբ նրանք ծնկի են իջնում աղոթելու իրենց սեփական կարիքների համար:

Արդյո՞ք մենք պատմել ենք նրանց այն սիրո մասին, որ Հիսուսն ունի երեխաների հանդեպ, թե ինչպես էր Նա նրանց գրկում, աղոթում և լաց լինում նրանց համար:16 Արդյո՞ք մեր երեխաները գիտեն, որ Հիսուսը պատրաստ կանգնած է «բաց ձեռքերով նրանց ընդունելու համար»:17

Արդյո՞ք նրանք ուժ են ստանում Հիսուսի ծոմ պահելու18 մասին պատմություններից, երբ մենք նրանց ուսուցանում ենք ծոմապահության օրենքը:

Իրենց մենակության մեջ, արդյ՞ոք մեր երեխաները գիտեն, թե ինչ միայնակ էր իրեն զգում Փրկիչը, երբ Նրա ընկերները լքել էին Իրեն, և երբ Նա հարցրեց Իր Առաքյալներին. «Մի՞ թե դուք էլ ուզում եք գնալ»:19

Արդյո՞ք մեր երեխաները զգացել են Փրկչի հրաշքների զորությունը: Հիսուսը բուժեց բորոտին, 20 տեսողություն տվեց կույրին21: Նա կերակրեց 5000 մարդու22, հանդարտեցրեց ծովը23 և վերակենդանացրեց Ղազարոսին24: Արդյո՞ք մեր երեխաները հավատում են, որ «հավատքով են կատարվում հրաշքները»,25 և արդյո՞ք նրանք աղոթում են իրենց կյանքում հրաշքների համար:

Արդյո՞ք մեր երեխաները քաջություն են քաղում ժողովարանի ղեկավարին ուղղված Փրկչի խոսքերից. «Մի վախենար, միայն հավատա»:26

Արդյո՞ք մեր երեխաները գիտեն Նրա կատարյալ կյանքի մասին,27 Նրա անձնատուր ծառայության մասին, Նրա մատնության և դաժան Խաչելիության մասին:28 Արդյո՞ք մենք վկայել ենք նրանց Նրա հարության Իրականության29, Ամերիկաներում Նեփիացիներին Նրա այցի30, Սուրբ Պուրակում Մարգարե Ջոզեֆ Սմիթին Նրա հայտնվելու մասին31:

Արդյո՞ք նրանք ակնկալում են Նրա հրաշալի վերադարձը, երբ ամեն ինչ ճիշտ կարվի և ամեն ծունկ կիջնի և ամեն մի լեզու կխոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է: 32

Արդյո՞ք մեր երեխաներն ասում են. «Պատմիր ինձ Հիսուսի մասին, ես սիրում եմ լսել»:33

Երիտասարդնե՛ր և երեխանե՛ր. Ապրեք ըստ ձեր կարևոր պատասխանատվությունների և հոգևոր մեծ ունակությունների: Աշխատեք ավելի շատ իմանալ Հիսուսի մասին, բացեք սուրբ գրությունները: Կարող եք կրկին կարդալ Հովհաննեսի գիրքը, ապա քննարկեք այն ձեր ծնողների, ուսուցիչների և մեկդ մյուսի հետ:

Հայրերին և մայրերին, պապիկներին և տատիկներին և նրանց, ովքեր չունեն իրենց երեխաները, ովքեր սիրով մեծացնում են երեխաներին և երիտասարդներին, իմ խորհուրդն է. Խոսեք ավելի հաճախ Հիսուս Քրիստոսի մասին: Նրա սուրբ անվան մեջ է հոգևոր ուժը: «Տրված չի լինի ոչ ուրիշ անուն, ոչ ուրիշ ճանապարհ, … որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին. Միայն Քրիստոսի անունով և միջոցով»:34

Մայրերին, ովքեր մեծացնում են իրենց երեխաներին առանց հոր, ես խոստանում եմ, որ խոսելով Հիսուս Քրիստոսի մասին, դուք կզգաք, ինչպես են երկնքի զորությունները օրհնում ձեզ:

Ամուսնու մահից հետո Քույր Ստելլա Օուքսը մեծացրեց որպես միայնակ մայր իր երեք փոքր երեխաներին (ներառյալ Երեց Դալին Հ. Օուքսին35): Նա մի անգամ ասաց. «Ես կարողացա իմանալ, որ Տերը սիրում է ինձ, և որ ես համապատասխան կլինեմ իմ առաքելությանը: Ես զգացել եմ պարուրող սերը … [և գիտեմ], որ նա [կաջակցի մեզ] այն ընդդիմության ժամանակ, որը առաջ կգա»:36

Ես հատուկ խնդրանք եմ հղում հայրերին. Խնդրում եմ, ձեր երեխաների հետ Փրկչի մասին խոսելու գործում կարևոր դեր զբաղեցրեք: Բացի իրենց մորից, նրանց պետք է ձեր հավատքի հաստատող արտահայտումները:

Թեև կարող են լինել ժամանակներ, երբ երեխան չի լսում հավատացող սրտով, ձեր վկայությունը Հիսուսի մասին կմնա նրա մտքում և հոգում: Հիշո՞ւմ եք Ալմայի պատմությունը, որն ընտրեց սխալ ուղին: Վերադառնալով նա ասաց.

«Ես հիշեցի … իմ հորը, [որ խոսում էր] … Հիսուս Քրիստոսի … գալստյան վերաբերյալ` քավելու համար աշխարհի մեղքերը:

Երբ դատողությունս որսաց այս միտքը, ես գոչեցի իմ սրտում. Ով Հիսուս, դու Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ»:37

Եթե երեխան չի լսում, մի հուսահատվեք: Ժամանակը և ճշմարտությունը ձեր կողմն են: Ճիշտ պահին ձեր խոսքերը կվերադառնան, ինչպես հենց երկնքից: Ձեր վկայությունը երբեք չի լքի ձեր երեխաներին:

Եթե դուք պատկառանքով խոսեք Փրկչի մասին, մեքենայում, ավտոբուսում, ճաշասեղանի շուրջ, աղոթքով ծնկի իջնելիս, սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ կամ ուշ երեկոյան զրույցներում, Տիրոջ Հոգին կուղեկցի ձեր խոսքերին: 38

Եթե դուք անեք այն, ինչ կարող եք, Հիսուսի մասին վկայությունը մեղմորեն կտարածվի ձեր երեխաների սրտերում: Նրանք կդիմեն իրենց Երկնային Հորը խոնարհ աղոթքով և կզգան Նրա ազդեցությունը Սուրբ Հոգու զորության շնորհիվ: Առ Հիսուս Քրիստոս զորեղ, անձնական հավատքը կպատրաստի նրանց այն խնդիրներին, որոնց նրանք անկասկած կհանդիպեն: 39

Ես հանդիպեցի Բիլ Ֆորեստին և Դեբի Հատչինգսին, երբ մենք ուսանողներ էինք Բրիգամ Յանգ Համալսարանում: Բիլը վերադարձել էր իր միսիայից: Նա և Դեբին սիրահարվեցին և ամուսնացան Օուքլենդ Կալիֆորնիա Տաճարում: Նրանք իրենց տունը հիմնեցին Մեսայում, Արիզոնա, և օրհնվեցին հինգ որդիներով և երկու դուստրերով: Բիլը և Դեբին սովորեցրել են իրենց երեխաներին սիրել Տեր Հիսուս Քրիստոսին, ինչպես իրենք էին սիրում Նրան: Նրանց որդին` Երեց Դենիել Ֆորեստը, որը ներկայումս ծառայում է Մեխիկո Օակսակա Միսիայում, ասել է. «Ամեն առավոտ առանց բացառության, մենք հավաքվում էինք սեղանի շուրջ դպրոցի ընթերցանությունը կատարելու և սուրբ գրությունները քննարկելու համար»:

Նրանց դուստրը, Կառան, այժմ ամուսնացած է և ունի երկու երեխա, սակայն դեռևս վառ հիշում է, ինչպես էր հայրը ամեն առավոտ նրան մեքենայով տանում ավագ դպրոց: Նա ասում է. «Հայրս սիրում էր հիշել մեջբերումներ, սուրբ գրություններ և բանաստեղծություններ [և առավոտյան այդ ուղևորությունների ժամանակ] մենք պարապում էինք, դրանք արտասանելով»: Նրա սիրված սուրբ գրություններից մեկն էր. «Հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է` Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. Որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, … այն զորություն չի ունենա ձեր վրա` քաշելու ձեզ վար … , այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք»:40

Ուրբաթ օրը, Զատկի կիրակի օրվանից առաջ, 2000թվին, ուղիղ 10 տարի առաջ, Բիլ Ֆորեստը ծառայում էր որպես եպիսկոպոս Էսթեյթ Գրովս ծխում, Արիզոնա: Աշխատանքի ճանապարհին, տնից միայն մեկ մղոն (1.6 կմ.) հեռավորության վրա, նրա մեքենային հարվածեց մի մեծ բեռնատար մեքենա: Դեբին և երեխաները տնից դուրս էին եկել մի փոքր անց Բիլից հետո և անսպասելիորեն հայտնվեցին ողբերգության վայրում: Բիլը զոհվեց այդ վթարի հետևանքով: Այդ սիրելի ամուսնու և հոր անմահ հոգին հանկարծ հետ վերցվեց` Նրա` Աստծո Որդու մոտ, ով հաղթահարել էր մահը, , ում փառավոր Հարությունը նրանք պետք է միասին տոնեին այդ Զատկի կիրակի:

Ինչպե՞ս Դեբին և նրա յոթ զավակները (ամենափոքրը միայն հինգ տարեկան) ուժ գտան, որի կարիքն ունեին: Կառան, որը հոր վթարի ժամանակ 15 տարեկան էր, վերջերս ինձ ասաց. «Ես շնորհակալ եմ իմ [մորը և հորը] այն եղանակների համար, որոնցով նրանք ուսուցանել են ինձ [Փրկչի մասին]: Նրանք ինձ հետ բացում էին սուրբ գրությունները, աղոթում էին ինձ հետ և [Փրկչի] գթության, սիրո և համբերության օրինակ էին ծառայում: … Զատիկը ամեն տարի ինձ համար քաղցր ժամանակ է, երբ ես խորհում եմ մեր Փրկչի կյանքի, առաքելության և հարության մասին և հիշում իմ երկրային հոր կյանքը»:

Երեց Դենիել Ֆորեստն ասել է. «Ես 10 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Դա դժվար ժամանակ էր: … Մայրս միշտ Փրկչի ուսմունքների օրինակ է եղել: Ես ինձ մոտ եմ պահում հորս Իսպանիայի միսիոներական կծքապիտակը: Հորս մեջբերումներից իմ [երկու] սիրված տողերն են. «Երկու մարդ կարող են անել ամեն ինչ, եթե նրանցից մեկը Տերն է», և «Փրկիչը պետք է լինի մեր հիմքը: Առանց դրա մենք անկայուն ենք»:

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը լցրել է Ֆորեստի զավակների սրտերը: Զատիկի այս շաբաթ-կիրակի, տաս տարի անց իրենց հոր մահից հետո, նրանք նրան խորապես կարոտում են, սակայն նրա մահվան խայթը «կուլ է գնացել Քրիստոսում»:41 Նրանք գիտեն, որ նորից կարող են լինել իրենց երկրային հոր և Երկնային Հոր հետ ի շնորհիվ Փրկչի անսահման պարգևի:

Պատմիր ինձ Հիսուսի մասին:

Մի պահ հետո մենք կլսենք Աստծո մարգարեին: Խոսելով Իր մարգարեի մասին, Տերն ասել է. «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից»:42 Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ խոսնակն է երկրի վրա:

Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, ողջ մարդկության Փրկիչը: Նրա կյանքը, Նրա Քավությունը, Նրա հարությունը, Նրա սպասված վերադարձը որոշակի և իրական են, ինչպես արշալույսը: Թող Նրա անունը փառաբանվի ընդմիշտ և հավերժ,43 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Thomas S. Monson, “Constant Truths for Changing Times,” Liahona, May 2005, 19.

  2. Thomas S. Monson, “May You Have Courage,” Liahona, May 2009, 123.

  3. Thomas S. Monson, “Examples of Righteousness,” Liahona, May 2008, 65.

  4. Thomas S. Monson, “Closing Remarks,” Liahona, Nov. 2009, 109.

  5. Thomas S. Monson, “Until We Meet Again,” Liahona, May 2009, 113.

  6. “Tell Me the Stories of Jesus,” Children’s Songbook, 57.

  7. Ալմա 1.25:

  8. Հովհաննես ԺԴ.6:

  9. Տես Աբրահամ 3.2-28:

  10. Աբրահամ 3.27:

  11. Տես Ղուկաս Բ:

  12. Տես Ղուկաս Բ.7:

  13. 3 Նեփի 27.29:

  14. Տես Ղուկաս Ժ.21:

  15. Տես Ղուկաս ԺԱ.2–4:

  16. Տես 3Նեփի 17.11–24:

  17. Մորմոն 6.17:

  18. Տես Ղուկաս Դ.1–13:

  19. Հովհաննես Զ.67: Անցյալ տարի երիտասարդների հետ խոսելիս, Նախագահ Մանսոնն ասել է. «Դուք … կկանչվեք պաշտպանելու այն, ինչին հավատում եք: Մինչև որ ձեր վկայության արմատները ամուր հողից կպած չլինեն, ձեզ համար դժվար կլինի դիմանալ նրանց ծաղրին, ովքեր հարցի տակ կդնեն ձեր հավատը» (Liahona, May 2009, 126):

  20. Sես Մարկոս Ա.40–42:

  21. Sես Ղուկաս ԺԸ.35–43:

  22. Sես Մարկոս Զ.34–44:

  23. Sես Մարկոս Դ.35–41:

  24. Sես Հովհաննես ԺԱ.8–53:

  25. Մորոնի 7.37:

  26. Մարկոս 5.36:

  27. Sես Ա Պետրոս Բ.21–25:

  28. Sես Ղուկաս ԻԲ.47–48; ԻԳ.32–46:

  29. Sես Հովհաննես Ի.11–23:

  30. Sես 3 Նեփի 11–26:

  31. Sես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1:17:

  32. Sես Վարդապետություն և Ուխտեր 88.104:

  33. “Tell Me the Stories of Jesus.”

  34. Մոսիա 3.17:

  35. Երեց Դալին Հ. Օուքսը մի առիթով ասել է. «Երբ ես փոքր տղա էի, իմ երեկոների մեծ մասն անց էի կացնում գրքեր կարդալով: Իմ սիրված գրքերից էր Աստվածաշնչի Հըրլբաթի Պատմությունը: …, որը աստվածաշնչյան 168 պատմություններ էր պարունակում: Ես սիրում էի այդ պատմությունները և բազմիցս կարդում էի դրանք» (“Bible Stories and Personal Protection,” Ensign, Nov. 1992, 37):

  36. Stella Oaks, “Thy Will Be Done,” in Leon R. Hartshorn, comp., Remarkable Stories from the Lives of Latter-day Saint Women, 2 vols. (1973–75), 2:184.

  37. Ալմա 36.17–18:

  38. Այսօր աշխարհում մենք ավելի քան երբևէ կարիք ունենք Ենոսի խոսքերի, որոնք ասվել են իր հոր մասին և լավ կլինի, որ մեր երեխաներն այդպես ասեն մեր մասին:

  39. Նախագահ Մոնսոնը խոստացել է երիտասարդներին. «Երբ ընտանիք է սերմանվում, ավետարանի, Փրկչի և մեր Երկնային Հոր մասին ձեր վկայությունը կազդի այն ամենի վրա, ինչով դուք կանցնեք ձեր կյանքում: … Ձեր վկայությունն անընդմեջ կսնուցի ձեզ, ապահով կպահի ձեզ» (Liahona, May 2009, 126):

  40. Հելաման 5.12:

  41. Մոսիա 16.8:

  42. Վարդապետություն և Ուխտեր 21.5:

  43. Sես Ալմա 26.12: