2008
Աղոթք առ Նա
2008թ. Մարտ


Աղոթք առ Նա

Քանի որ «արդարի երգն աղոթք է [Նրա] համար», մենք կարող ենք մոտենալ մեր Փրկչին երգերի միջոցով:

Երանի՜ թե կարողանայի երգել քույր Շնայդերի նման: Երանի՜ թե կարողանայի դաշնամուր նվագել Եղբայր Մենենդեզի պես: Քանի անգամ ենք լսել կամ մտածել այդպիսի բաներ: Երբեմն մտածում ենք երաժշտական տաղանդի մասին որպես հատուկ պարգև, որը պատկանում է միայն ուրիշներին, մի գեղեցիկ տաղանդ, որը մենք գնահատում ենք, բայց կարծում, թե մենք չունենք:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում երաժշտությունն ու երգը բոլորի համար են: Օրհներգերի միջոցով մենք կարող ենք երախտագիտություն արտահայտել և օրհնաբանություն մեր Քավչի հանդեպ, սովորել Նրա վերականգված ավետարանը, հիշել Նրա Քավությունը և պարտավորվել հետևելու Նրան:

Արտահայտել երախտագիտություն և գովաբանություն

Երբ հնադարյան Իսրայելն ազատվեց Եգիպտոսից. «Այն ժամանակ երգեց Մովսեսը և Իսրայելի որդիքը [մի] երգ Տիրոջը» (Ելից ԺԵ.1): Երբ Հարեդացիներն անցնում էին օվկիանոսը. «նրանք գովք էին երգում առ Տերը» (Եթեր 6.9): Իսկ երբ Վերջին Օրերի առաջին Սրբերը նվիրագործեցին Կիրթլենդի Տաճարը, նրանք երգեցին Վիլյամ Վ. Ֆելփսի նոր օրհներգը «Աստծո Հոգին կրակի պես վառվում է»:1 Ավետարանի յուրաքանչյուր տնտեսությունում Աստծո զավակները բարձրացրել են իրենց ձայները երաժշտությամբ Նրան գովերգելու համար:

Մեր օրհներգերից շատերն այսօր արտահայտում են ցնծության և գովաբանության այս ոգին: Օրինակ՝ Վիլյամ Վ. Ֆելփսի մեկ այլ սիրելի օրհներգ հռչակում է.

Փրկիչն Իսրայելի,

Մեզ բերկրանք է տալիս,

Օրհնություն կստանանք Նրանից,

Պաշտպանն է մեր

Օր ու գիշեր անսասան,

Արքան ու Փրկիչը հավիտյան: 2

Օրհներգերը կարող են նաև արտահայտել մեր երախտագիտությունը որոշակի օրհնությունների համար, ինչպես արտահայտված է այս հանրաճանաչ հատվածում.

Փառք քեզ, Տեր, Մարգարեի համար,

Որ կառաջնորդի մեզ այսօր.

Փառք քեզ Ավետարանի համար,

Լուսավորող մեզ իր լույսով:

Փառք քեզ ամեն օրհնության համար,

Որ տալիս ես շռայլորեն.

Հաճույք է ու սեր մեզ համար,

Ծառայել Քեզ հնազանդորեն:3

Երբ երգում ենք այս օրհներգերը, մենք հետևում ենք պատվիրանին. «Եթե ուրախ ես,– որը նշանակում է, եթե զվարթ ես կամ երջանիկ,– գովք ասա Տիրոջը` երգելով, երաժշտությամբ… . և գովքի ու գոհաբանության աղոթքով» (ՎևՈՒ 136.28):

Սովորիր Նրա Ավետարանը

Բացի երախտագիտություն և գովք արտահայտելուց, օրհներգերը նաև տալիս են մեզ հնարավորություններ սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Օրինակ այս հանրաճանաչ երեխաների օրհներգը բացատրում է շատ հստակորեն և գեղեցիկ ձևով մեր հարաբերությունը մեր Երկնային Հոր հետ:

Զավակն եմ ես Աստծո,

Նա է ինձ կյանք տվել,

Տվել է ինձ տուն երկրային,

Եվ ծնողներ բարի:4

Մյուս օրհներգերը ցույց են տալիս մեզ, թե ինչպես ապրել ավետարանի սկզբունքներով, ինչպես օրինակ այս սիրված օրհներգը, որը գրվել է պիոներների դարաշրջանում:

Եկեք, սրբեր, ոչնչից չերկնչենք,

Ուրախ առաջ գնանք:

Թեև ճամփան դժվարագույն կարծենք,

Օրհնություն կստանանք:

Ավելի լավ է պայքարենք,

Հոգսերը փուչ հեռու վանենք,

Խմենք նեկտարն ուրախության,

Լավ է լավ ամեն բան:5

Մեր ամենասիրելի օրհերգերից մի քանիսը սովորեցնում են մեզ հետևել Քրիստոսի ծառաներին, Նրա ընտրյալ մարգարեներին մեր օրերում: Օրինակ «Գովք մարդուն» օրհներգը օգնում է մեզ հիշել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կարևոր դերը ավետարանի վերականգման գործում.

Գովք տանք մարդուն, որ տեսավ Եհովային,

Հիսուսի ձեռքով օծվեց մարգարեն:.

Որ մեզ հաղորդի Աստծո խոսքը վերջին,

Պատվելու են նրան ազգերն ամեն:6

Այս և մյուս օրհներգերի մասին խորհելը և երգարանում նշված սուրբ գրքերի հղումներն ուսումնասիրելը կարող է մեզ օգնել սովորել և հիշել Փրկչին մեր ամենօրյա կյանքում:

Հիշեք Նրա Քավությունը

Ամենակարևոր ուղիներից մեկը, որ հիշում ենք Փրկչին ամեն շաբաթ հաղորդությունը ճաշակելն է: Նախապատրաստվելով այս սրբազան իրադարձությանը, մենք օրհներգ ենք երգում.

Տես վախճանվեց Փրկիչը մեծ,

Դատապարտված օրենքից կեղծ,

Նա մեր մեղքի համար զոհվեց …

Մեր կյանքն ու փառքն ապահովեց:7

Կյանքն իր տվեց

Նա կամավոր,

Եվ արյունն իր անգին,

Զոհվեց անմեղ,

Որ մեղավոր

Աշխարհը մեր փրկի: 8

Ես տեսնում եմ Նրա գամված արյունոտ ձեռքերը,

Չեմ կարող մոռանալ այդ նվիրումն ու սերը,

Ո՛չ, ես պիտի գովերգեմ, սեր, գութ ու բարություն,

Մինչև ծնկի գամ Իր առջև` Իր վեհ պալատում:9

Եթե երգում ենք ուշադիր և աղոթալից, հաղորդության օրհներգերի խոսքերն օգնում են մեզ կենտրոնանալ Փրկչի վրա: Դրանք նախապատրաստում են մեզ հաղորդությունը իմաստալից վերցնել և վերապարտավորեցնում Քրիստոսի անունը մեզ վրա վերցնել, որ միշտ հիշենք Նրան և պահենք Նրա պատվիրանները:

Պարտավորվեք հետևել Հիսուս Քրիստոսին

Մեր բազմաթիվ օրհներգերում արտահայտված է Փրկչին հետևելու պարտավորություն: Երբ երգում ենք այս օրհերգերը, մենք վկայում ենք մեր Հորը Երկնքում, որ ցանկանում ենք հետևել Իր Որդուն: Օրինակ մտածեք այս տողերի մասին.

Հայր Երկնային, շնորհակալ ենք ընդմիշտ,

Որ առաջնորդում ես ուղով մեզ ճիշտ:

Խնդացող սրտերով Քեզ կգովերգենք,

Ուրախ, ուրախ լույսով կքայլենք:10

«Կգնամ, ուր կուզես Դու, Տեր» օրհներգը կատարում է նմանտիպ մի հայտարարություն.

Հանձնված լիովին Քո սիրուն,

Դու համակ քնքշանք ու սեր,

Կամքդ կկատարեմ ես իսկույն,

Կլինեմ, ինչ կուզես Դու, Տեր:11

Մեր երգերը, լինեն դրանք գովաբանության, երախատագիտության, գիտելիքի, հիշատակի կամ պարտավորության, հաճելի են Տիրոջը: Նա ասել է. «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով. այո, արդարների երգն աղոթք է ինձ համար և այն կպատասխանվի օրհնությամբ նրանց գլխին» (ՎևՈՒ 25.12):

Բարեբախտաբար Տերը չի ասել «Միայն գեղեցիկ երգերն են աղոթք առ ինձ» կամ «Ես կլսեմ միայն նրանց, ովքեր տաղանդ ունեն»: Մեր երաժշտության մեջ ինչպես և մեր կյանքում Նա ավելի մտահոգված է մեր սրտերի վիճակով, քան մեր ունակությամբ:

Ինչպիսիսն էլ որ լինի մեր հմտության մակարդակը, մենք կարող ենք բոլորս մասնակցել երաժշտությանը` երգելով օրհներգեր: Եվ երբ մենք երգում ենք մեր ողջ սրտով, մենք գալիս ենք դեպի Քրիստոս օրհներգերի միջոցով:

Հղումներ

  1. See Hymns, no. 2.

  2. «Փրկիչն Իսրայելի» Հիմներ և մանկական երգեր, էջ 5:

  3. «Փառք քեզ Տեր մարգարեի համար» Հիմներ և մանկական երգեր, էջ 36:

  4. «Աստծո զավակն եմ» Հիմներ և մանկական երգեր, էջ 59:

  5. «Եկեք սրբեր» Հիմներ և մանկական երգեր, էջ 2:

  6. Hymns, no. 27.

  7. «Տես վախճանվեց Փրկիչը մեծ» Հիմներ և մանկական երգեր, էջ 16:

  8. «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը» Հիմներ և մանկական երգեր, էջ 19:

  9. «Ես մնում եմ զարմացած» Հիմներ և մանկական երգեր, էջ 22:

  10. «Ցույց տուր ինձ որ լույսով քայլեմ» Հիմներ և մանկական երգեր, էջ 66:

  11. Hymns, no. 270.