2008
Բովանդակություն
2008թ. Մարտ


Բովանդակություն

ՄԱՐՏ 2008

ՀԱՏՈՐ 9 ՀԱՄԱՐ 1

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՅՍ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐ

Երբ կարդաք Նրա կյանքն ու ծառայությունը ներկայացնող սուրբգրքյան պատմությունները, դուք կտեսնեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը անձնավորում սերը: Նա բուժել է և օրհնել: Նա անտեսել է մարդու թուլությունը և նայել սրտին` տալով հույս, բժշկություն և ներում Իր ծառայությամբ, ուսմունքներով և քավող մեծ զոհաբերությամբ:

Այդ նույն Փրկիչը` Աստծո Որդին, ապրում է: Նա գիտի մեր սիրտը և սիրում է մեզ: Նա կարեկցանք ունի և ցանկանում է օրհնել մեզ: Դա է այս ամսագրի ուղերձը: Դուք կգտնեք դա կենդանի մարգարեների և առաքյալների խոսքերում, ուսուցանելով, թե ով է Քրիստոսը և ինչ է Նա առաջարկում մեզ: Եվ դուք կգտնեք դա սովորական մարդկանց վկայություններում, որոնց կյանքն օրհնվել է, երբ նրանք ընդունել են Քրիստոսի` Եկեք ինձ մոտ հրավերը, սովորել են Նրանից և հետևել Նրան:

Մենք խնդրում ենք ձեզ աղոթքով ուսումնասիրել ուղերձները, սրտանց ընդունել դրանք և կիսվել մյուսների հետ:

—Խմբագրական կազմ

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅՍ ՀԱՄԱՐԸ

Խորապես ըմբռնեք ինչ են նշանակում Հիսուս Քրիստոսի անվանումները: Սուրբ գրություններում Հիսուսին կոչում են շատ անուններով: Դրանցից մի քանիսի բացատրությունը տրված է այս համարում: Ինչպե՞ս եք զգացել Նրա սերը, երբ ըմռնել եք Նրա անվանումները և հասկացել, թե ինչ է դրանցից յուրաքանչյուրը նշանակում մեր անձնական կյանքում:

Վկայեք Փրկչի մասին: Կարդացեք «Դառնալով Քրիստոսի վկա» հոդվածը (էջ 58), և խորհեք, թե ինչ կարող եք անել, և ինչ եք անում, որպեսզի կանգնեք որպես Նրա վկա: Ինչպե՞ս են այս արտահայտություններն ամրացնում ձեր հավատը:

Ուսուցանեք և սովորեք Ավետարանը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մատչելի շատ միջոցներ կան ավետարանը տանը և Եկեղեցում ուսուցանելու համար: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք www.ldscatalog.com կամ ձեր տեղական բաշխման կենտրոն: