2008
Նա ապրում է
2008թ. Մարտ


Նա ապրում է

Վերջին Օրերի մարգարեների վկայությունը

«Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրում է» (ՎևՈՒ 76.22):

«Նա ապրում է»: Այսպես վկայեց Մարգարե Ջոզեֆ Սմիթը` Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին: Այսպիսի համոզվածությամբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նրան հաջորդող բոլոր Նախագահները, որոնք հաստատվել են որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, վկայել են Փրկչի իրականության, աստվածայնության, Քավության և Հարության մասին:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Նկար
President Gordon B. Hinckley

«Գիտեմ, որ ես չեմ այս Եկեղեցու գլուխը: Տեր Հիսուս Քրիստոսն է նրա գլուխը: Իմ առաքելությունը, իմ գլխավոր պարտականությունը, իմ մեծագույն պատիվն է հանդիսավոր վկայություն բերել Նրա կենդանի իրականության մասին: Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, որը բարեհաճեց գալ թշվառության, պայքարի և ցավի այս աշխարհ` մարդկանց սրտերը շարժելու բարու համար, սովորեցնելու հավերժական կյանքի ճանապարհը և Իրեն տալու որպես զոհաբերություն ողջ մարդկության մեղքերի համար: Նա է «Թագավորների Թագավորը և Տերերի Տերը, և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից» (Handel’s Messiah) … Ես իմ հանդիսավոր վկայությունն եմ բերում, որ Նա ապրում է և կանգնած է իր Հոր աջ կողմում»:1

Նախագահ Հովարդ Վ. Հանթեր (1907–95)

Նկար
President Howard W. Hunter

«Ես երախտապարտ եմ … մի ժողովրդի հետ իմ անդամակցության համար, ովքեր հաստատապես համոզված են, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, և ես վկայություն եմ բերում ձեզ, որ մսուրում ծնված մանկան պատմությունը հին առասպել չէ, այլ որ Հիսուսը` Աստծո Որդին, ծնվեց Մարիամից որպես մահկանացու, որ նա ապրեց մարդկանց մեջ, որ նա մահացավ խաչի վրա և հարություն առավ, որ նա իրականում և իսկապես ապրում է այսօր, և որ նա անհատ էակ է և աշխարհի Փրկիչը»:2

Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոն (1899–1994)

Նկար
President Ezra Taft Benson

«Երբեմն հարց են տալիս` Մորմոնները Քրիստոնյա՞ են: Մենք հայտարարում ենք Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը: Մենք նայում ենք Նրան որպես մեր փրկության միակ աղբյուրի: Մենք ձգտում ենք ապրել Նրա ուսմունքներով և սպասում ենք այն ժամանակին, երբ Նա կրկին կգա այս երկիր և կկառավարի ու կթագավորի որպես Թագավորների Թագավոր և Տերերի Տեր: Մորմոնի Գրքի մարգարեի խոսքերով մենք ասում ենք մարդկանց այսօր. «[Չկա] տրված ոչ ուրիշ անուն, ոչ ուրիշ ճանապարհ, ոչ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին. միայն Քրիստոսի` Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով» (Մոսիա 3.17):3

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ (1895–1985)

Նկար
President Spencer W. Kimball

«Մենք դնում ենք [Հիսուս Քրիստոսին] պատվանդանի վրա, ինչպես ոչ մի ուրիշ խումբ, որ ես երբևէ իմացել եմ: Մեզ համար նա միայն Աստծո Որդին չէ, նա նաև Աստված է, և մենք ենթակա ենք նրան …

Որքան էլ մենք խոսենք նրա մասին, դեռևս շատ քիչ է:

Նա Հյուսնը, Նազարեթցին, Գալիլեացին չէ միայն, այլ Հիսուս Քրիստոսը, այս երկրի Աստվածը, Աստծո Որդին, բայց ամենկարևորը մեր Փրկիչը, մեր Քավիչը …

Ես ավելացնում եմ իմ սեփական վկայությունը: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո կենդանի Որդին է, և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի համար:

Նա իմ ընկերն է, իմ Փրկիչը, իմ Տերը, իմ Աստվածը»:4

Նախագահ Հարոլդ Բ. Լիի (1899–1973)

Նկար
President Harold B. Lee

«Հետազոտության մի երկար գիշերից և դրան հետևող հոգևոր նախապատրաստությունից հետո, որպես վկա ես գիտակցեցի, որն ավելի զորավոր է, քան տեսնելը, մինչև որ կարողացա վկայել այնպիսի մի համոզվածությամբ, որը ցրեց բոլոր կասկածները, որ ես գիտեի իմ հոգու յուրաքանչյուր մասնիկով, որ Հիսուսը Քրիստոսն է կենդանի Աստծո Որդին, որ Նա ապրեց, Նա մահացավ, Նա հարություն առավ, և այսօր Նա նախագահում է երկինքներում, ղեկավարելով այս Եկեղեցու գործերը, որը կրում է Նրա անունը, որովհետև այն քարոզում է Նրա վարդապետությունը: Ես խոնարհաբար բերում եմ այդ վկայությունը և ձեզ թողնում իմ ապացույցը»:5

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ (1876–1972)

Նկար
President Joseph Fielding Smith

«Փրկությունը Քրիստոսում է: Այն գալիս է անսահման և հավերժական քավության շնորհիվ, որը նա գործեց հեղելով իր արյունը: Նա Աստծո Որդին է, և նա եկավ աշխարհ` փրկագնելու մարդկանց ժամանակավոր և հոգևոր մահից, որը եկավ այսպես կոչված անկման պատճառով:

Նրա բարության և շնորհի միջոցով բոլոր մարդիկ դուրս կգան գերեզմանից, դատվելու համաձայն այն գործերի, որոնք կատարել են մարմնում… .

Ես գիտեմ, որ նա ապրում է, որ նա կառավարում է վերը` երկինքում և ներքևում` երկրի վրա, և որ նրա նպատակները պիտի կատարվեն: Նա մեր Տերն է և մեր Աստվածը: Ինչպես նա ինքն է ասել Ջոզեֆ Սմիթին. «Տերն Աստված է, և նրանից բացի Փրկիչ չկա» (ՎևՈւ 76.1):6

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ (1873–1970)

Նկար
President David O. McKay

«Ինչպե՞ս կարող ենք ճանապարհը գիտենալ,- հարցրեց Թովմասը, երբ նստած էր իր ընկեր առաքյալների և իրենց Տիրոջ հետ, ընթրիքից հետո, սեղանի մոտ, դավաճանության հիշարժան գիշերը, և Քրիստոսի աստվածային պատասխանն էր. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը… .» (Հովհաննես ԺԴ.5–6): Եվ իսկապես նա է: Նա է մեր մխիթարության աղբյուրը, մեր կյանքի ոգեշնչումը, մեր փրկության հեղինակը: Եթե ուզում ենք իմանալ մեր կապն Աստծո հետ, մենք գնում ենք Հիսուս Քրիստոսի մոտ: Եթե կամենում ենք իմանալ հոգու անմահության մասին ճշմարտությունը, մենք ունենք Փրկչի հարության օրինակը… .

… Նա է այն միակ Կատարյալ Էակը, որ երբևէ քայլել է երկրի վրա, բարձրագույն օրինակն ազնվության, էությամբ Աստվածանման, կատարյալ իր սիրո մեջ, մեր Քավիչը, մեր Փրկիչը, մեր Երկնային Հոր անբիծ Որդին, Լույսը, Կյանքը, Ճանապարհը»:7

Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթ (1870–1951)

Նկար
President George Albert Smith

«Փրկիչը մեռավ, որ մենք կարողանանք ապրել: Նա հաղթեց մահվանը և գերեզմանին, և բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են Իր ուսմունքներին, տալիս է փառավոր հարության հույսը:8

Ես շատերին եմ տեսել աշխարհում, ովքեր չգիտեին, որ մենք հավատում ենք մեր Տիրոջ աստվածային առաքելությանը, և ես առաջնորդվել եմ ասելու ավելի քան մեկ առիթով, որ աշխարհում չկան մարդիկ, որ այնքան լավ հասկանան Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը, այնքան խորապես հավատան, որ նա Աստծո Որդին է, այնքան վստահ լինեն, որ ներկա պահին նա գահադրված է փառքով իր Հոր աջ կողմում, ինչպես Վերջին Օրերի Սրբերը»:9

Նախագահ Հեբեր Ջ. Գրանթ (1856–1945)

Նկար
President Heber J. Grant

«Եկեղեցու անդամներին ողջ աշխարհում, և խաղաղասերներին ամենուրեք մենք ասում ենք` տեսեք այս Գալիլեացի Մարդու մեջ ոչ միայն մեծ Ուսուցչի, ոչ միայն անզուգական Առաջնորդի, այլև Խաղաղության Իշխանին, Փրկության Հեղինակին` այստեղ և այժմ, բառացիորեն և ճշմարտապես Աշխարհի Փրկչին:

Հիսուսն աշխարհի Քավիչն է, մարդկության Փրկիչը, որն աշխարհ եկավ աստվածայնորեն նշանակված առաքելությամբ` մեռնելու մարդկության փրկագնման համար: Հիսուս Քրիստոսը բառացիորեն Աստծո Որդին է` Միածինը մարմնում: Նա մեր Քավիչն է, և մենք պաշտում ենք նրան»:10

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ (1838–1918)

Նկար
President Joseph F. Smith

«Աստծո Սուրբ Հոգին է ասել ինձ, ոչ թե ականջիս, ոչ թե աչքիս, այլ իմ հոգուն, իմ կենդանի և հավերժական մասին, և հայտնել ինձ, որ Հիսուսը Քրիստոսն է` կենդանի Աստծո Որդին: Ես վկայում եմ ձեզ, որ ես գիտեմ, որ Քավիչս ապրում է: Բացի այդ, ես գիտեմ, որ ես կտեսնեմ Նրան, ինչպես որ Նա կա … Տերը հայտնել է սա ինձ: Նա լցրել է իմ ողջ հոգին այս վկայությամբ, միչև որ կասկածի համար տեղ չկա»:11

Նախագահ Լորենցո Սնոու (1814–1901)

Նկար
President Lorenzo Snow

«Այն Էակը, որը բնակվում էր Երկնքում, որը թագավորում էր այնտեղ մինչև աշխարհի լինելը, որը ստեղծեց երկիրը, և որը ժամանակի գագաթնակետին ներքև եկավ կատարելագործելու և փրկելու այն, ինչ Նա ստեղծել էր, երևացել է մարդկանց այս դարում»:12

«Մենք վկայում ենք ողջ աշխարհին, որ մենք գիտենք աստվածային հայտնությամբ, այսինքն Սուրբ Հոգու դրսևորումների միջոցով, որ Հիսուսը Քրիստոսն է, Կենդանի Աստծո Որդին, և որ Նա հայտնվեց Ջոզեֆ Սմիթին անձնապես, ինչպես նա հայտվել էր իր առաքյալներին հնում, գերեզմանից հարություն առնելուց հետո, և որ նա հայտնեց նրան երկնային ճշմարտությունները, որոնց միջոցով միայն մարդկությունը կարող է փրկվել»:13

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ (1807–1898)

Նկար
President Wilford Woodruff

«Երկրի վրա Քրիստոսի առաքելության նպատակն էր իրեն որպես զոհաբերություն առաջարկել` փրկագնելու մարդկությանը հավերժական մահից… . Նա գործում էր խստորեն հնազանդվելով իր Հոր կամքին բոլոր բաներում ի սկզբանե, և խմեց իրեն տրված դառը գավաթը: Սրանով է բերվում դեպի լույս, փառք, պատիվ, անմահություն և հավերժական կյանք, այն գթությամբ, որն ավելի մեծ է, քան հավատքը կամ հույսը, քանզի Աստծո գառը սրանով կատարեց մարդու համար այն, ինչը [մարդը] չէր կարող կատարել իր համար… .

Չկա ուրիշ ոչ մի էակ, որ զորություն ունենա մարդկանց հոգիներ փրկելու և նրանց տալու հավերժական կյանք, բացի Տեր Հիսուս Քրիստոսից, Իր Հոր հրամանի ներքո»:14

Նախագահ Ջոն Թեյլոր (1808–1887)

Նկար
President John Taylor

«Իսկապես Իր ընկերներից ավելի օծված ուրախության յուղով, Նա պայքարեց և հաղթեց մարդկանց և դևերի զորություններին, երկրին ու դժոխքին միասին, և աջակցվելով Աստվածագլխի այդ գերագույն զորությամբ, Նա պարտության մատնեց մահին, դժոխքին և գերեզմանին և բարձրացավ հաղթական որպես Աստծո Որդի, հենց հավերժական Հայր, Մեսիա, խաղաղության Իշխան, Քավիչ, աշխարհի Փրկիչ` վերջացնելով և ավարտի հասցնելով քավության հետ կապված աշխատանքը, որը Նրա Հայրը որպես Աստծո Որդի և մարդու Որդի Նրան էր հանձնարարել կատարել»:15

Նախագահ Բիգամ Յանգ (1801–1877)

Նկար
President Brigham Young

«Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, աշխարհի Փրկիչն ու Քավիչը, ես հնազանդվել եմ նրա ասածներին և իրականացրել նրա խոստումը և նրա մասին իմ ունեցած գիտելիքը, այս աշխարհի իմաստությունը չի կարող տալ, ոչ էլ կարող է վերցնել… .

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը` Փրկիչը, որը փրկագնեց աշխարհը և բոլոր բաները դրա հետ կապված, Հոր Միածինն է, ինչ վերաբերվում է մարմնին… . Նա ճաշակել է մահ յուրաքանչյուր մարդու համար և վճարել պարտքը, որը պայմանագրված էր մեր առաջին ծնողների կողմից»:16

Նախագահ Ջոզեֆ Սմիթ (1805–1844)

Նկար
Prophet Joseph Smith

«Եվ սա է ավետարանը` ավետիքը, որ երկնքից մի ձայն վկայեց մեզ,-

Որ նա եկավ աշխարհ, այսինքն Հիսուսը, աշխարհի համար խաչվելու, և աշխարհի մեղքերը կրելու, և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար.

Որ նրա միջոցով կարողանան փրկվել բոլորը, ում Հայրը դրել է նրա զորության ներքո և նրանով արարել է» (ՎևՈւ 76.40–42):

Հղումներ

  1. Teachings of Gordon B. Hinckley (1997), 285–86.

  2. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 4.

  3. The Teachings of Ezra Taft Benson (1988), 10.

  4. The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 7; see also Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 23, 25.

  5. The Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams (1996), 637.

  6. “I Know That My Redeemer Liveth,” Ensign, Dec. 1971, 26–27.

  7. Teachings of Presidents of the Church: David O. McKay (2003), 3–4, 5.

  8. “Testimony of Elder George Albert Smith,” Liahona: The Elders’ Journal, Feb. 2, 1915, 502.

  9. “Divine Calling of Prophet Joseph Smith Reviewed in Connection with Mission of Redeemer of World,” Deseret News, Dec. 27, 1924, sec. 3, p. 6.

  10. Teachings of Presidents of the Church: Heber J. Grant (2002), 223.

  11. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 7.

  12. In Journal History, Apr. 5, 1884, 9.

  13. In Deseret News, Jan. 31, 1877, 834.

  14. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 69–70, 74.

  15. Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 43–44.

  16. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1941), 26.