2008
«ԻՍԿ ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ ԱՍՈՒՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ»
2008թ. Մարտ


«ԻՍԿ ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ ԱՍՈՒՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ»

Փրկիչն Իր աշակերտներին տվեց այս հարցը և Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին» (տե’ս Մատթեոս ԺԶ.15–16): Ահա թե ինչպես են նույն հարցին պատասխանում ողջ աշխարհում դեռահասներն ու երիտասարդները.

Հիսուս Քրիստոսն ինձ համար շատ բան է արել: Նա ինձ տվել է իմ ընտանիքը և ավետարանը: Նա օգնել է ինձ ուսման մեջ: Ես մի քանի կրթաթոշակներ եմ ստացել և հավատացած եմ, որ դրանք օրհնություններ էին Նրա կողմից: Եթե Նա չգար և ցույց չտար մեզ ինչպես ապրել, մենք չէինք կարողանա վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:

Բրայան Ն., 13տ., Հոնդուրաս

Ես գիտեմ, որ Փրկչի տանջանքի, մահվան և Քավության միջոցով մենք կարող ենք հարություն առնել և փրկվել հոգևոր և ֆիզիկական առումով: Հավատի և ապաշխարության շնորհիվ ես սովորել եմ, որ մեր մեղքերը կարող են ներվել:

Ջոան Օ., 19տ., Ֆիլիպիններ

Շատ տարիներ առաջ մի մարդ էր քայլում այս երկրի վրայով, մի մարդ, որի գործերն ու խոսքերը փոխեցին միլիոնավոր մարդկանց կյանքը, ներառյալ իմը: Դա Հիսուս Քրիստոսն է: Նրա քավող զոհաբերությունը շարունակում ներգործել իմ կյանքի վրա ամեն օր: Որքան հիանալի է իմանալ, որ Նրա վերքերի միջոցով մեր սեփական վերքերը կարող են բուժվել: Քանի որ ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է, ես պատրաստվում եմ ծառայել լիաժամկետ միսիայում և տարածել Նրա ավետարանը աշխարհի մարդկանց, որոնք դեռ չեն զգացել Նրա անսահման սերը: Նա իմ հոգու Փրկիչն ու Քավիչն է:

Քրիստիան Մ., 24տ., Խորվաթիա

Հիսուս Քրիստոսը մեզ համար արել է այն, ինչ ոչ ոք չի կարող անել: Ինձ համար Ահարոնյան Քահանայություն ստանալը հիանալի պահ էր, քանի որ ես գիտեի, որ Տերը ցանկանում էր, որ ես դա ստանայի: Ես հետևում էի Նրա օրինակին: Ես գիտեմ, որ Նա կշարունակի առաջնորդել և սովորեցնել ինձ ճանապարհը:

Լիմհի Գ., 17տ., Մեխիկո

Երբ մայրս մահացավ, կյանքը կարծես անտանելի դարձավ: Ես ի վերջո դիմեցի իմ եպիսկոպոսին խորհուրդ ստանալու համար: Ես չէի ակնկալում լսել այն, ինչ նա ինձ ասաց, սակայն դա փոխեց իմ կյանքը: Նա ինձ խորհուրդ տվեց ապավինել Երկնային Հորը, աղոթելով, կարդալով սուրբ գրությունները և հավատալով, որ Փրկիչը միշտ իմ կողքին է, վստահելով Նրան այնքան, որ վերջապես զգամ, թե ինչպես է թեթևանում իմ բեռը: Երկուսուկես տարի անց, ես հասկացա, որ մենք կարող ենք միշտ հանգստություն գտնել, իմանալով, թե ով է մեր Փրկիչը և ինչ է Նա արել մեզ համար:

Վիթնի Վ., 19տ., Արիզոնա, ԱՄՆ

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա սիրում է ինձ և տվել է Իր կյանքն ինձ համար: Նա իմ ընկերն է: Նրա ուսմունքներով ես սովորում եմ նմանվել Իրեն: Նա արդար է, բարի, կատարյալ և գթասիրտ: Նա տառապեց Գեթսեմանում բոլորի համար: Ես գիտեմ, որ Նա Կենդանի Քրիստոսն է, իմ Փրկիչը, իմ Վեմը և իմ Տերը:

Կլաուդիա Ռ., 25տ., Մեքսիկա

Մեծանալով Եկեղեցում և այցելելով Երեխաների Խումբ, ես դեռ փոքր աղջիկ լինելով սովորեցի Հիսուս Քրիստոսի մասին: Եվ իմ վկայությունն այդ ժամանակից ավելի է ամրացել: Այժմ, ծառայելով միսիայում, ես հաճույքով օգտվում եմ ինձ ընձեռված հնարավորությունից և ամեն օր կիսվում եմ ավետարանով և վկայում Հիսուս Քրիստոսի մասին:

Երբ ես մտածում եմ Փրկչի և այն ամենի մասին, ինչ Նա արել է ինձ համար, ես ուզում եմ ավելի մոտ լինել Նրան: Ես իրականացնում եմ այն ամենը, ինչ սովորել եմ, երբ երեխա եմ եղել: Ինձ դուր է գալիս օգնել մարդկանց զգալ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը: Այս վկայությունը պարզապես խոսքեր չէ, այն գալիս է իմ սրտից:

Սյուզանա Վ., 21տ., Թոնգա