2008
Արդյո՞ք ես փրկված էի
2008թ. Մարտ


Արդյո՞ք ես փրկված էի

Իմ ընկեր Ռաքելն ինձ հարցրեց, թե արդյոք չեմ գնա իր հետ եկեղեցի: Նա ակտիվ էր իր հավատքում, և ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչով էին նրա երեխաները տարբերվում իմ երեխաներից: Ես ծնողներիցս թույլտվություն խնդրեցի նրա հետ գնալու համար: Նրանք թույլատրեցին ինձ գնալ, քանի որ նրա երկրպագության ծառայության ժամերը չէին համընկնում մեր հավաքի ժամերի հետ:

Նրա եկեղեցու ծառայության հետ կապված շատ բաներ անծանոթ էին ինձ. երգերը և աղոթքները այլ էին, քարոզչի խոսելաոճն անծանոթ էր: Երբ սկսեցին շրջել հանգանակությունների ափսեով, ես չգիտեի, ինչ անել:

Ի վերջո, քարոզիչը խնդրեց խմբում գտնվողներից նրանց, ովքեր հրապարակայնորեն չեն ընդունել Հիսուս Քրիստոսին որպես իրենց Փրկիչ, առաջ գալ: Ռաքելը շշուկով դրդում էր ինձ առաջ գնալ: Ես տատանվում էի: Մեր ծխում եպիսկոպոսը երբեք չէր պնդում որևէ մեկին առաջ գալ և հրապարակայնորեն ընդունել Քրիստոսին: Ես չգիտեի, ինչ անեի: Մի գուցե ես չէի արել ինչ-որ բան, որը կարևոր էր իմ փրկության համար: Ես շփոթված հեռացա այդ ժողովից:

Երբ ավելի ուշ ես մտածում էի այս փորձառության մասին, հասկացա, որ իրականում ես հրապարայնորեն ընդունել եմ Հիսուս Քրիստոսին որպես իմ Փրկիչ: Ես մկրտվել եմ նրա կողմից, ով քահանայության իշխանություն ունի Հիսուս Քրիստոսից: Իմ մկրտությունը ուխտ է Երկնային Հոր հետ, որով ես ինձ վրա եմ վերցնում Հիսուս Քրիստոսի անունը և դառնում Նրա աշակերտը: Ես խոստացել եմ, որ կպահեմ Նրա պատվիրանները և կաշխատեմ նմանվել Նրան: Իմ մկրտությանը ներկա էին քահանայություն կրողները, որոնք գործում էին որպես վկաներ, ինչպես նաև ընտանիքս և ծխի անդամները:

Իմ մկրտությունից և հաստատումից հետո ես ամեն կիրակի հնարավորություն եմ ունեցել ճաշակելու հաղորդությունը և կրկին անգամ վկայելու իմ Երկնային Հորը, որ կշարունակեմ ինձ վրա վերցնել Քրիստոսի անունը:

Երբեմն այլ եկեղեցիների քրիտոնեաները կարող են տալ այն հարցը, որը տվեց իմ ընկերուհու քարոզիչը, հնարավոր է այլ կերպ ձևակերպված: Նրանք կարող են հարցնել, թե արդյո՞ք մենք փրկված ենք: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դալլին Հ. Օուքսը օգնել է մեզ հասկանալ և պատասխանել այս հարցին. «Քրիստոնեա մարդիկ երբեմն տարբեր իմաստներ են տալիս ավետարանի հիմնական տերմիններին, օրինակ փրկված կամ փրկություն բառերին: Եթե մենք պատասխանենք ըստ նրա, ինչ նկատի ունի հարց տվողը, թե արդյոք մենք փրկված ենք, մեր պատասխանը կլինի` այո»:1

Ես դեռ կառուցում էի Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը, երբ այցելեցի ընկերուհուս եկեղեցին: Այդ ժամանակից ի վեր ես հասկացել եմ, որ որքան շատ եմ ուսումնասիրում ավետարանը սուրբ գրությունների և կենդանի մարգարեների խոսքերի օգնությամբ, այնքան ավելի պատրաստված և վստահ եմ կանգնում որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում (տե’ս Մոսիա 18.9):

Հղում

  1. “Have You Been Saved?” Ensign, May 1998, 55.