2008
ՍՐՏԻ ՀԶՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
2008թ. Մարտ


ՍՐՏԻ ՀԶՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Բժշկական տեխնիկումն ավարտելուց հետո ես սկսեցի աշխատել մանկական հիվանդանոցի ծանր հիվանդների բաժնում: Ես սովորելու և փորձ ձեռք բերելու ցանկություն ունեի, որպեսզի ինքնահաստատվեի: Ես չէի պատկերացնում, թե որքան դժվար կլինի թե ֆիզիկապես, և թե հոգեպես: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աշխարհն այդքան չար, որ անգամ ծնողները կարող են անդառնալի վնաս պատճառել իրենց սեփական երեխաներին: Ոչ էլ կարողանում էի հասկանալ, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ երեխաները մահանան: Հիվանդանոցում մեկ տարի աշխատելուց հետո հոգեպես գերհոգնած էի ինձ զգում:

Ապա ես իմացա, որ իմ ընտանիքի անդամները զրուցներ են անցնում Վերջին Օրերի Սրբերի միսիոներների հետ: Ես երկար հերթափոխեր էի աշխատում և չէի կարողանում տանը լինել, երբ այդ զրույցները տեղի էին ունենում: Շուտով քույրս և մայրս մկրտվեցին: Եվ ես զգացի, կարծես մենակ եմ մնացել իմ հարցերով և չլուծված խնդիրներով: Չնայած ընտանիքս փորձում էր ինձ համար հանդիպում կազմակերպել միսիոներների հետ, ես չէի ուզում տեսնել նրանց: Բայց մի անգամ, երբ Քույրեր Ջոնսոնը և Մարչուկը այցելեցին մեզ, ես միացա նրանց զրույցին: Հաջորդ անգամ, երբ նրանք ինձ հոգևոր դաս էին տալիս, ես կարողացա գտնել այն հարցերի պատասխանները, որոնք փնտրում էի արդեն երկար ժամանակ: Շուտով ես մկրտվեցի և հաստատվեցի:

Այն ժամանակից, ինչ ես դարձել եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս ամրացել է: Ես կրկին ու կրկին զգացել եմ աղոթքի զորությունը և զգացել, թե ինչպես եմ խավարից դուրս գալիս դեպի լույս: Եկեղեցու վեց տարիները ինձ համոզմունք են պարգևել, որ Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է: Եվ Հիսուս Քրիստոսի շնորհիվ, ես այժմ հնարավորություն ունեմ ավելի մոտենալու իմ Երկնային Հորը: