2008
ԱՊՐԵԼ ՆՐԱ ԿՈՂՔԻՆ
2008թ. Մարտ


ԱՊՐԵԼ ՆՐԱ ԿՈՂՔԻՆ

Մոտ հինգ տարի առաջ Տերն իր ձեռքը մեկնեց ինձ, և ավետարանը փոխեց իմ կյանքը: Ի շնորհիվ Նրա Քավության ես ազատվեցի անցյալում կատարած ընտրություններից և կարողացա իմ սրտում զգալ ներման հրաշքը:

Հիսուս Քրիստոսն ուղեկցում և զորացնում է մեզ ամեն օր, եթե մենք արժանի ենք: Ոչ միայն մեր մեղքերը ջնջվեցին և ներվեցին, այլ Նրա լույսը շողաց մեր անձնական և մասնագիտական կյանքում:

Նա մեր Փրկիչն է` Աստծո Որդին: Նրա սերն անսահման է: Եթե մենք ապրենք այնպես, ինչպես Նա է ցանկանում, որ ապրենք, ապա մենք կկիսենք Նրա սերը և հույս կունենանք վերադառնալու և ընդմիշտ ապրելու Նրա և մեր Երկնային Հոր հետ: