2008
Կենդանի Քրիստոսը
2008թ. Մարտ


Կենդանի Քրիստոսը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաքյալների վկայությունը

Տպագրվել է 2000 թվի ապրիլին Լիահոնայում:

Երբ մենք տոնում ենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, որը տեղի ունեցավ երկու հազարամյակ առաջ, մենք տալիս ենք մենք վկայությունը Նրա անզուգական կյանքի իրականության և Նրա մեծ քավող զոհաբերության անսահման զորության մասին: Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են և ովքեր դեռ կապրեն երկրի վրա:

Նա Հին Կտակարանի Մեծ Եհովան էր, և Նոր Կտակարանի` Մեսիան: Իր Հոր ղեկավարությամբ Նա եղավ երկրի արարիչը: «Ամեն ինչ նորանով եղավ, և առանց նորա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհաննես Ա.3): Լինելով անմեղ, Նա մկրտվեց արդարությունը իրականացնելու համար: Նա քայլեց բարին գործելով (տե’ս Գործք Ժ.38), թեև հալածվեց դրա համար: Նրա ավետարանը խաղաղության և բարի կամքի ուղերձ էր: Նա բոլորին հրավիրեց հետևել Իր օրինակին: Նա քայլեց Պաղեստինի ճանապարհներով, բուժելով հիվանդներին, տեսողություն շնորհելով կույրերին և կենդանացնելով մահացածներին: Նա ուսուցանեց հավերժական ճշմարտություններ, մեր նախաերկրային կյանքի իրականությունը, երկրի վրա մեր կյանքի նպատակը և Աստծո որդիների և դուստրերի հնարավորությունները գալիք կյանքում:

Նա հիմնեց հաղորդության արարողությունը` ի հիշեցում Իր մեծ քավող զոհաբերության: Նա ձերբակալվեց և կեղծ մեղադրանքների արժանացավ, դատվեց ի բավարարում ամբոխի և դատապարտվեց մահվան Գագաթի խաչի վրա: Նա տվեց Իր կյանքը քավելու համար ողջ մարդկության մեղքերը: Նա մեծ ու նշանավոր պարգև էր բոլոր նրանց համար, ովքեր երբևէ ապրել են երկրի վրա:

Մենք ամենայն լրջախոհությամբ վկայում ենք, որ Նրա կյանքը, որն առանցքային է մարդկության ողջ պատմության համար, ոչ սկսվեց Բեթլեհեմում, ոչ էլ ավարտվեց Գագաթի վրա: Նա Հոր Առաջնեկն էր, Միածին Որդին մարմնի մեջ, աշխարհի Քավիչը:

Նա բարձրացավ գերեզմանից` «ննջածների առաջնեկ եղավ» (Ա Կորնթացիս ԺԵ.20): Որպես Հարություն առած Տեր, Նա այցելեց նրանց, ում իր կյանքի ընթացքում սիրել էր: Նա նաև ծառայեց Իր «մյուս ոչխարներին» (Հովհաննես Ժ.16) հին Ամերիկայում: Արդի աշխարհում Նա և Նրա Հայրը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթ անունով տղային, բացելով վաղուց խոստացված «ժամանակների լրության տնտեսությունը» (Եփեսացիս Ա.10):

Կենդանի Քրիստոսի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է. «Նրա աչքերը կարծես կրակի բոցեր լիենին. նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը. նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ. և նրա ձայնն ասես շառաչյուն մեծ ջրերի հնչում լիներ, այսինքն` Եհովայի ձայնը, ասելով.

Ես եմ առաջինը և վերջինը. ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ» (ՎևՈւ 110.3–4):

Նրա մասին Մարգարեն նաև ասել է. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրում է:

Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որ վկայում էր, որ Նա Հոր Միածինն է, –

Որ նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո» (ՎևՈւ 76.22–24):

Մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ Նրա քահանայությունը և Նրա Եկեղեցին վերականգնվել են երկրի վրա, «առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիս Բ.20):

Մենք վկայում ենք, որ Նա մի օր կվերադառնա երկիր: «Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն» (Եսայիա 40.5): Նա կկառավարի ինչպես Թագավորների Թագավոր և կտիրի որպես Տերերի Տեր, և ամեն ծունկ և ամեն լեզու կխոսի, երկրպագելով Նրա առաջ: Մեզանից յուրաքանչյուրը կկանգնի Նրա առաջ` դատվելու ըստ մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների:

Մենք վկայություն ենք բերում, որպես պատշաճ կարգված Նրա Առաքյալներ, որ Հիսուսը Կենդանի Քրիստոսն է` Աստծո անմահ Որդին: Նա Էմմանուել մեծ Թագավորն է, որն այսօր կանգնած է Իր Հոր աջ կողմում: Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը: Նա այն ճանապարհն է, որը տանում է դեպի երջանկություն այս կայնքում և հավերժական կյանք` գալիք աշխարհում: Փա՛ռք Աստծուն Իր աստվածային Որդու անզուգական պարգևի համար: