2008
ՁԳՏԵԼ ՆՄԱՆՎԵԼ ՆՐԱՆ
2008թ. Մարտ


ՁԳՏԵԼ ՆՄԱՆՎԵԼ ՆՐԱՆ

Ես սիրում եմ Տիրոջն իմ ողջ սրտով: Նա իմ ընկերն է: Ես գիտեմ դա, որովհետև Նրա միջոցով ես կարող եմ ներում ստանալ:

Ավետարանը և Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունն օգնում են ինձ լինել ավելի լավ մայր, կին, քույր և ընկեր: Իմ վկայության շնորհիվ ես փորձում եմ ապրել այնպես, ինչպես Աստված ակնկալում է ինձանից` անաչառությամբ, ազնվությամբ, բարությամբ, սիրով, համբերատարությամբ և կարեկցանքով, վերաբերվելով մյուսներին որպես Աստծո զավակների և ծառայություն մատուցելով, երբ անհրաժեշտ է: Քրիստոսանման կյանքով ապրելու իմ ձգտումով ես հույս ունեմ օգնել մյուսներին իմանալ Նրա մասին: