2008
ԱՊՐԵԼ ԸՍՏ ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ
2008թ. Մարտ


ԱՊՐԵԼ ԸՍՏ ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ

Հիսուս Քրիստոսը ճշմարիտ ուղին է, Կյանքի Հացը: Նա է գեղեցկություն տվել բոլոր ստեղծագործություններին մարդկության օգտի և ապահովման համար: Աստծո բոլոր արարումներից ամենանշանակալիցը Նա է, Միածին Որդին մարմնի մեջ և Առաջնեկը հոգու: Նրա միջոցով Հայրը ցույց տվեց մեր հանդեպ Իր մեծ սերը:

Իմ կյանքի ընթացքում ես շատ շատ օրհնություններ եմ ստացել Հիսուս Քրիստոսի հանդեպ, և հատկապես Տիրոջ մեծագույն արարքի` սուրբ Քավության հանդեպ հավատքի շնորհիվ: Ես փորձում եմ ապացուցել Նրա հանդեպ իմ սերը` Նրա պատվիրաններով ապրելու միջոցով:

Այս պահին ես և կինս Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներն ենք, ծառայելով Նրա համար լիաժամկետ միսիայում: Մեծագույն ուրախություն է քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը և հրավիրել մարդկանց գալ դեպի Նա և ընդունել Նրան որպես իրենց Փրկիչ: