2008
ՀԱՇՎԵԼՈՎ ԻՄ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2008թ. Մարտ


ՀԱՇՎԵԼՈՎ ԻՄ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ես այժմ արդեն 15 տարվա Եկեղեցու անդամ եմ: Այս տարիների ընթացքում եղել են ստուգարքներ և դժվարություններ: Բայց կան ավելի ու ավելի շատ պատճառներ ծնկի գալու և շնորհակալություն հայտնելու Աստծուն Նրա անսահման սիրո համար:

Ինչպես օրհներգն է ասում.

Ուստի պատերազմում փոքր, թե ահեղ,

Մի վհատվիր Աստված մեծ է ամեն տեղ.

Հրեշտակները մինչ քո ճամփան անցնես,

Կօգնեն, կբժշկեն, կուղեկցեն միշտ քեզ:

(«Օրհնություններդ հաշվիր», Հիմներ և մանկական երգեր, էջ 8):

Երբ որ հնարավորություն եմ ունենում, ես հայտարարում եմ, որ մենք կարող ենք գտնել ուրախություն այս կյանքում և ուրախության լրիվություն հավերժության մեջ: Ես վկայում եմ, որ Աստված հնարավոր է դարձրել, և որ ի շնորհիվ Փրկչի, մենք կարող ենք ապրել Նրանց հետ հավերժորեն: