2008
Պարզ և արժեքավոր ճշմարտություններ
2008թ. Մարտ


Պարզ և արժեքավոր ճշմարտություններ

Մենք օրհնված ենք, ունենալով վերջին օրերի սուրբ գրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը, որոնք ուսուցանում և վկայում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին: Ստորև բերված են 25 ճշմարտություններ Փրկչի մասին` վերջին օրերի մարգարեների համապատասխան սուրբ գրություններով և ուսմունքներով: (Այս աղյուսակը այդ թեմաների վերաբերյալ ուսմունքների բազմակողմանի ցանկ չէ: Այս թեմաների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար, տես «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների Վկայությունը» այս թողարկման 42-րդ էջում):

Վարդապետություն

Աստվածաշնչից

Վերջին Օրերի Սուրբ Գրքերից և մարգարեներից

1 Հայրը, Որդին և Սուրբ Հոգին երեք առանձին և որոշակի անձնավորություններ են):

«Երեք են որ երկնքումը վկայում են, Հայրը և Բանը և Սուրբ Հոգին և այս երեքը մի են» (Ա Հովհաննես Ե.7, տես նաև Մատթեոս Գ.16—17, Գործք Է.55):

«Ես միշտ հայտարարել եմ, որ Աստված որոշակի անձնավորություն է, Հիսուս Քրիստոսը Հայր Աստծուց առանձին և որոշակի անձնավորություն է, և որ Սուրբ Հոգին որոշակի անձնավորություն է և Հոգի է. և այս երեքը կազմում են երեք որոշակի անձնավորություններ և երեք Աստվածներ» (Joseph Smith, Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 41–42):

2 Հայրը և Որդին ունեն մսից և ոսկրից մարմին, Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է):

«Շոշափեք ինձ և տեսեք. որովհետև ոգին մարմին և ոսկերք չունի, ինչպես ինձ եք տեսնում որ ունեմ» (Ղուկաս ԻԴ.39, տես նաև Ծննդոց Ե.1, Հովհաննես ԺԴ.9, Փիլիպպեցիս Գ.21):

«Հայրն ունի մսից ու ոսկրից մարմին, այնպես շոշափելի ինչպես մարդունը. Որդին նույնպես. բայց Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում» (ՎևՈՒ 130.22, տես նաև 3 Նեփի 11.13–15):

3 Աստվածագլխի երեք անդամները կատարելապես միավորված են նպատակով):

«Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունովը, որոնց տվիր ինձ, որ մեկ լինեն ինչպես մենք» (Հովհաննես ԺԷ.11):

«Նրանք առանձին էակներ են, բայց նրանք մեկ են նպատակով և ջանքով: Նրանք միավորված են որպես մեկ` իրականցնելու համար մեծ, աստվածային ծրագիրը Աստծո զավակների փրկության և վեհացման համար» (Գորդոն Բ. Հինքլի «Այս երեքին եմ ես հավատում», Լիահոնա, հուլիս, 2006, 8, տես նաև 3 Նեփի 11.27):

4 Աստծո աշխատանքն է ու փառքը իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը):

«Եվ հիմա հայտնվեցավ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի երևելովը. որ խափանեց մահը և լույսի մեջ բերեց կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով» (Բ Տիմոթեոս Ա.10, տես նաև Հովհաննես Գ.16–17, Ա Կորնթացիս ԺԵ.22, Եբրայեցիս Թ.11–12, 28):

«Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39, տես նաև ՎևՈՒ 29.43):

5 Հիսուս Քրիստոսը սկզբում Հոր հետ էր և Անդրանիկն է):

«Սկզբումն էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր:

Նա սկզբումն Աստծո մոտ էր » (Հովհաննես Ա.1–2, տես նաև Հռովմայեցիս Ը.29, Եբրայեցիս Ա.5–6):

«Ես սկզբում Հոր մոտ էի, և Անդրանիկն եմ»: (ՎևՈՒ 93.21, տես նաև 3 Նեփի 9.15, Մովսես 2.26):

6 Նախամահկանացու աշխարհում Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին՝ լինելու Փրկիչ):

«[Քրիտոսը] առաջուց [նախասահմանված] էր աշխարհի սկզբիցն առաջ, բայց ժամանակների վերջումն երևեցավ ձեզ համար»: (Ա Պետրոս Ա.20, տես նաև Հայտնություն ԺԳ.8):

«Իմ Սիրելի Որդին, որն իմ Սիրելին ու Ընտրյալն էր ի սկզբանե, ինձ ասաց. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» (Մովսես 4.2, տես նաև Եթեր 3.14):

7 Իր Հոր ղեկավարության ներքո Հիսուս Քրիստոսը աշխարհի Արարիչն էր):

«Ամեն ինչ նորանով եղավ, և առանց նորան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհաննես Ա.3, տես նաև Եսայիա Խ.28, Կողոսացիս Ա.16):

«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին: Ես ստեղծեցի երկինքները և երկիրը, և բոլոր բաները, որ դրանցում են» (3 Նեփի 9.15, տես նաև Մոսիա 3.8, Մովսես 1.33):

8 Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանի Եհովան է):

«Հիսուսը նրանց ասեց. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես» (Հովհաննես Ը.58, տես նաև Ծննդոց ԻԲ.14, Ա Կորնթացիս Ժ.1–4):

«Մենք մեր սրտերում Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության վերաբերյալ մի ամուր ու անսասան համոզմունք ենք կրում: Նա Հին Կտակարանի մեծ Եհովան էր, Արարիչը, որն Իր Հոր ղեկավարության ներքո ստեղծեց բոլոր բաները»: (Gordon B. Hinckley, “A Season for Gratitude,” Liahona, Dec. 1997, 4; տես նաև Աբրահամ 2.8):

9 Հիսուսը Հոր Միածինն է մարմնում):

«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ. և նրա փառքը տեսանք ինչպես Հորից եղած միածնի փառք` շնորհքով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես Ա.14, տես նաև Հովհաննես Գ.16):

«Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը պիտի գա, այո, Որդին` Հոր միածինը, լի շնորհով, և ողորմությամբ, և ճշմարտությամբ: Եվ ահա այդ նա է, որ գալիս է վեր առնելու աշխարհի մեղքերը, այո, յուրաքանչյուր մարդու մեղքերը, որը հաստատակամորեն հավատում է նրա անվանը» (Ալմա 5.48, տես նաև Ալմա 9.26, ՎևՈՒ 93.11):

10 Հիսուսը կատարյալ օրինակ է մարդկության համար):

«Որովհետև ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ արի դուք էլ անեք» (Հովհաննես ԺԳ.15, տես նաև Ա Պետրոս Բ.21):

«Մեր գոյության հիմնական նպատակներից մեկն է, որ մենք նմանվենք նրա պատկերին և էությանը, որն անբիծ քայլեց մարմնում, անթերի, մաքուր և անաղարտ: Քրիստոսը եկավ ոչ միայն քավելու աշխարհի մեղքերը, այլ օրինակ տալու բոլոր մարդկանց առջև և հաստատելու Աստծո կատարելության, Աստծո օրենքի և Հորը հնազանդվելու չափանիշը» (Joseph F. Smith, Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 151; տես նաև 2 Նեփի 31.16, 3 Նեփի 18.16):

11 Երբ Տերը սկսեց Իր մահկանացու ծառայությունը, Նա հիմնադրեց Իր Եկեղեցին):

«Եվ նա մի քանիսին տվավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ և վարդապետներ,

Սրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար» (Եփեսացիս Դ.11–12, տես նաև Մատթեոս ԺԶ.18, Ղուկաս Զ.13):

«Մենք հավատում ենք նույն կազմակերպությանը, որ գոյություն է ունեցել սկզբնական եկեղեցում իր առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, ուսուցիչներով, ավետարանիչներով ու մյուս մարդկանցով» (Հավատո հանգանակ 1.6, տես նաև 3 Նեփի 12.1):

12 Փրկիչը տվեց Իր կյանքը քավելու ողջ մարդկության մեղքերի համար):

«Որովհետև այդ է արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց» (Մատթեոս ԻԶ.28, տես նաև Եսայիա ԾԳ.5–6, Ա Հովհաննես Բ.1–2):

«Քանզի ահա, ես` Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն …

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել` թե մարմնով, թե ոգով,- և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,–

Այնուամենայնիվ, փառք լինի հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար (ՎևՈՒ 19.16, 18–19, տես նաև 1 Նեփի 11.32–33):

13 Հիսուսը միայնակ կարողացավ վճարել պատիժը մեր մեղքերի համար):

«Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա. որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել (Գործք Դ.12):

«Նա կարողացավ իրականացնել Իր առաքելությունը, որովհետև Նա Աստծո Որդին էր և Նա ուներ Աստծո զորությունը…

Ոչ մի մահկանացու էակ չի ունեցել զորություն կամ կարողություն փրկագնելու բոլոր մյուս մահկանացուներին իրենց կորած և ընկած վիճակից, ոչ էլ որևէ մեկ ուրիշը կամավոր կտար իր կյանքը և դրա միջոցով իրականացներ համընդհանուր հարություն բոլոր մյուս մահկանացուների համար:

Միայն Հիսուս Քրիստոսն էր, որ կարողացավ և կամեցավ իրականացնել այդպիսի սիրո փրկագնման գործ» (Ezra Taft Benson, “Jesus Christ—Our Savior and Redeemer,” Tambuli, Dec. 1990, 5; տես նաև Ալմա 34.8–10):

14 Հիսուսը կոտրել է մահվան կապանքները):

«Բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջնեկ եղավ» (Ա Կորնթացիս ԺԵ.20, տես նաև Հովհաննես ԺԴ.19, Ա Կորնթացիս ԺԵ.54):

«Արդ, կա մահ, որը կոչվում է ժամանակավոր մահ. և Քրիստոսի մահը պիտի արձակի այս ժամանակավոր մահվան կապանքները, այնպես որ բոլորը պիտի բարձարացվեն այս ժամանակավոր մահից» (Ալմա 11.42, տես նաև Մոսիա 16.7–8, Ալմա 22.14):

15 Հիսուսը աշխարհի Փրկիչն ու Քավիչն է):

«Եվ մենք տեսանք և վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց աշխարհքի Փրկիչ լինելու» (Ա Հովհաննես Դ.14, տես նաև Ղուկաս Բ.11):

«Եվ նա գալիս է աշխարհ, որպեսզի փրկի բոլոր մարդկանց, եթե նրանք ականջ դնեն նրա ձայնին. քանզի ահա, նա տանում է բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը` և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և՛ երեխաների» (2 Նեփի 9.21, տես նաև ՎևՈՒ 66.1, Մովսես 1.6):

16 Հիսուսը Նոր կտակարանի Մեսիան է):

«Կինն ասեց նրան. Գիտեմ, որ Մեսիան պիտի գա (որ Քրիստոս է կոչվում). երբոր նա կգա, ամեն բան կպատմի մեզ:

Հիսուսը նրան ասեց. Ես եմ որ քեզ հետ խոսում եմ» (Հովհաննես Դ.26, տես նաև Ղուկաս Դ.16–21):

«Այո, այսինքն` Երուսաղեմից իմ հոր հեռանալու ժամանակից վեց հարյուր տարի անց, մի մարգարեի Տեր Աստված կբարձրացնի հրեաների միջից, իսկապես, մի Մեսիայի, կամ այլ խոսքով, աշխարհի մի Փրկչի» (1 Նեփի 10.4, տես նաև 2 Նեփի 2.26, Մովսես 7.53):

17 Տերը ծառայեց Իր «ուրիշ ոչխարներին» հնադարյան Ամերիկյան աշխարհամասում:

«Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս գավիթիցը չեն, և նրանց էլ պետք է բերեմ. և իմ ձայնին կլսեն, և մի հոտ և մի հովիվ կլինեն» (Հովհաննես Ժ.16):

«Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք եք նրանք, ում մասին ես ասացի. Ուրիշ ոչխարներ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց նույնպես ես պիտի բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը. և կլինի մեկ հոտ և մեկ հովիվ» (3 Նեփի 15.21, տես նաև 3 Նեփի 19.2–3, 26.13,15):

18 Հիսուսը մեր Միրջնորդն է ու Բարեխոսը Հոր մոտ:

«Որովհետև մեկ Աստված կա, և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը» (Ա Տիմոթեոս Բ.5, տես նաև Ա Հովհաննես Բ.1):

«Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախացեք, քանզի ես ձեր մեջ եմ, և ձեր բարեխոսն եմ Հոր մոտ» (ՎևՈՒ 29.5, տես նաև 2 Նեփի 2.27–28, ՎևՈՒ 45.3–5):

19 Տերը Լույսն է ու կյանքն աշխարհի:

«Արդ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ և ասեց. Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես Ը.12, տես նաև Սաղմոս ԻԷ.1, Հովհաննես Ա.9):

«Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես եմ Ալֆան և Օմեգան` սկիզբը և վերջը` լույսը և կյանքն աշխարհի,– լույս, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն» (ՎևՈՒ 45.7, տես նաև Մոսիա 16.9, ՎևՈՒ 12.9):

20 Հիսուսը կարող է սատարել Իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների:

«Որովհետև ինքը որ չարչարվեցավ և փորձվեցավ, կարող է օգնություն տալ փորձվողներին» (Եբրայեցիս Բ.18, տես նաև Եսայիա ԾԳ.5):

«Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին` ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12, տես նաև ՎևՈՒ 62.1):

21 Փրկիչը կարող է փոխել մարդու էությունը:

«Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է` նոր ստեղծված է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս Ե.17, տես նաև Ա Հովհաննես Ե.4):

«Մի զարմացիր, որ ողջ մարդկությունը, այո, տղամարդիկ ու կանայք, բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները պիտի վերստին ծնվեն, այո, Աստծուց ծնվեն, իրենց մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը,

Եվ այսպես, նրանք դառնում են նոր արարածներ. և մինչև նրանք չանեն այս, նրանք ոչ մի կերպ չեն կարող ժառանգել Աստծո արքայությունը» (Մոսիա 27.25–26, տես նաև Մոսիա 5.2,7, Ալմա 5.14):

22 Տերը վերականգնել է Իր սկզբնական Եկեղեցին վերջին օրերում:

«Եվ նա [կ]ուղարկե առաջուց ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին.

Որին երկինքը պետք է ընդունի, մինչև այն ամեն բաների հաստատվելու ժամանակները, որոնց համար խոսեց Աստված իր բոլոր սուրբ մարգարեների բերանովը հավիտենից հետո» (Գործք Գ.20–21, տես նաև Մատթեոս ԺԷ.11):

«Եվ նաև, որ նրանք, ում տրվել էին այս պատվիրանները, կարողանային զորություն ունենալ դնելու հիմքն այս եկեղեցու, և մթությունից ու խավարից դուրս բերելու այն միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա, որը, ես` Տերս, հավանում եմ» (ՎևՈՒ 1.30, տես նաև ՎևՈՒ 20):

23 Հիսուսը ղեկավարում է Իր Եկեղեցին Իր ընտրած մարգարեների միջոցով:

«[Դուք] առաքյալների և մարգարեների հիմքի վրա [եք] շինված. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիս Բ.20):

«Եկեղեցու գլուխը Տեր Հիսուս Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Բայց երկրային գլուխը մեր մարգարեն է» (Gordon B. Hinckley, “The Church Is on Course,” Ensign, Nov. 1992, 53, տես նաև ՎևՈՒ 21.1–5):

24 Հիսուսը մի օր երկիր կվերադառնա:

«Այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա ինչպես նրան տեսաք երկինքը գնալիս» (Գործք Ա.11, տես նաև Ա Թեսաղոնիկեցիս Դ.16, Հայտնություն Ա.7):

«Քանզի ես կհայտնվեմ երկնքից զորությամբ ու մեծ փառքով, նրա ողջ զորքով, և մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, հազար տարի, և ամբարիշտները կանգուն չեն մնա»: (ՎևՈՒ 29.11, տես նաև ՎևՈՒ 34.6, Մովսես 7.62–64):

25 Տերը կդատի աշխարհն արդարությամբ:

«[Նա] մեկ օր հաստատեց, որ նրանում աշխարհքս արդարությամբ պիտի դատե» (Գործք ԺԷ.31, տես նաև Սաղմոս Թ.8, Եսայիա ԺԱ.3–4):

«Եվ կլինի այնպես, որ ով որ ապաշխարի և մկրտվի իմ անունով, նա կլցվի. և եթե նա համբերի միչև վերջ, ահա, նրան ես անմեղ կհամարեմ իմ Հոր առաջ այն օրը, երբ ես կկանգնեմ` դատելու աշխարհը» (3 Նեփի 27.16, տես նաև ՎևՈՒ 19.1–3):