2008
ՄԻ ԴՈՒՅԼ ԼԻՔԸ ՍԵՐ
2008թ. Մարտ


ՄԻ ԴՈՒՅԼ ԼԻՔԸ ՍԵՐ

Մի փոքր վթարից հետո, ես ստիպված եմ ձեռնափայտ օգտագործել, և ես դանդաղ եմ քայլում: Աստիճաններ բարձրանալը շատ դժվար է ինձ համար: Եկեղեցում ես միշտ վախենում էի աստիճաններից վայր գլորվել, մինչև այն կիրակին, երբ լսեցի մի մեղմ ձայն և զգացի մի փոքրիկ ձեռք, որը բռնեց իմ ձեռքը. «Եկեք: Ես կգամ ձեզ հետ»:

Ես նայեցի ներքև և տեսա իննամյա Գաբրիելի վստահեցնող ժպիտը:

«Շատ լավ,- ասացի ես,- Այսօրվանից դու իմ օգնականն ես: Արի գնանք»:

Ոչ ոք չէր ուղարկել Գաբրիելին: Նա ուղղակի տեսել էր օգնության կարիք ունեցող մի տատիկի և ինքնուրույն ներկայացել:

Այժմ ամեն կիրակի, Գաբրիելն ու ես աստիճաններով ներքև ենք իջնում առանց վախենալու:

Ես հետո ասացի Գաբրիելի ծնողներին. «Ֆիզիկական ուժը չէ, որ վախս վերացնում է: Այլ մի դույլ լիքը սերը, որ նա տալիս է ինձ ամեն կիրակի: Գաբրիելը բարության հսկա է»: