2008
ՀԻՍՈՒՍԸ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ
2008թ. Մարտ


ՀԻՍՈՒՍԸ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ

Մի օր ես նստած էի բազմոցին և ձայնասկավառակ էի լսում: Երբ հնչեց «Ցույց տուր ինձ որ լույսով քայլեմ» օրհներգը (Հիմներ և մանկական երգեր, էջ 66), ես մտածեցի մեզանից յուրաքանչյուրիս համար Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին: Ես հիշեցի Նրա սերը, խոնարհությունը և կարեկացանքը և զգացի, որ սիրտս լցվեց երախտագիտությամբ: Տիրոջ Հոգին վկայեց ինձ, որ Փրկիչը սիրում է մեզ:

Իմ երկու տարեկան որդին նստած էր իմ կողքին, նայելով Հիսուս Քրիստոսի նկարները: Նա պետք է որ ինչ որ բան ևս զգացած լիներ, որովհետև նա նայեց ինձ և ասաց. «Մայրի՛կ, Հիսուսը սիրում է քեզ»:

Հիսուս Քրիստոսը իմ և իմ ընտանիքի մի մասն է: Նա իմ մտքերում է և սրտում: Նրա ավետարանը փոխել է իմ կյանքը: