2008
Օղակված Նրա սիրո բազուկներում
2008թ. Մարտ


Օղակված Նրա սիրո բազուկներում

Երբ ընդամենը մեկ տարեկան էր, մեր որդին՝ Նոլանը, կաթված ստացավ, որը հանդիսանում էր ողնաշարի բորբոքման բարդության արդյունք: Այժմ, լինելով 14 տարեկան, նա տառապում է արյան ցածր ճնշումից, սովորելու դժվարություններից և իր մարմնի միակողմանի կաթվածից:

Չնայած իր քարքարոտ ճանապարհին, Նոլանը գերազանցեց մեր սպասումները: Յուրաքանչյուր ուղենիշ, որին նա հասնում է, մեզ մեծ ուրախություն է պատճառում: Նա համբերություն է զարգացրել և վճռականություն, որից արժե օրինակ վերցնել:

Ամուսինս` Ռյանը, և ես, մեր մյուս հինգ որդիների հետ հոգեպես բոլորս աճել ենք Նոլանի հետ ունեցած մեր փորձառություններից: Լինում են պահեր, երբ մենք հուսահատվում ենք և անհանգստանում նրա ապագայի համար, բայց այդ ժամանակ մենք հաշվում ենք մեր օրհնությունները, գիտակցում մեր Երկնային Հոր և Նրա Որդու սերն ու հոգատարությունը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ և հիշում աղոթքը, որը պատասխանվեց, երբ Նոլանը վեց տարեկան էր:

Մի երեկո, երբ մենք չգիտեինք, թե ինչպես հաղթահարենք Նոլանի դժվարությունները, ամուսինս և ես ծնկի իջանք աղոթելու նրա բարօրության համար: Երբ մենք դիմեցինք Տիրոջը, որոշակի մտահոգություն արտահայտեցինք Նոլանի վերաբերմունքի համար, ինչը կապված էր նրա անձնական արժեքավորության զգացողության հետ: Մենք անկեղծորեն խնդրեցինք, որ Նոլանը զգար Փրկչի սերը և իմանար, որպես Աստծո զավակ իր մեծ արժեքի մասին:

Հաջորդ առավոտ Նոլանը ուղիղ խոհանոց եկավ, որտեղ ես պատրաստում էի նախաճաշը: Նախքան նախաճաշը նա սովորաբար խաղում էր իր եղբայրների հետ կամ էլ պառկում բազմոցին: Բայց նա թվում էր կենտրոնացած էր, երբ բարձրացավ նախաճաշի սեղանի կողքի աթոռին, նայեց ինձ և ասաց. «Անցյալ գիշեր երազ եմ տեսել»:

Ես զգացի նրա լրջությունը և հետաքրքրությունս միանգամից շարժվեց:

«Իսկապե՞ս,- հարցրեցի ես,- Ի՞նչ պատահեց քո երազում»:

«Հիսուսն այնտեղ էր,- պարզապես պատասխանեց Նոլանը,- և Նա ինձ գրկել էր»:

Ես ունեմ վկայություն, որ մեր սիրառատ Երկնային Հայրը լսում է և պատասխանում մեր աղոթքներին և որ մեր Փրկիչը մեր բարեխոսն է Հոր մոտ: Նրանք անհատապես գիտեն մեզ: Նրանք տեղյակ են մեր կարիքներին ու մեր ունակություններին: Նրանք գիտեն, թե ինչպես սատարեն մեզ:

Մորոնին ասում է մեզ.«Եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին… Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.4–5): Ես իմացել եմ, որ այս սուրբ գրությունը վերաբերվում է ոչ միայն Մորմոնի Գրքի մասին վկայություն ձեռք բերելուն, այլ ցանկացած հարցի, որի համար անկեղծորեն պատասխան ենք որոնում: Երբ դիմակայում ենք դժվարությունների, վշտի և փորձությունների, մեր սրտերը խիստ անկեղծ են և մեր միտումները արտասովոր անխարդախ:

Որքան երախտապարտ եմ Փրկչի Եկեղեցու անդամը լինելու համար, որտեղ ես սովորեցի շատ բան Իր ավետարանի մասին՝ ուսումնասիրելու, ծառայության և Սուրբ Հոգու միջոցով: Որքան երախտապարտ եմ ես գիտենալու համար, որ մեր Փրկիչը կօգնի, կմխիթարի և կառաջնորդի մեզանից յուրաքանչյուրին: Ես գիտեմ, որ մենք բոլորս կարող ենք օղակաված լինել «[Նրա] սիրո բազուկներում» (ՎևՈՒ 6.20), երբ մենք գանք Նրա մոտ: