2008
ՔԱՐԻ ՎՐԱ ՓՈՐԱԳՐՎԱԾ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
2008թ. Մարտ


ՔԱՐԻ ՎՐԱ ՓՈՐԱԳՐՎԱԾ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Երբ իմ սիրելի կինը վերադարձավ տուն մեր Երկնային Հոր մոտ, մեր ընտանիքի համար անհրաժեշտ էր գտնել համապատսխան գերեզման: Ես ընդդիմության հանդիպեցի, երբ ցանկացա, որ գերեզմանաքարի վրա փորագրվեր հանգստավայր խոսքերը: Դա հակասում էր գերեզմանատան կառավարման քաղաքականությանը:

Սա սկիզբ դրեց անընդհատ պայքարի: Եկավ մի պահ, երբ այն եկեղեցու քահանան, որին պատկանում էր գերեզմանոցի տարածքը, հարցրեց այդ խոսքերի մասին: Ես հնարավորություն ունեցա բերել իմ վկայությունն այն մասին, որ հավատում եմ մարմնի հարությանը, մեջբերելով Փրկչին. «Ամենքը, որ գերեզմաններումն են, նորա ձայնը կլսեն: Եվ դուրս կգան նորանք, որ բարի են գործել` դեպի կյանքի հարությունը» (Հովհաննես Ե.28–29): Ես վկայեցի, որ մինչև Հարությունը այս գերեզմանը սուրբ վայր է մեզ համար:

Այնուհետև քահանան մի ոգեշնչված առաջարկություն արեց. «Գերեզմանաքարի վրա փորագրեք հետևյալ խոսքերը. «Բոն և Լեհման ընտանիքները հանգստի մեջ են այստեղ մինչև Հարությունը»: Այսպիսով, դա արվեց: Եվ այդպես իմ վկայությունը փորագրվեց քարի վրա: