2008
ԵՍ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՈՒՐԲ ԵՄ
2008թ. Մարտ


ԵՍ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՈՒՐԲ ԵՄ

Երբ մեր որդի Նիկոլնը հինգ տարեկան էր, նա հաճախում էր մեր քաղաքի ամենալավ դպրոցներից մեկը: Դպրոցը ղեկավարվում էր մեկ այլ եկեղեցու կողմից: Նիկոլնին ընդունեցին, չնայած նա այդ եկեղեցու անդամ չէր:

Մի օր դպրոցի և եկեղեցու առաջնորդները աղոթատնից դուրս տարան Նիկոլնին նրան հարցնելու, թե ինչու չէր մասնակցում դպրոցի կրոնին:

Նիկոլնն ասաց. «Ես Վերջին Օրերի Սուրբ եմ»:

Այդ մարդը փորձեց համոզել Նիկոլնին փոխել իր միտքը, ասելով, որ բոլոր եկեղեցիներն ունեն ճշմարտություն և հավատում են Հիսուս Քրիստոսին:

Նիկոլնը պատասխանեց. «Իմ ծնողներն ինձ սովորեցնում են հարգել ձեր եկեղեցին, բայց ինձ դուր է գալիս Վերջին Օրերի Սուրբ լինելը»: Մարդն ընդունեց այդ պատասխանը և այլևս չանհանգստացրեց նրան:

Նիկոլնը Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու լավ օրինակ է, նույնիսկ իր ծնողների համար: