2008
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ
2008թ. Մարտ


ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ

Հիսուսն ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես ԺԴ.6): Չկան ավելի լավ խոսքեր իմ վկայությունը արտահայտելու համար:

Ես ուսումնասիրել եմ գրականություն, փիլիսոփայություն և պատմություն գիտական բարձր աստիճան ստանալու համար և հասկացել եմ, որ բոլոր մեծ գաղափարները, տեսությունները և գործունեությունները ունեն իրենց սահմանները: Նմանապես, երկրային հայրը չի կարող երաշխավորել խաղաղություն, իմաստություն և հավերժություն անգամ իր սեփական երեխային:

Ինչևէ, մեր Երկնային Հայրը հայտարարել է աշխարհին, որ հետևելով Քրիստոսի ճանապարհին, Նրա օրինակին և հնազանդվելով Նրա հայտնած ճշմարտություններին մենք կարող ենք ճշմարիտ երջանկություն ունենալ այս կյանքում: Իսկ այս կյանքից հետո, երբ մենք վերադառնանք մեր Երկնային Հոր ներկայությունը, մենք կարող ենք անվերջ երջանկություն ունենալ Նրա հետ: