2008
ԵՍ ԶԳՈՒՄ ԷԻ, ՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԷԻ
2008թ. Մարտ


ԵՍ ԶԳՈՒՄ ԷԻ, ՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԷԻ

Երբ ես աշխատում էի որպես երիտասարդ միսիոներ Նորվեգիայում, իմ միսիայի նախագահը մեկտեղ հավաքեց միսիոներներին` ասելու մեզ, որ մեզ խնդրել են երգել երկու նիստերի ժամանակ 1958 թվականին Անգլիայում Լոնդոնի Տաճարի նվիրագործման ժամանակ: Ինձ խնդրեցին լինել նվագակցող:

Երբ տաճար հասանք, ես պարզեցի, ի զարմանս ինձ, որ դաշնամուրի փոխարեն պետք է նվագեի երգեհոնի վրա: Ես երգեհոնի վրա նվագելու փորձ չունեի, այսպիսով ես ստիպված էի հարցնել, թե որևէ մեկը կարող էր ինձ օգնել կարգավորելու դադարները: Երկնային Հայրը լսեց իմ հուսակտուր աղերսանքը և մի քույր եկավ ինձ օգնության, կարգավորելով երգեհոնը` ցածր նախերգանքի և նաև երգչախմբին նվագակցելու համար:

Իմ հուսահատության մեջ մի խաղաղ զգացում համակեց ինձ: Եվ երբ նվագում էի անծանոթ այդ երգեհոնի վրա առանց փորձի, ես զգում էի, որ Փրկչի սերն առաջնորդում էր ինձ: Երգչախմբի մեկ համարից հետո Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը նայեց մեր միսիայի նախագահին և ասաց. «Լավ կատարում էր»: Ես համակված էի այն զգացումով, թե որքան մենք օրհնված էինք մեր կատարման ընթացքում: Այն անթերի էր:

Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է՝ Հոր Միածինը: Նա սուրբ Մեսիան է, Խաղաղության Իշխանը: Նա ապրում է և կգա կրկին: