2008
ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԳԱԼ ԴԵՊԻ ՆԱ
2008թ. Մարտ


ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԳԱԼ ԴԵՊԻ ՆԱ

«Քույր Հոպկինս, սրանք Արևի 10 ճառագայթներն են, որոնք կսովորեցնեք այս տարի», հայտարարեց Երեխաների Միության նախագահության խորհրդականը: Ես նորադարձ էի և խոստովանում եմ, որ այս կոչումն ինձ սարսափեցրեց: Ինչպե՞ս կարող էի սովորեցնել այն, ինչ դեռ հաստատապես չէի հասկանում: Ինչպե՞ս կարող էի ղեկավարել այդքան շատ եռանդուն երեխաների: Բայց եպիսկոպոսն ու Երեխաների Միության նախագահը հավաստեցին ինձ, որ ես կօրհնվեմ` ընդունելով այս երկյուղալի կոչումը:

Գիտեի, որ պիտի նվիրվեմ ավետարանը սովորելուն, որպեսզի ուսուցանեմ այն, այսպիսով ամեն շաբաթ ես կարդում էի դասագիրքը, որն առատ ավետարանական լույսի աղբյուր էր և աղոթում էի ու խորհում, թե ինչպես էին այդ սկզբունքները վերաբերում իմ կյանքին և երեխաների կյանքին: Երբ սովորում էի և սովորեցնում, ես վկայություն ձեռք բերեցի որպես Աստծո զավակներ մեր ծննդյան աստվածային իրավունքի վերաբերյալ: Ես հասկացա յուրաքանչյուր հոգու արժեքն ու եզակիությունը: Երեխաների Միության հասարակ դասերը ոչ միայն արտացոլում էին Նրա թանկագին զավակների դեմքերը, այլ նաև վկայության սերմի ծաղկունքը, որը ես ունեի, երբ մտա մկրտության ջրերը:

Արևի շողերի այդ թանկագին տարին ինձ հավիտյան երախտապարտ դարձրեց այդ կոչման համար իմ կյանքում: Ինչպես ես, այնպես էլ երեխաները փոխվեցինք Հիսուս Քրիստոսի ուսմունքներով: