2008
Փրկչի փրկարար ձեռքը
2008թ. Մարտ


Փրկչի փրկարար ձեռքը

Մի ամառ, երբ ապրում էի Արկանզասում, հարևաններս հրավիրեցին ինձ իրենց միանալ մի քանի օրով` ճամբարում ապրելու, ձուկ որսալու և լողալու մի մեծ ջրամբարի մոտ՝ Սարդիսում, Միսսիսիպի: Մենք անցկացրեցինք մի քանի օր` բավականություն ստանալով ամեն տեսակի բացօթյա միջոցառումներից:

Մեր վերջին օրը, նախքան դեպի տուն ճանապարհ ընկնելը, մենք լողում էինք վերջին անգամ: Երբ ջրի ափին ընկերներս և ես առաջ ու ետ էինք նետում գնդակը, այն գլխիս վրայով թռչելով ընկավ մի քանի քայլ ինձանից այն կողմ: Քամին անմիջապես սկսեց փչել հեռացնելով գնդակը ջրի վրայով: Ես նետվեցի դրա ետևից, բայց քամին շարունակում էր փչել և ես ուղղակի չէի կարողանում հասնել գնդակին: Կարճ ժամանակում ես հասա նշանակետերին, որոնք սահմանագծում էին լողալու տարածքը: Քամին գնդակը քշել էր սահմանակետերից այն կողմ` դեպի ջրամբարի հիմնական տարածքը:

Երբ մոտենում էի նշանակետերին, ես առանց մտածելու լողալով անցա դրանք: Գնդակն իմ առջևում էր ոչ այնքան հեռու, և ես համոզված էի, որ կարող էի բռնել այն: Ի վերջո, ես ավարտել էի փրկարարական դասընթաց և հպարտորեն կրում էի դասընթացի խորհրդանշանը իմ լողազգեստի վրա: Ջրում ինձ հարմարավետ էի զգում և վստահ էի, որ բավականաչափ ուժեղ էի` գնդակը վերադարձնելու համար:

Սակայն քամին շարունակում էր պահել գնդակը իմ հասանելության սահմաններից դուրս: Երբեմն այնքան շատ էի մոտենում, որ կարողանում էի մատներիս ծայրերով հպվել դրան և նորից տեսնում, թե ինչպես է այն կրկին լողում հեռու: Ի վերջո, քամու ուժեղ մի պոռթկում այն հեռու քշեց ինձանից:

Ես անտեղյակ էի, թե որքան հեռու էի լողացել, մինչև որ կանգ առա հանգստանալու: Ջուրը թվում էր շատ ավելի մուգ և ավելի ցուրտ, քան սաղր լողալու տարածքում էր: Երբ ետ նայեցի դեպի ափ, հասկացա, որ մոտեցել էի ջրամբարի կենտրոնին: Որոշեցի թողնել գնդակը և ետ լողալ դեպի ափ: Ես հոգնած էի և ուժասպառ, բայց տագանպի մեջ չէի: Երիտասարդ էի և զգում էի, որ ամեն ինչ լավ կլինի:

Բայց երբ փորձեցի վերադառնալ ափ, քամին, որն օգնել էր գնդակին, գործում էր իմ դեմ: Թվում էր նշանակություն չուներ, թե որքան արագ էի լողում, ես դանդաղ էի առաջ գնում: Ձեռքերս և ոտքերս սկսեցին այրվել և ցավել: Ես կանգ առա շնալող տալով և ինձ պահելով ջրի մակերեսին` փորձելով ուժ հավաքել:

Այդ ժամանակ լսեցի ծանոթ մի ձայն` մոտորանավակի ձայն: Ես երջանիկ էի և հանգստացա շուտով կողքիս կանգնած տեսնելով մի մարդու, փոքրիկ նավակում, որն առաջարկեց ափ տանել ինձ: Ձեռքերս ու ոտքերս ուժասպառ էին: Ես նույնիսկ չկարողացա հրել ինձ նավակի մեջ, այսպիսով ես դրեցի մի ձեռքս նավակի կողքին և կախվեցի նավակից, մինչ անծանոթը քարշակով դանդաղ տանում էր ինձ ետ` դեպի լողանալու տարածքը: Ես բռնեցի նշանակետերից մեկից, բաց թողեցի նավակը, շնորհակալություն մաղթեցի և լողացի դեպի ափ:

Տասնհինգ տարի հետո ես մի անգամ կրկին փորձանքի մեջ ընկա: Երկար ժամանակ ես լողում էի մեղքի ջրամբարում: Հետամուտ լինելով աշխարհիկ գործելակերպի և ձգտելով այնպիսի բաների, որոնք փոքր արժեք ունեին կամ ոչ մի արժեք չունեին, ինձ թողել էին խորը ջրում անհույս շարժումներ անելիս: Ուժս հատել էր, իսկ հույսս լքում էր ինձ: Այն բաները, որոնց ես հետամուտ էի լինում, մնում էին իմ հասանելիությունից դուրս և թվում էր խավարն ահա կկլանի ինձ:

Հուսահատության մեջ ես կանչեցի դեպի Երկնային Հայրը: Նավակով մարդու նման Փրկիչը եկավ օգնության, երբ ես Նրա կարիքն ամենաշատն ունեի: Աստծո վերջին օրերի մարգարեի միջոցով, Նա առաջնորդեց ինձ դեպի Մորմոնի Գիրքը: Նա տարավ ինձ ապաշխարության nւղով և մաքրեց ինձ իմ մեղքերից մկրտության ջրերում: Հետո Նա դրեց ինձ բարձր տեղում, որտեղ ես փորձել եմ մնալ այդ ժամանակից ի վեր: